ՏԱՆՁԻ ԿՈՐԻԶԸ
ԱՐԿՂԻԿԸ
ԲՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔԸ
ՆՎԵՐԸ
ՊԱՂՊԱՂԱԿԸ
ՉԻ ԿԱՐԵԼԻ
ՓՈՒՉԻԿՆԵՐԸ
ԽԱՇԽԱՇԸ
ԵՍ ԳԱՐԻԿԻՆ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ
ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ
ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԴԵՂՁ ԵՄ ՍԻՐՈՒՄ
ԿԱԿԱՉ
ԻՆՉՈ՞Ի ՊԱՏԺԵՑ ՄԱՅՐԻԿԸ
ԼԱՎ ՕՐԻՆԱԿ
ԻՆՉՊԵՍ ԼԵՎԻԿԸ ՀԻՎԱՆԴԱՑԱՎ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱԹԻՌԸ
ՄԻԱՍԻՆ
ՀԵՔԻԱԹ ՓՈՔՐԻԿ ԱՂՋԿԱ, ԱՄԵՆԱԼԱՎ ԱՐԵՎԻ ՈԻ ԶԱՆԱԶԱՆ ԼԱՎ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱՄԱԿՆԵՐԸ
Ոչ թե հեքիաթի, այլ իսկական
Նոր տարուց ուղիղ երկու օր առաջ... Ոչ ավելի, ոչ պակաս. ուղիղ երկու օր:
Հա, ուրեմն նոր տարուց ուղիղ երկու օր առաջ հայրիկը տեսակ-տեսակ մրգեր բերեց: Տանձ, խնձոր, սերկևիլ, մանդարին. մի խոսքով' տեսակ-տեսակ...
Գագիկին ամենից շատ դուր եկավ տանձը: Ու ճիշտ որ, շատ լավն էր տանձը: Համ խոշոր-խոշոր էր, համ դեղնավուն, փափուկ ու հյութեղ, միջուկն էլ' հաճելի թթվաշ...
Գագիկը իսկապես որ շատ հավանեց տանձը:
Ու նա որոշեց, որ մի բան է միայն շատ վատ. այդ համեղ, լավ տանձը վերջը կպրծնի, որովհետև այնքան էլ շատ չէ: Համ էլ, մեկ է' ինչքան էլ շատ լինի' կպրծնի:
Ու նա որոշեց տանձի կորիզներից մեկը ցանել: Նա լուցկու հատիկով ծաղկամանի մեջ մի փոքրիկ փոս արեց, մի հատ տանձի կորիդ' ամենալավը, ամենատռուզը իհարկե, դրեց այդ փոսի մեջ, հողով ծածկեց, հետո վրան ջուր լցրեց, հետո փոքրիկ աթոռակը դրեց առաջը, նստեց ու սկսեց սպասել: Քութիկն էլ նստեց Գագիկի դիմաց' ծաղկամանի մյուս կողմում, հայացքը ուղղեց Գագիկին ու նա էլ սկսեց սպասել ...
Շատ-շատ սպասեց Գագիկը:
Քութիկն էլ շատ սպասեց:
Քութիկը նույնիսկ ձանձրույթից հորանջեց, այ թե ինչքան շատ սպասեց Քութիկը: Իսկ հետո' համբերեց, համբերեց ու մեկ էլ չհամբերեց: Առջևի աջ թաթր մեկնեց Գագիկին ու ասաց.
— Ինչո՞ւ ես այդպես նստել:
— Սպասում եմ,— ասաց Գագիկը:
— Ինչի՞ն ես սպասում,— նորից հարցրեց Քութիկը:
— Սպասում եմ,— ասաց Գագիկը,— որ ծլի, աճի, պտուղներ տա ու ես շատ-շատ տանձ քաղեմ:
Քութիկը ծիծաղեց:
— Հետո՞, ինչքա՞ն պետք է սպասես...
— Քիչ,— ասաց Գագիկը,— մի քիչ, այ համբերի կտեսնես:
Քութիկն ավելի բարձր ծիծաղեց:
— Դա այդպես շուտ չի լինի,— ասաց նա:
— Կլինի,— առարկեց Գագիկը:— Բա դու չլսեցի՞ր, երեկ տատիկը որ կարդաց:
֊ Այդպես,— նորից ասաց Քութիկը,— պատահում է միայն հեքիաթներում:
֊ Դե գնա, դու էլ,—֊ բղավեց Քութիկի վրա Գագիկը, ուզեց քշել նրան, բայց քիչ մնաց սթոռակից վայր ընկներ:
Նա վեր կացավ ու ինքն իրեն մտածեց. «Ափսո՜ս, որ այդպես արագ միայն հեքիաթներում է տանձի կորիզր ծառ դառնում»...
Իսկ եթե կուզեք իմանալ, Գագիկի քունը տարել հր, և Քութիկի հետ այդ խոսակցությունը նա երազում Էր ունեցել:
Որովհետև Քութիկը ինչո՞ւ, պետք Է խոսեր, երբ Քութիկը շուն Էր:
Որովհետև ո՞վ Է տեսել, որ շունը խոսի:
Հետո նոր տարի եկավ, հետո ձմեռ պապին եկավ, հետո տոնածառի շուրջը խաղացին ու հետո Էլի այնքան բաներ պատահեցին, որ Գագիկը բոլորովին մոռացավ տանձի կորիզը:
Հետո, իհարկե, գարուն եկավ:
Մի անգամ Գագիկը պատահաբար նայեց ծաղկամանի մեջ ու զարմացավ.
— Վայ, Էս ի՞նչ Է ծլել մեր ֆիկուսի կողքին:
Ու ճիշտ որ... հոդի տակից բարձրացել Էր մի փոքրիկ,.՛ բաց կանաչ ծիլ, գլխին Էլ եռանկյունաձև, շագանակագույն գլխարկ:
Քութիկն էլ մոտ վազեց ու նայեց:
— Մոլախոտ է երևի,— ասաց Գագիկը,— սրան պետք է քաղել:
Քութիկը առջևի աջ թաթը բարձրացրեց ու ասաց.
— Սպասիր,— սա մոլախոտ չէ, սա ծլել է այն տանձի կորիզը:
ճիշտ որ...
Գագիկը շատ ուրախացավ: Շսւտ-շատ ուրախացավ:
— Հիշո՞ւմ ես, Քութիկ,— ասաց նա,— մենք այս կորիզը ցանեցինք, երբ դեռ փոքր էինք: Այն ժամանակ դեռ նույնիսկ նոր տարի չէր եկել:
— Իհարկե, հիշում եմ,— ասաց Քութիկը:— Այդ դու չէիր հիշում:
Բայց Գագիկը մեկ էլ տխրեց:
— Ի',— ասաց նա:— Ինչի՞ս է պետք... Պա՜հ... Մինչև սա մեծանա, մինչև սա ծառ դառնա' շատ ուշ կլինի...
— Ուշ չի լինի,— ասաց Քութիկը:— Իսկի էլ ուշ չի լինի: Մինչև դու մի քիչ մեծանաս ու սկսես դպրոց գնալ, սա արդեն ծառ կդառնա, հետո մի քիչ էլ որ մեծանաս' սա կծաղկի ու պտուղ կտա... Ազնիվ խոսք, մինչև հասնես չորրորդ դասարան' անպայման պտուղ կտա, միայն թե դեռ մի քիչ սենյակում պահիր, մեծացրու, հետո տար բակում տնկիր...
Այ թե ինչ ասաց Քութիկր...
Բայց սպասիր, ինչպե՞ս թե Քութիկը: Ախր, Քութիկը շուն է: Ո՞վ է տեսել, որ շունը խոսի: Իսկապես, այդ ինչպե՞ս եղավ:
Գե ես ի՞նչ իմանամ, ինչպես եղավ, ես հո ամեն բան
չգիտեմ: Գուցե Քութիկը ոչինչ էլ չի ասել, որովհետև նա իսկապես որ շուն է:
Ես միայն մի բան գիտեմ: որ այդ պատահել է վաղուց ու գիտեմ, որ հիմա Գագիկենց բակում այդ տանձենին կա:
Իսկ եթե ուզում եք իմանալ, թե իսկապես, ինչպե՞ս եկավ, հարցրեք իրենից' Քութիկից... Չէ, ի՞նչ եմ ասում ոչ թե Քութիկից, այլ Գագիկից, որովհետև Քութիկը շուն է, խոսել չգիտե...
Ամառ է, տոթ: Կապույտ երկինքը պարզ է, ամպի և ոչ մի կտոր չի նշմարվում: Բայց պապը նայում է վեը և ասում. «Աըևը կծում է՝ անձրև է գալու...» Բնությունը գիրք է, որը պետք է իմանալ կարդալ: Կյանքը ամբողջ մի մեծ գիրք է այն «կարդալով» շատ բան ես իմանում: Ի՞նչն լավ, ի՞նչն է վատ.՛, իմանում ևս շատ հետաքրքիր գաղտնիքներ, որ աոաջին հայացքից թվում են պարզ, իսկ երբ խորանում ես՝ զարմանալի է. ինչքան հետաքրքիր բաներ կան... Եվ այդ հետաքրքիր գրքի մի փոքրիկ էջն է այս ժողովածուն:
ԱՐԿՂԻԿԸ
Հայրիկը չի սիրում, որ իր սեղանի վրա զարդարանքներ դրված լինեն: Նրա ծննդյան օրը հորաքույրը մի գեղեցիկ արձանիկ նվիրեց նրան: Հիանալի արձանիկ էր: Հախճապակուց պատրաստված որսորդական մի շուն էր, որ դունչը դրել էր թաթերին և նայում էր առաջ: Այնքան խելացի ու բնական էին շան աչքերը, որ Սուրիկին շարունակ թվում էր, թե հիմա շունը կկենդանանա, կվազվզի, կշարժվի:
Բայց հայրիկը չի սիրում, որ իր աշխատասեղանին զանազան, ինչպես ինքն է ասում, զիզի֊բիզի բաներ դրված լինեն:
— Զուր տեղ են բռնում,— ասում է,— խանգարում են աշխատել:
Եվ շնիկի արձանիկը դրվեց զարդասեղանի վրա:
Հենց այդ օրերին էր, որ Սուրիկը մի փայտե արկղիկ պատրաստեց:
Ահա թե ինչպես պատահեց դա:
Հայրիկը վաղուց նրա համար գործիքներ էր գնել, սղոց, մուրճ, ռանդա և մեկ էլ տեսար՝ բարկացած ժամանակ Սուրիկին հանդիմանում էր.
— Ահագին տղա ես, արդեն երրորդ դասարանի աշակերտ, բայց ոչ մի խելացի գործ չես կարողանում անել: Այսքան գործիքներ ունես, բայց դեռ չեմ տեսել մի կարգին բան պատրաստես:
Սուրիկը բոլորովին չէր էլ ուզում, որ հայրիկն այդպես ամոթանք տա իրեն, բայց չէր իմանում, թե ինչ պատրաստի: Ինչ էլ որ փորձում էր, չէր ստացվում: Կամ փայտը սխալ էր սղոցում կամ խփած մեխերն էին ծռվում՝ Սուրիկին կասկածանքի մեջ գցելով, թե շատ փափուկ են և անորակ:
Բայց վերջերս Սուրիկին հաջողվեց մի արկղիկ պատրաստել: Փոքրիկ-փոքրիկ արկղիկ, որի մեջ հազիվ մի քանի ռետին ու գրչածայր կտեղավորվեին: Սուրիկն ինքն էլ չէր իմանում, թե ինչի կարող էր պետք գալ այդպիսի մի արկղիկը, բայց երբ պատրաստեց, շատ ուրախացավ: Նախ, այնքան էլ ծուռումուռ չէր և խուփն էլ բավական հարմար էր ստացվել:
Վերջապես, չէ՞ որ ինքն է պատրաստել իր ձեռքով:
Երբ հայրիկն աշխատանքից եկավ, Սուրիկը նրան ցույց տվեց արկղիկը:
— Դո՞ւ ես պատրաստել,— հարցրեց հայրիկը:
— Ես...
Հայրիկը ժպտում էր: Սուրիկը շատ լավ էր հասկանում հայրիկի ժպիտներր, որոնք սովորաբար շատ֊շատ տարբեր էին լինում. ուրախ, հիասթափություն արտահայտող, հեգնական: Սուրիկն անմիջապես հասկացավ, որ հայրիկը հիմա ժպտում է գոհ և ուրախ: Նա ժպտում էր ու ձեռքում շուռումուռ տայով արկղիկը, ուշադրությամբ զննում: Վերջապես նա հարցրեց.
— Իսկ ի՞նչ պետք է անես դու այս արկղիկը:
Սուրիկը ինքն էլ չգիտեր: Նա միայն ուսերը թոթվեց:
— Դե,— ասաց հայրիկը,— եթե քեզ հարկավոր չէ, ապա ինձ նվիրիր, հա՞...
Հայրիկի այդ անսպասելի հարցից Սուրիկը մինչև անգամ շփոթվեց:
Սկզբում չհասկացավ, կատա՞կ Էր անում հայրը, թե՞ լուրջ Էր ասում, բայց հետո շշնջաց.
— Կնվիրեմ, ինչո՞ւ չէ... կնվիրեմ...
Հայրիկը չի սիրում, որ իր սեղանի վրա զարդարանքներ դրված լինեն:
— Զուր տեղ են բռնում, —ասում է նա,— խանգարում են աշխատել:
Բայց հայրիկն իր սեղանի վրա էր դրել Սուրիկի պատրաստած այդ արկդիկը: Սուրիկը դրանից հետո ուրիշ բաներ էլ է սարքել՝ սայլակ, փոքրիկ սեղան, աթոռակներ, բայց հայրիկի սեղանին դարձյալ մնում է այն արկղիկր:
Հայրիկը, երբ աշխատելիս հոգնում է, նայում է Սուրիկի պատրաստած արկղիկին ու ժպտում...
ԲՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔԸ
Առավոտյան երկինքը պարզ էր: Ոչ մի կտոր ամպ չկար: Եղանակը շատ լավն էր, միայն թե կեսօրին արևն սկսեց այնպես ուժգին այրել ամեն ինչ, ասես ցանկանում էր հրդեհել ողջ աշխարհը:
Պապը նայեց երկնքին ու ասաց.
— Ինչպես երևում է՝ անձրև է գալու: Արևը կծում է...
Ստեփանիկի ծիծաղը եկավ:
Մեկ֊մեկ պապիկը սիրում է զարմանալի բաներ ասել: Ընդհանրապես, շատ է սիրում կատակել: Նա սիրում է, երբ շուրջը ամենքն ուրախ են լինում, ծիծաղում են: Պապը հենց դրա համար էլ կատակներ է անում: Հիմա էլ երևի ճիշտ այդպիսի կատակ արեց: Թե չէ, ինչպե՞ս կարող է արևը կծել, կամ ինչի՞ց է երևում, որ անձրև է գալու: Ստեփանիկր նախ մի կուշտ ծիծաղեց և խորամանկ հայացքով նայեց պապիկին, իբր թե գիտե, որ նա կատակ է անում... Բայց և այնպես նայեց երկնքին: Հեռվում, շատ հեռվում մի փոքրիկ գորշ ամպի քուլա էր երևում: Առավոտյան այդ քուլան չկար: Բայց Ստեփանիկը դրա վրա ուշադրություն չդարձրեց:
— Պապիկ,— ասաց նա,— բա արևը կկծի՞, դու այդ կատակով ասացիր, չէ՞:
- Կատակով չասացի,— ասաց պապիկը:— Սովորաբար անձրևից առաջ արևն ավելի սաստիկ է այրում: Դրանից է շատ անգամ իմանում են, որ անձրև պետք է գա: Նման դեպքերում մարդիկ ասում են. <արևը կծում է>: ժողովրդական խոսեաձև է, բալիկ ջան, թե չէ, իհարկե, արևը չի կծի: Մինչ նրանք այդպես խոսում էին, Ստեփանիկը մեկ էլ նայեց երկնքին ու Նկատեց, որ այն փոքրիկ քուլան արդեն բավական մեծացել, մի ամբողջ ամպ է դարձել:
Երբ մեծ ամպր տեսավ Ստեփանիկը, ինքն էլ սկսեց հավատալ, որ անձրև է գալու:
Եվ իսկապես, կեսօրից քիչ անց, աշխարհր մթնեց, և անձրև սկսվեց, այն էլ ինչպիսի անձրև: Այնքան շատ ամպեր էին կուտակվել երկնքում՝ մութ֊մութ ամպեր... Թե որտեղից և ե՞րբ էին այդքան շատ ամպեր հավաքվել, մարդ ուղղակի զարմացած էր մնում: Այնպես էր մթնել, ասես ցերեկ չլիներ: Փայլակները շարունակ լուսավորում էին երկինքը: Փողոցներով արդեն վազում էին անձրևաջրի առվակները:
Արդեն ուշ երեկո էր: Ստեփանիկը պառկել էր քնելու, բայց երկար ժամանակ նրա քունը չէր տանում: Նա շարունակ ականջ էր դնում ամպերի որոտին, աչքի ծայրով նայում լուսամուտի կողմը, որը մեկ-մեկ որոտից առաջ ուժգնորեն լուսավորվում էր փայլակներից: Ստեփանիկը նկատում էր, որ երբ փայլատակում է լինում, ապա մի փոքր հետո էլ լսվում է ուժեղ ձայն:
— Պապի,— հանկարծ հարցրեց նա,— ինչի՞ց է, որ երբ փայլակ է լինում, քիչ հետո էլ ուժեղ ձայն է լսվում:
— Որոտն ու փայլակը միասին են առաջանում,— բացատրեց պապը,— բայց նրանք տարբեր ժամանակներ են հասնում, քանի որ լույսը ձայնից ավելի արագ է տեղ հասնում:
— Պապի, իսկ դու ինչպե՞ս իմացար, որ այսօր անձրև է գալու՝ դեռ այն ժամանակ, երբ երկինքը բոլորովին պարզ էր:
— Դրա համար հարկավոր է կյանքում ուշադիր լինել,— պատասխանեց պապիկը:
— Եթե ուշադիր լինես, ապա կկարողանաս ժամանակի ընթացքում սովորել բնության լեզուն, հասկանալ բնությունը: Բնությունն էլ,— շարունակեց պապիկը,— մի գիրք է, սովորիր նրա գրերը ճանաչել, սովորիր նրա լեզուն հասկանալ: Այն ժամանակ անձրևը, ձյունը, չորայնությունը և շատ ու շատ երևույթները կիմանաս նախօրոք:
Երբ Ստեփանիկը քնեց, երազ տեսավ, իբր թե պապիկը նրան մի մեծ, շատ մեծ գիրք նվիրեց. «Սա բնության գիրքն է»,— ասաց պապիկը:
Եվ Ստեփանիկը կարողանում էր այդ գրքի բոլոր տառերը կարդալ, բոլոր նշանները հասկանալ:
ՆՎԵՐԸ
Անահիտը մի շատ լավ բացիկ ուներ: Նրա վրա նկարված էր յասամանի փունջ: Այնքան գեղեցիկ էր այդ բացիկը, այնքան գեղեցիկ: Անահիտն այդ բացիկը նվիրեց ընկերուհուն` Սեդային:
Սեդան սկզբում չէր ուղում նվերն ընդունել:
- Հարկավոր չէ,— ասում էր նա,— թող քեզ մնա: Բա քեզ պետք չի՞:
— Ի՞նձ... ինձ բոլորովին էլ պետք չի,— հավատացրեց Անահիտը:
Իհարկե, նա այդպես ասաց միայն այն պատճառով, որովհետև չգիտեր, թե ինչպես ընկերուհուն համոզի նվերն ընդունել: Թե չէ, ինչպե՞ս կաըող է նկարը պետք չգալ:
Եվ բացի այդ, մի՞թե մարդիկ իրար նվիրում են միայն այնպիսի բաներ, որոնք իրենց պետք չեն...
-Դե լավ,— ասաց Սեդան, քանի որ քեղ պետք չի` կվերցնեմ:
Անահիտն ուրիշ բացիկներ էլ ուներ, բայց կարելի է ասել, որ դա ամենից լավն էր: Գույներն այնքան կենդանի էին, այնքան բնական, որ թվում էր, թե յասամանի փունջն իսկական է:
Հետո Անահիտն ու Սեղան սկսեցին գնդակ խաղալ
Ձեռքի ափով գնդակը խփելով վեր֊վեր էին գցում ու հաշվում, մինչև որ գնդակը ցած ընկներ: Խաղը կշահեր նա , ով ռաջինը կհասներ հարյուրի:
Երբ գնդակը գետնին էր ընկնում, մյուսն էր վերցնում ու սկսում վեր֊վեր գցել: Բայց հանկարծ վեճ սկսվեց:
— Ես ոչ թե հիսունչորս էի, այլ վաթսունչորս, սաաց Անահիտը:
— Չէ, դու հիսունչորս էիր:
Ոչ մեկը մյուսի խոսքը չէր ուղում ընդունել: Գնալով ավելի տաքացած վիճեցին:
Դու խափլան ես,— բղավում էր Անահիտը:
— Խափլանը դու ես, իր հերթին նրա վրա գոռում էր Սեդան:
— Դե որ այդպես է,— վերջապես ընկերուհու վրա հարձակվեց Անահիտը,— իմ բացիկը տուր:
— Նվերը ետ չեն ուզի, ճչում էր իր հերթին Սեդան:
Բայց Անահիտն այնքան համառեց, որ Սեդան տվեց ու արհամարհանքով ասաց.
— Առ, թող քեղ լինի, մեծ բան է... իսկի պետքս էլ չի...
Ու գնաց:
Սի փոքր անց, Անահիտը տխրեց այնպես, կարծես մի բան էր կորցրել: Մարդ այդպես զգում է այն դեպքում, երբ վատ բան է անում, բայց դեռևս արածը կարգին չի պատկերացնում:
Նա ման էր գալիս մոլորված, չգիտեր ինչո՞վ զբաղվի, ուր գնա...
Հետո գնաց տուն, չնայած եղանակը շատ լավն էր ու կիրակի և անմիջապես նրա աչքին ընկավ բացիկների ալբոմը:
Այն բացիկը, որի վրա նկարված էր յասամանի փունջը, մնացել էր ալբոմից դուրս: Անահիտը վերցրեց, որ նորից ալբոմի մեջ դնի, բայց մի պահ նայեց բացիկին: Երկար-երկար նայեց, կարծես առաջին անգամն էր տեսնում, հետո, չգիտես ինչու, հիշեց Սեդայի խոսքը. «Նվերը ետ չեն ուզի»: Նա բացիկը մի կողմ դրեց: Նորից նայեց բացիկին: Հիմա այն առաջվա պես գեղեցիկ չէր: Անահիտին թվում էր, թե յասամանի ծաղիկները թառամել են, թվում էր, թե բոլոր-բոլոր գույները խունացել են, բացիկը դարձել է շատ հասարակ ու տգեղ...
ՊԱՂՊԱՂԱԿԸ
Մայրիկն այդպես էլ ասաց.
— Մինչև օրերը կարգին չտաքանան, ոչ մի պաղպաղակ: Նույնիսկ անունը չտաս: Ինչ ես գտել այդ պաղպաղակի մեջ` չեմ հասկանում:
Ախ, այդ մայրիկն էլ...
Ի՛նչ կա չհասկանալու: Այնքան վաղուց է Անահիտը վերջին անգամ պաղպաղակ կերել:
Այն ժամանակ ինքը նոր էր երկրորդ դասարան փոխադրվել, և բոլորովին ամառ էր: Առավոտյան արթնանում էր թե չէ, չստերը ոտքերն էր գցում ու միանգամից տանից դուրս թռչում:
Ոչ ոք ետևից չեր բղավում,
— Ուր ես այդպես մերկ վազում:
Իսկ հիմա՞...
Այս ինչ տեսակ ամառ է: Աևահիտր օրացույցից իմացել է, որ արդեն գարունը վերջանում է, իսկ մայրիկը լսել անգամ չի ուղում պաղպաղակի մասին:
— Ի՞նչ անենք, որ ամառ է: Նայիր երկնքին... Ինքդ էլ նշագեղձեր ունես: Հենց այդպիսի մի բան է հարկավոր, որ հիվանդանաս...
Եվ ահա, մի քանի օր առաջ, Անահիտը դպրոցից եկավ ու. մայրիկին խնդրեց.
Ընկերուհիներով ուզում ենք կինո գնալ: Կթողնե՜ս...
Սայրիկը թույլ տվեց:
Ամեն ինչ այնքան լավ էր: Շատ ուրախ օր էր: Կինոնկարը նայեցին, հետո միասին դուրս եկան: Անահիտն ինքն էլ չիմացավ, թե ինչպես համաձայնեց Լուսիկի առաջարկին.
- Եկեք կինոյից ավելացած փողերով պաղպաղակ գնենք,— ասաց Լուսիկը:
— ճիշտ է,— վրա բերեց Սեդան:
Պաղպաղակը գնեցին:
Սառը, դուրեկան ու համեղ պաղպաղակն ուտելիս, ազնիվ խոսք, Անահիտը ամեն ինչ մոռացել էր. և մայրիկի արգելքը, և իր նշագեղձերր... Մի խոսքով, ամեն ինչ:
Այդ պահին նա միայն մի բան էր ցանկանում, որ այղ հաճույքը հնարավորին չափ երկարի:
...
Երրորդ օրն է՝ Անահիտը հիվանդ է: Կոկորդը ցավում է, տաքություն ունի: Նա հիմա ոչ խոսել է ցանկանում, ոչ ուտել: Նույնիսկ ամենահամեղ բանը նրան անհամ և դառն է թվում:
Իսկ մայրիկը նրան ստիպում է դառը դեղեր կուլ տալ:
Սի քանի օրում եղանակը փոխվել է: Առավոտից երեկո կապույտ երկնքում սահում է պայծառ արևը:
Մայրիկը Ստնփանիկի համար պաղպաղակ է գնել: Ստեփանիկը, որը դրսում խաղում էր, ուրախ-ուրախ մոտեցավ քրոջը և բացականչեց.
— Տես, Անահիտ, մայրիկը ինձ համար պաղպաղակ գնեց: Անահիտը ոչինչ չպատասխանեց: Նա միայն գլուխը շրջեց պատի կողմը, որ պաղպաղակը չտեսնի:
Հիմա նրան թվում էր, թե պաղպաղակն էլ է դառն ու անհամ:
ՉԻ ԿԱՐԵԼԻ
Ինձ ամենքը շարունակ ասում են՝ «Չի կարելի»:
Ու հենց որ ասում են «չի կարելի» ես տխրում եմ: Շատ եմ տխրում: Շոգած, քրտնած, ծարավ, վազում եմ ծորակի մոտ ջուր խմելու, հազիվ եմ ծորակին մոտեցել, մեկ էլ մայրիկս ասում է.
- Չի կարելի քրտնած-քրտնած սառը ջուր խմել: Մի քիչ համրերի:
Իսկ մի քիչ համբերելն այնքան դժվար է: Ես համբերում եմ, համբերում, բայց մայրիկս ասում է.
— Մի քիչ էլ համբերի:
Համբերում եմ այնքան, որ պատահում է, մոռանում եմ ծարավս:
Վազում եմ, իբր թե մի զարմանալի ձի եմ: Թռչում եմ փոսերի, քարերի վրայով, սլանում եմ դաշտերով, բայց մեկ էլ մայրիկս բարկանում է:
Ցոլակ, խելոք կաց, սենյակում չի կարելի այդպես վազվզել:
Ինձ համար երգում եմ, իսկ եղբայրս բարկանում է.
— Երբ մարդիկ այստեղ դաս են սովորում, չի կարելի այդպես գոռգոռալ:
Դե ես էլ ձայնս կտրում եմ ու էլ չեմ երգում: Երբ մարդու վիրավորում են, էլ ի՞նչ սրտով մարդ երգի:
Ասում են՝
— Սենյակում սուլել չի կարելի :
Մայրիկի հետ տեղ եմ գնում, ուրախ եմ ու սուլում եմ փողոցում: Մայրիկս անմիջապես արգելում է.
— Փողոցում չի կարելի սուլել, քեղ կարգին պահիր:
Զարմանալի է: Բա որտե՞ղ կարելի է սուլել: Ո՞ր մեկն ասեմ: Այնքան բան չի կարելի, որ ուղղակի չգիտեմ, թե ինչ անեմ:
Ախր, մեկ-մեկ մարդ ուզում է ձիու պես վազվզել, մեկ-մեկ ուզում է երգել, սուլել, աղմկել ու էլի, ինչ իմանաս, թե ինչ կարող է մարդու սիրտը ուզել:
Իսկ մի քանի օր առաջ մի երգ էի սովորել: Սովորել էի ու չգիտեի, թե որտեղից եմ սովորել: Մոռացել էի: Գուցե ռադիոյից էի սովորել, գուցե ինչ-ոը մեկը երգել էր ու ես քնած ժամանակ լսել էի... Ինչու՞ եք ծիծաղում: Այդպես պատահում է. քեզ համար քնած ես, իսկ հարևան սենյակում մարդիկ խոսում են կամ երգում: Դու նրանց լսում ես, բայց արթնանալ չես կարողանում, որովհետև ուզում ես քնել: Սի խոսքով, չգիտեմ, թե որտեղից էի այդ երգը սովորել: Միայն թե ուզում էի երգել:
Բայց որտե՞ղ երգեի:
Մի սենյակում հայրիկն էր աշխատանքից հետո հոգնած քնել, մի տեղ եղբայրս դաս էր պատրաստում: Բա ի՞նչ անեի: Ինձ համար նստեցի սենյակի մի անկյունում ու նայում եմ, թե ինչպես է եղբայրս գրում: Նայում եմ նրան, նայում, իսկ երգը իմ միջից ուղղակի ինքն իրեն դուրս է գալիս:
Ե՜ս ինքս էլ չեմ իմանում, թե ինչպես սկսում եմ երգել: Բայց երգում եմ կամացուկ, ինքս ինձ համար:
Ու մեկ էլ եղբայրս նայում է իմ կողմը: Ե՜ս անմիջապես հասկանում եմ, որ երգը ինքն իրեն դուրս է եկել իմ միջից ու մտածում եմ, որ եղբայրս հիմա իմ վրա կբարկանա: Սուս եմ կենում: Բայց եղբայրս չի բարկանում ու չի ասում թե՝
— Չի կարելի:
Նա ժպտում է ու ասում.
Ինչ լավ էիր երգում, Ցոլակ, ինչու լռեցիր, դու ինձ բոլորովին չես խանգարում:
Հետո ես ուրախացած գնում եմ խոհանոց, մայրիկը այնտեղ գործ է անում: Սկսում եմ սուլել: Բայց սուլում եմ կամացուկ և այնպես, որ անպայման դուրս բերեմ սովորածս երգի եղանակը: Ու զարմանալի բան: Մայրիկս էլ չի բարկանում, այլ եղբորս նման ժպտում է ու ասում.
-Օհո՝, դու լավ լսողություն ունես: Ի՞նչ լավ ես սուլում:
Ես ավելի եմ ուրախանում:
Ես շատ եմ ուրախանում:
Ուրախությունից անմիջապես ուզում եմ ձի դառնալ: Ձի դառնալ, սլանալ դաշտերով, թռչել փոսերով, քարերի վրայով: Ու դառնում եմ:
Միայն թե քայլում եմ ոտքերիս թաթերի վրա, քայլում եմ զգույշ, որ աղմուկ չհանեմ: Դե հո իսկական ձի՞ չեմ: Ես տղա եմ, անունս էլ Ցոլակ է, բայց էնպես, էլի, ձևացնում եմ, թե ձի եմ:
Որ այդպես է, ուրեմն կձևացնեմ, թե սլանում եմ, թռչում եմ, խրխնջում եմ, բայց աղմուկ չեն հանի:
Հայրիկս ջղայնացած չի արթնանում քնից: Եղբորս ու քրոջս — չեմ խանգարում ու մայրիկս էլ չի սաստում, թե֊— Չի կարելի:
Ես շատ֊շատ ուրախ եմ:
Դե իհարկե, ուրախ կլինեմ:
Ի՛նչ մի լավ բան Է, երբ մարդու շարունակ ասում են, թե՝
— Չի կարելի:
Հիմա ես գիտեմ, թե ինչպես անեմ, որ էլ ոչ ոք չասի, թե՝
— Չի կարելի:
ՓՈՒՉԻԿՆԵՐԸ
Կարենը այնպես թափով ներս սլացավ իրենց տան դռնից, որ քիչ Էր մնում դիպչեր տաք ճաշի պղինձը ձեռքին խոհանոցից սենյակ անցնող մորը:
— Գժվե՞լ ես, ի՞նչ Է,— հազիվ հասցնելով մի կողմ քաշվել, բարկացավ մայրը:
— Ի՞նչ գժվել, ի՛նչ բան,— շնչակտուր լինելով ասաց Կարենը,— ես... ես ընդհակառակը խելոքացել եմ, ես,..
— Բոլորովին չի երևում, թե խելոքացել ես,— ասաց մայրիկը:
— Չի՞ երևում, չի՞ երևում, չի՞ երևում,— այսպես խոսելով, Կարենը չոքեց, պայուսակը դրեց հատակին, բաց արեց, արագ-արագ քրքրեց, հանեց մի տետր ու մեկնեց մորը:
— Չի՞ երևում,—նորից հարցրեց նա, այս անգամ ավելի հաղթական:— Դե նայիր:
— Չեմ հասկանում, թե ի՛՛նչ կա այստեղ նայելու: Չեմ տեսել քո երկուսներն ու երեքները:
— Չէ՜, նայիր...
— Դե սպասիր պղինձը ձեռքիցս ցած դնեմ:
— Չէ՜, սպասիր, ես քեզ ցույց տամ:
Եվ այդպես ստիպելով, որ մայրը տաք պղինձը ձեռքին մնա կանգնած, Կարենը բաց արեց տետրի վերջին գրած դասը: Նրա տակ կարմիր թանաքով մի խոշոր «5» էր նշանակված:
— Տեսա՞ր,— հաղթական հարցրեց Կարենը,— տեսար... Դե հիմի ասա, ես գժվել ե՛մ, թե խելոքացել:
— Այսօր խելոքացեք ես, ժպտալով համաձայնեց մայրը, ապա վերջապես պղինձը ճաշասենյակ տանելով, շարունակեց,— տեսնում ես, երբ դասդ անում ես հանգիստ, առանց շտապելու, ինչ լավ է լինում:
— Դե հիմա,֊— ընդհատեց Կարենը,— ինձ տասը կոպեկ տուր:
— Տասը կոպեկն ինչի՞դ է պետք:
— Գնամ մեր մոտի խանութից մի հատ կարմիր, մի հատ կապույտ փուչիկ առնեմ:
— Շա՞տ շտապ է, ինչ է: Մի բան կեր, հետո գնա:
Կարենը այդ օրր այնքան արագ էր ուտում, որ բերանը վառեց: Հետո մորից վերցրեց տասը կոպեկը և վազեց դեպի դուռը:
— Տետրդ ուր ես տանում,— զարմացած ձայն տվեց մայրը:Սուրիկին ցույց տամ,— արդեն դրսից, դուռը փակելով, բղավեց Կարենը:
ի՞նչ կարիք կա, այդպես... — ասաց մայրր, բայց Կարենր արդեն նրան չէր լսում: Շքամուտքի աստիճանների վըա նա բռնեցրել էր հարևան Գոհարիկին:
— Դու էսօր դպրոցում ինչ ես ստացել:
— Չորս,— ասաց Գոհարիկը:
— Ինչի՞ց:
— Թվաբից:
Իսկ ես՝ թվաբից «5»,— պարծեցտվ Կարենը:— Սրանից հետո ես միայն «5»֊էր եմ ստանալու: Ես հիմա գիտեմ, թե ինչ պիտի անել դրա համար: Երեկ նստեցի, հանգիստ, նախ՝ սևագրություն արեցի, հետո, երբ ամեն ինչ ճիշտ ստացվեց, առանց շտապելու, մաքուր արտագրեցի:
Կարենը այդպես երկար պատմեց, բաց արած տետրը թափահարելով Գոհարի քթի տակ, հետո վազեց խանութ, գնեց փուչիկներ՝ մի հատ կարմիր, մի հատ՝ կապույտ: Խանութից հետո նա վազեց Սուրիկին ցույց տալու տետրը, այնտեղից հորաքրոջ տունը հեռու չէր, գնաց պատմեց «5» ստանալու իր հետաքրքիր պատմությունը, հորաքույրը ուրախացած համբուրեց ու կոնֆետ տվեց նրան: Հորաքույրը ուրախացավ հատկապես, երբ իմացավ, որ Կարենն արդեն հիանալի գիտե «5» ստանալու գաղտնիքն ու այսուհետև միշտ «5»-եր է ստանալու:
Հետո վերադարձավ իրենց բակը, բայց անմիջապես տուն չգնաց: Բակի բոլոր երեխաներին ցույց տվեց տետրը, պատմեց «5» ստանալու գաղտնիքը, փուչիկներն օդով լցրեց, խաղացին, խաղացին:
Մայրը պատշգամբից ձայն տվեց.
— Կարեն, դու այսօր ոչ մի դաս դեռ չես պատրաստել: Կարենը պատասխանեց.
— Կսովորեմ էլի, մայրիկ... Ես հիմա արդեն գիտեմ, թե ինչ է պետք անել «5» ստանալու համար:
Քիչ հետո գնաց տուն, տետրը թողեց, նորից իջավ բակ, խաղաց, խաղաց, ամեն հանդիպող նոր մարդու, որը չգիտեր իր օրվա հաջողությունը, պատմեց ու պատմեց «5» ստանալու պատմությունը և մինչև մութն ընկնելը բակի բոլոր բնակիչները, սկսած երեք տարեկան Լևիկից, վերջացրած Մուշեղ պապիկով, իմացան, որ «5» ստանալու համար հարկավոր է նախ սևագրություն անել, ճիշտ լուծել օրինակները, հետո առանց շտապելու, հանգիստ ու մաքուր արտագրել...
Կարենը դասերը պատրաստելու նստեց շատ ուշ երեկոյան, երբ ժամանակ չէր մնացել արդեն ոչ ճիշտ լուծելու, ոչ առանց շտապելու հանգիստ ու մաքուր արտագրելու և ոչ էլ մյուս դասերը կարգին պատրաստելու համար:
Երբ պառկեց քնելու, փուչիկները դրեց կողքին, աթոռի վրա:
©
Առավոտյան Կարենը հազիվ արթնացավ: Դպրոցից ուշանում էր: Մոր երկար կանչերից հետո, երբ վերջապես խելքը գլուխը եկավ, սկսեց շտապ հագնվել: Երբ աթոռի վրայից վերցնում էր շալվարը, հանկարծ պայթյունի ձայն լսվեց: Անզգուշաբար ճզմեց փուչիկները, իր լավ փուչիկները, մեկը՝ կարմիր, մյուսը՝ կապույտ:
— Ափսո՛ս... բարկությունից, վշտից, Կարենի աչքերին միչև անգամ արցունք երևաց:
Մայրը նկատեց այդ:
— Ոչինչ,— մոտենալով ասաց նա,— փուչիկները բոլորն էլ այդ վերջն են ունենում՝ պայթում են, ինչքան էլ գեղեցիկ լինեն, որովհետև մեջները օդից բացի բան չկա:
Բայց մոր խոսքերը չմխիթարեցին. աչքերը լցվեյ էին արցունքով:
Ափսո՜ս փուչիկները, մեկը՝ կարմիր, մյուսը՝ կապույտ:
ԽԱՇԽԱՇԸ
Սուսանը շնչասպառ իրեն մոր մոտ գցեց:
— Մա՜, մա ջան, տես ինչքան գեղեցիկն է:
նրա ձեռքին մի խոշոր, արյան նման կարմիր խաշխաշի ծաղիկ կար:
— Մամ, շատ գեղեցիկ է, չէ՞...
— Շատ գեղեցիկ է,— համաձայնեց մայրը:
Չէ, շատ-շատ է գեղեցիկ, չէ՞,— Նորից պնդեց Սուսանը:
— Հա, բալիկ ջան, շատ-շատ է գեղեցիկ...
Սուսանը էլ չգիտեր, թե ինչ ասի: Նա կանգնած, մատների արանքում շուռումուռ էր տալիս ծաղիկը: Բայց չգիտես ինչու, մորը ցույց տալուց հետո, թվում էր, թե ծաղկի գեղեցկությունից ինչ-որ բան պակասհց:
— Քեզ այնքան էլ դուր չի գալիս այս ծաղիկը,— կասկածանքով ու մտահոգ ասաց նա մորը:
— Շատ է դուր գալիս:
— Չէ,— աս՛աց Սուսանը,— եթե քեզ էլ այնքան դուր գար, ինչքան ինձ, դու միայն իմ ասածները չէիր կրկնի, դու ինքդ էլ քո խոսքերով կգովեիր...
Մայրը ժպտաց.
— Դե, նստիր, դու այսօր շատ մագլցեցիր սարերը, մի քիչ հանգստացիր, թե չէ ինչի՞ նման է, ամառանոցից կգնանք, իսկ դու ավելի նիհարած կլինես:
Սուսանը նստեց:
— Խաշխաշր ինձ մի բան հիշեցրեց,— ասաց մայրր: — Շատ վաղուցվա մի դեպք: Այն ժամանակ ես քո չափ կլինեի, կամ քեզանից մի փոքր մեծ... Մենք րնտանիքով ամառանոց էինք գնացել: Մի անգամ ես հիվանդացա: Հազիվ էի կարողանում գնալ մինչև անտառի փեշը, ինձ համար շոր էին փռում այնտեղ, ես պառկում էի մաքուր օդում ու նայում, թե ինչպես են քույրս ու եղբայրս խաղում:
Նրանք խաղում էին բռնոցի, տապկնոցի, վազվզում թիթեռների հանից, իսկ ես անշարժ պառկած նայում էի ու ձանձրանում: Ուզում էի ինքս էլ վազվզեի բայց ինձ չէին թողնում: Մի անգամ էլ այդպես պառկած նայում էի, թե ինչպեււ են նրանք գնդակ խաղում, երբ հեռվում նկատեցի խաշխաշի մի ծաղիկ: Իրոք որ շատ գեղեցիկ էր: Նա բացվել էր մի բարձունքի վրա, երկու խոշոր քարի արանքում, ասես բոցի մի լեզվակ դուրս ցայտել այդ քարերի արանքից, քարացել-մնացել էր այդպես: Ես խնդրեցի եղբորս պոկել ինձ համար այդ ծաղիկը:
- է՜, դու էլ սպասիր,—ասաց նա,— չե՞ս տեսնում խաղում ենք:
Խնդրեցի քրոջս, բայց նա էլ հրաժարվեց: Խնդրեցի մյուս երեխաներին, բայց ամենքն էլ սաստիկ տարված էին իրենց խաղով...
Ես այնքան թույլ էի, որ չէի կարող մագլցել այն ժայռը, որի վրա բացվել էր խաշխաշի այդ գեղեցիկ ծաղիկը: Ու մինչև տուն գնալս պառկած տեղիցս նայում էի այդ ծաղկին:
նայում էի, ու շարունակ ինձ թվում էր, թե ծաղիկը ավելի ու ավելի է գեղեցկանում: Ու քանի ծադիկր գեղեցկանում էր, եu այնքան ավելի էի տխրում իմ հիվանդության համար:
Մայրը լռեց:
— Հետո՞,— հարցրեց Սուսանը:
— Հետո՞... էլ ի՛նչ հետո... Դրանից հետո, երբ արդեն լավացա ու վեր կացա, շատ էր պատահում, որ անտառում, սարերում վազվզելիս, խաղալիս, երեխաներից մեկն ու մեկը, հենց այն երեխաներից, որոնց խնդրել էի հիվանդ ժամանակ պոկել ինձ համար այն ծաղիկը, մոտենում էր ինձ որեէ խաշխաշի ծաղիկ ձեռքին... «Տես, ինչքան լավն է, ինչքան գեղեցիկն է»,— ասում էր:
Մայրը նորից լռեց:
— Հետո՞,— նորից հարցրեց Սուսանը:
— Հետո՞, հետո՛..՛, էլ ինչ հետո,— Սուսանի մայրը ժպտաց:Սուսանը նայում էր մոր դեմքին ու նրան թվում էր, թե մայրը ինչ-որ պատճառով շատ, շատ տխրե՛լ է:
— Հետո՞,— նորից համառեց Սուսանը:
— Հետո, —վերջապես ասաց մայրը,— այսքան տարիներ են անցել, բայց մինչև հիմա էլ ինձ շարունակ թվում է, թե խաշխաշի այն ծաղկից ավելի գեղեցիկ ծաղիկ չեմ տեսել կյանքում:
— Դրա համա՞ր չես կարողանում լավ գովել իմ ծաղիկր,— հարցրեց Սուսանը:
Մայրը չպատասխանեց:
— Դրա համա՞ր ես հիմա տխուր:
Մայրը այս անգամ էլ չպատասխանեց: Միայն ամուր-ամուր գրկեց աղջկան:
ԵՍ ԳԱՐԻԿԻՆ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ
Երեխայի տեղ է դրել ինձ Գավիթ քեռին: Նրա հետ ոչ մի բանի մասին չեմ կարողանում լուրջ խոսել: Ես նրան հարցնում եմ. «Դավիթ քեռի, էն տան կտուրին ինչու են երկար երկաթյա ձողը տնկել»... Իսկ նա պատասխանում է թե՝ «Որպեսզի ճնճղուկներր վրան թառեն»:
Իսկ ես գիտեմ, որ ճնճղուկների թառի համար այդպիսի երկաթ, այդպիսի բարձր տան կտուրի վրա չեն տնկի: Ասում եք, որտեղի՞ց գիտեմ... Դե գիտեմ, էլի, իսկ թե որտեղի՛ց, չգիտեմ:
Չէ, այդ Դավիթ քեռին ինձ բոլորովին երեխայի տեղ է դնում ու ես նրա հետ ոչ մի անգամ չեմ կարոդանում որեէ բանի մասին լուրջ խոսել:
Հենց տեսնում է ինձ թե չէ, անմիջապես այնպիսի հարցեր է տալիս, որ կարծես երեխա լինեմ, իսկ ես արդեն բավական մեծ եմ և այս տարի երկրորդ դասարան եմ փոխվել:
— Պապայիդ սիրու՛մ ես,— հարցնում է:
Ես գլխով եմ անում ու ուզում եմ մի լուրջ բանի մասին հետը խոսել, իսկ նա Նորից հարցնում է.
— Իսկ մամայի՞դ...
Ես նորից գլխով եմ անում, ու նա նորից ինձ հարցնում է,
— Իսկ Գարիկի՞ն...
Ես էլ գլխով չեմ անում:
— Ուրեմն Գարիկին չե՞ս սիրում,— նորից հարցնում է Դավիթ քեռին ու խորամանկ նայում է ինձ:
Ես չեմ պատասխանում ու ուզում եմ ուրիշ բանի մասին խոսել:
— Դավիթ քեռի,— ասում եմ նրան,— իսկ այն ինչի համար են փողոցը այդպես քանդել:
Ես գիտեմ, թե ինչի համար են փողոցը այդպես քանդել: Ո՞վ չգիտի, որ ես չիմանամ: Փողոցը քանդել են, որ գազի խողովակներ դնեն, բայց ես հարցնում եմ, որ Դավիթ քեռին ինձ գաղի մասին հետաքրքիր բաներ պատմի: Բայց նա իմ հարցին չի պատասխանում, այլ նորից, խորամանկ ժպտալով, ասում է.
— Ես քեղ ոչինչ չեմ ասի, եթե դու իմ հարցին չպատասխանես: Գարիկին սիրո՞ւմ ես, թե ոչ:
Ես էլ չեմ կարողանում համբերել:
— Գարիկին չեմ սիրում,— ասում եմ:
— Ինչու՞,— նորից հարցնում է Դավիթ քեռին ու այնպես զարմացած է նայում, որ ես բոլորովին փոշմանում եմ իմ պատասխանի համար: Բայց արդեն ուշ է, հիմա էլ չեմ կարող խոսքս ետ վերցնել ու ասում եմ.
— Ի՞նչ սիրելու տղա է Գարիկը որ...
— Իսկ ինչո՛ւ սիրելու աղա չի:
— Նա ի՞նչ եղբայր է որ...
— Իսկ ինչո՛ւ լավ եղբայր չի, որ...
Ու ես սկսում եմ նրան պատմել իմ դարդերը: Իսկ պատմելու շատ բան կա: Այ, ասեմ, դուք էլ իմացեք:
Անցյալ օրը մայրիկը տեղ էր գնացել ու ինձ պատվիրեց Գարիկին լավ հետևել: Դե, մայրիկը գնաց, թե չէ, ես սկսեցի հետևել այդ Գարիկին:
Գնում է պատշգամբ՝ ետևից գնում եմ, գալիս է տուն, ես նրա ետևից: Վաղում է, ես անմիջապես ասում եմ՝ «Գարիկ, վազել չի կարելի, կընկնես... ու ես էլ ետևից եմ վազում: Բարձրանում է թախտին, ես նրան ասում եմ՝ «Թախտին մի բարձրացիր, կընկնես»: Ծորակից ջուր է վերցնում, որ խմի, վրան բարկանում եմ, ասում եմ՝ «Ծորակինը սառն է, վերցրու ջրամանից»: Շարունակ հետևում եմ ու նկատողություն անում: Ախր, շարունակ անկարգություններ է անում: Հետո ուզեց բակ իջնել խաղալու ես էլ ետևից բակ գնացի: Բա հո մենակ չէի՞ թողնի: Շարունակ գժի նման վազում է, վեր-վեր թռչում: Ախր կարող է ընկնել, մի տեղը վնասել: էդ բոլորը դեռ ոչինչ, նրա խաթեր կարգին կռվեցի Հրաչիկի հետ: Մի րոպե, ազնիվ խոսք, միայն մի րոպե աչքիցս կորցրի Գարիկին,— մեկ էլ լսեմ նրա լացի ձայնը: Ես այն ժամանակ մեր դասարանցի Արուսի հետ էի խոսում:
Վազեցի Գարիկի լացի կողմը, ի՞նչ տեսնեմ: էդ Հրաչիկը, չի էլ ամաչում, ահագին տղա է, արդեն չորրորդ դասարան է գնում, բայց Գարիկի ձեռքից նրա փոքրիկ գնդակը խլել է ու ինքն է խաղում: Գարիկը լաց լինելով վաղում է նրա ետևից, իսկ Հրաչիկը միայն ծիծաղում է:
Մոտեցա, ասում եմ՝ Հրաչիկ, բա չե՞ս ամաչում, փոքրիկին նեղացնում ես:
Ասում է՝
— Քեզ ինչ:
— Ինչպե՞ս թե՝ ինձ ինչ: Իմ եղբայրն է:
— Ասում է՝ զահլաս մի տանի:
— Ինչպե՛ս թե՝ զահլաս մի տանի, գնդակը տուր, թոդ երեխան խաղա:
Ես բռնեցի Հրաչիկի թևից: Նա ինձ հրեց, հետո ես նրան հրեցի, նա ինձ ավելի ուժեղ հրեց ու ես ընկա: Ախր, նա ինձնից երկու դասարանով մեծ է: Ես վեր կացա հարձակվեցի նրա վրա: Մենք սկսեցինք միմյանց քաշքշել ու խփել: Նա իմ քթից մի քիչ արյուն բերեց, բայց ես նրա ղեմքը ձանկռեցի, հետո նա ինձ նորից հրեց ու գցեց, իսկ ինքը՝ փախավ:
«Հիմա մայրիկը կգա ու կտեսնի, որ կռիվ եմ արել ու վա՜յ ինձ»,— մտածեցի: Գարիկին վերցրի, գնացինք տուն: Ես շտապ սկսեցի լվացվել, հետո նայեցի, տեսա՝ Գարիկը լաց եղած աչքերով այնքան խղճալի տեսք ուներ, դեմքն էլ ամբողջովին ցեխոտվել էր, գրկեցի, համբուրեցի, ասում եմ՝ «Ոչինչ, Գարիկ, տեսնում ես, ես ինչպես նրա հախից եկա: Եկ երեսդ լվանամ, որ մայրիկը ոչինչ չիմանա»:
Գարիկի՞ն, ի՞նչ սիրելու բան է, որ սիրեմ: Նրա պատճառով ի՜նչ անախորժություն ասես պատահում է: Այ, անցյալ օրը մայրիկը խոհանոցում գործ էր անում, իսկ ես ու Գարիկը մեծ սենյակումն էինք: Ես նկարում էի: Գարիկն էր խնդրել, որ իր համար շուն նկարեմ: Բայց մի դրա՜ն տեսեք, ես նրա համար չարչարվում եմ, իսկ նա, փոխանակ կողքս խելոք նստելու, սենյակում վազվզում ու իր քեֆին անկարգություններ է անում, մեկ էլ դիպավ բյուրեղապակյա ծաղկամանին ու ցած գցեց-կոտրեց:
Մայրիկը աղմուկի վրա ներս մտավ:
— Այո ո՞վ է արել,— բարկացավ նա:
Ե՜ս վախեցա, որ նա կարող է սաստիկ պատժել Գարիկին ու վախից, ասացի, որ ես եմ արել: Մայրիկն էլ ինձ այդ օրը զրկեց Լևիկի հետ կինո գնալուց: Դեռ նախորդ օրն էի խընդրել ու մայրիկն էլ խոստացել էր թողնել:
էդ էր պակաս, որ Գարիկին սիրեմ, նրա ի՞նչը սիրեմ, նրա պատճառով ես ինչքա՜ն եմ տուժել:
Ո՞ր մեկը հիշեմ, այնքան պատճառներ կան...
Եվ իհարկե, այս բոլորը Դավիթ քեռուն չպատմեցի, այլ միայն ասացի, որ Գարիկին չեմ սիրում, քանի որ նա անկարգ է, չար, հիմար ու նրա հետ նույնիսկ շաշկի խաղալ չի լինում: Զահլաս գնացել է, էնքան եմ Գարիկին սովորեցըեյ շաշկի խաղալու օրենքները, բայց մինչև հիմա կարգին չի էլ սովորել ու շարունակ սխալներ է թույլ տալիս:
— Դե, հիմա, Դավիթ քեռի,— ասացի նրանց,— պատմիր, թե ինչու են փորփրել փողոցը:
Բայց այդ ժամանակ հայրիկը տուն եկավ, և Դավիթ քեռուն ուրախ-ուրախ բարևելուց հետո, ինձ ասաց.
- Իսկ հիմա Գարիկի հետ գնացեք խաղալու: Ես Դավիթ քեռու հետ գործ ունեմ:
Մենք դուրս եկանք և այդպես էլ Դավիթ քեռին չպատմեց, թե ինչու են փորփրել փողոցը:
Զարմանալ՛ի մարդ է այդ Դավիթ քեռին, նրա հետ ոչ մի բանի մասին չի հաջողվում լուրջ խոսել: Ասենք, առանց նրա ասելու էլ, ես հիանալի գիտեմ, որ փողոցը փորփրում են, որ գազի խողովակներ դնեն, գիտեմ, բայց հարցրի, որ նա գազի մասին հետաքրքիր բաներ պատմի:
է՜հ, ի՞նչ արած, թոդ մնա, մի ուրիշ անգամ:
ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ
Հայրիկը ջուր ուզեց: Հայրիկը շուկայից էր եկել: Ծանր զամբյուղները ձեռքին նա ման էր եկել արևի տակ: Տուն մտավ, զամբյուղները դրեց միջանցքում, հատակին, շտապեց հանել քրտինքից թրջված վերնաշապիկը, կոշիկները փոխեց, լվացվեց, ապա մեկնվեց հյուրասենյակում, բազմոցին՝ մի քիչ հանգստանալու:
— Շա՜տ շոգ է,— ասաց նա քիչ հետո, ապա ջուր ուզեց:
Նա շատ էր շոգել ու հոգնել՝ հիմա ուզում էր և հանգստանալ, և լողանալ, և միաժամանակ, ծարավը հագեցնել:
Սաթիկն էլ այդ միջոցին հյուրասենյակում հատակին, խսիրի մի կտորի վրա պառկած, կարդում էր: Դրսում շոգ է, արևն անխնա այրում է, բայց Սաթիկը չի զգում շոգը: Ոչ միայն նրա համար, որ գիրքը կլանել է, այլե, որովհետև այդպես հատակին պառկած հով է:
— Մի բաժակ ջուր տվեք,— ասաց հայրիկը:
Հարմար էր Սաթիկի համար այդպես պառկելը: Հայրիկը հո ուղղակի իրեն չդիմե՞ց: Նա ասաց, առանց հատկապես որևէ մեկին դիմելու: Հետո հայրիկը տեսնելով, որ ոչ ոք ջուր չի տալիս, վեր կացավ, պահարանից մի բաժակ հանեց, ու ինքը գնաց ջրի: Սաթիկը չէր կարողանում կենտրոնանալ գրքի վրա: Նա լսում էր, թե ինչպես հայրիկը երկար ողողում էր բաժակը, լցնում ու դատարկում: Քիչ հետո հայրիկը նորից ներս եկավ: Նա բերում էր մի բաժակ ջուր:
— Սաթիկ,— հարցրեց նա,— ջուր չե՞ս ուղում:
— Չէ, հայրիկ ջան,— պատասխանեց Սաթիկը և, չգիտես ինչո՞ւ, կարմրեց: Կարմրությունը թաքցնելու համար նա դեմքն ավելի մոտեցրեց գրքին: Բայց հիմա նա չէր կարողանում կենտրոնանալ: Հետո աչքի պոչով նայեց հայրիկին: Հայրը թեք ընկած, խոշոր թաշկինակով շարունակ սրբում էր ճակատի, վզի քրտինքը:
Առավոտից ոչինչ չես կերել,— քիչ հետո սենյակ գալով, ամուսնուն դիմեց Սաթիկի մայրը,— մի բան կեր...
— 0՛ֆ,— տնքաց հայրիկը:— Այսքան հոգնած ու շոգած... Թողեք մի քիչ դեռ հանգստանամ: Հիմա տեղից շարժվել անգամ չեմ ուղում:
Չի կարելի ասել, թե գիրքը հետաքրքիր չէր: Բայց Սաթիկը չէր կարողանում կենտրոնանալ: Չի կարելի ասել, թե Սաթիկի տեղը անհարմար էր, բայց նա էլ չէր կարողանում պառկած մնալ:
Հաջորդ օրը Սաթիկենց շենքում ջուր չէր գալիս: ժամանակավորապես կտրել էին ջուրը ու ինչ-որ խողովակներ էին մաքրում:
Ամբողջ օրը Սաթիկը ջուր կրեց: Բերեց դույլով, թեյնիկով բերե՜ց, բհրեց ու բերեց: Հենց որ հայրիկը կամ մայրիկը ուզում էին ջուր խմել, Սաթիկն իսկույն վեր էր թռչում, վազում սառը ջուր բերելու:
— Հերիք գնաս ջրի,— ասաց հայրիկը,— այս անգամ էլ ես կբերեմ:
Բայց Սաթիկը նորից ու նորից վազում էր ջրի: Այնքան, որ երեկոյան մինչև անգամ նրա թևերը սկսեցին ցավել:
Իսկ գիշերը երազում Սաթիկը փորձում էր ջուր լցնել մի փոքրիկ բաժակի մեջ: Նա դույլ-դույի ետևից լցնում էր ու լցնում, բայց բաժակը դարձյալ կիսատ էր մնում: Զարմանալի երագ էր, բաժակը շատ փոքրիկ էր, բայց ոչ մի կերպ չէր լցվում...
ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԴԵՂՁ ԵՄ ՍԻՐՈՒՄ
Ազնիվ խոսք, ինձ համար դեղձից համեղ միրգ աշխարհում չկա: Եթե միանգամից մի կիլո, չէ, ի՞նչ եմ ասում, երկու կիլո դեղձ տան, կուտեմ:
Բայց մայրիկս երբեք մի կիլո դեղձ միանգամից չի տալիս ինձ, այլ ամենաշատը երկու կամ երեք հատ:
— Փորդ կցավի,— ասում է նա,— հարկավոր է չափով ուտել:
Ես չեմ հասկանում, թե մայրիկը որտեղի՞ց գիտե իմ չափը: Ախր, նրան ո՞վ է ասել, թե ես որքան դեղձ կարող եմ ուտել, թե քանի՞ հատ դեղձը կտրող է վնասել ինձ:
Հետո, կարո՞ղ է այդքան համեղ միրգը մարդու վեասել: Ուրիշ ժամանակ ինքն է ասում, թե միրգը օգտակար է, թե նրա մեջ վիտամիններ կան:
Իսկ հայրիկս դեղձ չի սիրում: Նա ասում է.
— Մարմինս փշաքաղվում է, երբ նայում եմ դեղձին: Մանավանդ, դրա կեղևը տանել չեմ կարողանում:
Այդ պատճառով էլ նա քիչ է ուտում դեղձ, այն էլ միմիայն կեղևած ու կտրած: Իսկ ես զարմանում եմ: Ախր ինձ ամենից ավելի հաճելի է, երբ կծում եմ դեղձը, ու անմիջապես անուշ-անՈւշ հյութը լցվում է բերանս: Մի օր մինչև անգամ հայրիկի հետ վիճեցինք, թե ղձն է լավը, թե՞ խաղողը: Վերջը ես հաղթեցի: Հայրիկին դժվար է հաղթել, բայց ես հաղթեցի, այ թե ինչպես եղավ:
Մայրիկը առաջին անգամ այս տարի դեղձ էր գնել: Այնքան էլ լավ դեղձեր էին: Կարծես նկարից պոկված լինեին: Բայց ափսոս, որ քիչ էին: Ինձ միայն մեկ հատ հասավ: Բայց ի՝նչ դեղձ էր, գիտե՞ք, մի թուշը կարմիր, իսկ ւկուսը՝ դեղնավուն, այնքան էլ լավ հոտ ուներ: Ես անհամբեր սպասում էի, թե երբ պետք է ճաշը վերջացնենք, որ դեղձը ուտեմ, որովհետև երբեք ինձ չեն թողնում, որ ճաշից առաջ միրգ ուտեմ: — Ախորժակդ կփակվի,— ասում են:
Վերջապես նստեցինք ճաշի: Բայց նոր էինք ճաշը վերջացրել, երբ մեկ էլ դռան զանգը հնչեց:
Վազեցի, բաց արեցի: Մարգո մորաքույրն էր, մեր հարևանուհին:
— Աստղիկ ջան,— ասաց նա մայրիկիս:— Ես մի կես ժամով շտապ տեղ եմ գնում: Քնարիկը չի՞ կարող երեխային նայել, տանը մարդ չկա:
Քնարիկն էլ ես եմ:
Ինչու չի կարող,— պատասխանեց մայրիկս:— Փոքրիկ հո չի՞, երրորդ դասարանի աշակերտ է:
— Ինչու չեմ կարող,— անմիջապես ասացի ես:
Մայրիկս ասել է, որ երբ մեծերից մեկն ու մեկը մի բան է խնդրում, ապա պետք է պատրաստակամ լինել:
Ես ուզեցի ցույց տալ, թե շատ պատրաստակամ եմ, դրա համար Էլ դեղձը չկերա, անմիջապես վազեցի:
Մարգո մորաքրոջ երեխան երկու տարեկան Է, անունը Հրաչիկ ու շատ զիլ, բարձր ձայն ունի:
Երբ գնացի, հանգիստ քնած Էր:
— Նա ամեն օր ճաշից հետո երկու ժամ քնում Է,—ասաց Մարգո մորաքույրը:— Հենց նոր Է քնել, այնպես որ գուցե մինչև իմ գալը չարթնանա:
Ես հետս «Պիոներ» ամսագիր Էի տարել: Սկսեցի նկարները նայել ու կարդալ: Բայց հենց որ Մարգո մորաքույրը գնաց, կարծես հակառակի նման, Հրաչիկը քնից արթնացավ: Ազնիվ խոսք, ես այսպիսի տզզան երեխա չեմ տեսել: Հո շատ Էլ փոքր չի. երկու տարեկան Է, բայց շարունակ տզզում Է: Ես երկու տարեկան ժամանակ իսկի լաց չէի լինում: Մայրիկս է ասում: Հրաչիկը զարթնեց ու անմիջապես սկսեց լաց լինել:
— Ի՞նչ ես ուզում,— հարցնում եմ նրան:
Բայց նա չի պատասխանում ու շարունակում է լաց լինել:
— Ախր ինչ ես ուզում, է՜...
Վերջ ի վերջո լաց լինելով, սկսեց ասել, թե՝ «Մամայիս եմ ուզում...»
Այ քեզ փորձանք... Բա ես ի՛նչ անես՛: Ես նրան բացատրում եմ, որ մաման գնացել է, որ մի կես ժամից կգա, որ ես չեմ կարող նրա մամային բերել, բայց նա ոչինչ էլ չի ուզում հասկանալ ու հենց մի գլուխ լալիս է: Ամոթանք եմ տալիս, սկսում եմ նրա համար մի բան երգել, մեկ-մեկ խաղալիքները բերում եմ, տալիս, ոչինչ չի օգնում: Մինչև անգամ «Պիոների» նկարներն էլ չեն օգնում, և տես, թե ինչքան խորամանկն է: Լաց է լինում, բայց միաժամանակ նկարներին է նալում: Շարունակում է լաց լինել, իբիև թե իսկի էլ պետքս չեն քո նկարները, բայց ես հո հիմար չեմ, շատ լավ տեսնում եմ, որ աչքը նկարներից չի հեռացնում:
Ես այդպիսի տզզան երեխա կյանքումս չեմ տեսել: «Հիմար երեխա»,— մտածում եմ ես: Ախր փոխանակ ինձ համար հանգիստ դեղձ ուտելու, եկել եմ քեզ պահեմ: Իսկ դու փոխանակ շնորհակալ լինես, դեռ լաց ես լինում:
Բայց հենց որ դեղձը հիշեցի, իսկույն մի բան մտածեցի: Վաղեցի մեր տուն, անմիջապես դեղձս վերցրի ու եկա: Ցույց տվեցի դեղձը թե չէ, իսկույն լաց լինելը դադարեցրեց;
— Տես,— ասացի ես,— եթե ուղում ես, որ այս լավ դեղձը տամ քեղ, իսկույն վերջ տուր տզզոցիդ:
Այդ Հրաչիկը շատ հիմար ու տզզան երեխա է, բայց խորամանկն է, հա՝...
Իսկույն վերջ տվեց տզզոցին:
Դեղձը վերցրեց ու սկսեց ուտել: Ինչպես էլ ախորժակով էր ուտում: «Երևի դուր է գալիս նրան,— մտածում եմ:— Տզզան է, բայց լավ ճաշակ ունի»:
Դեզձս կերավ-պրծավ ու էլ իսկի լաց չեղավ:
Հետո էլ ասում են, թե դեղձը լավ միրգ չէ: Ասենք՝ հայրիկս է այդպես ասում:
Երբ Մարգո մորաքույրը եկավ, գնացի տուն ու հայրիկին ասացի.
— Եթե քո հավանած խաղողը լիներ, ապա դժվար թե Հրաչիկը լացին վերջ տար, տեսնում ես, ինչքան լավ միրգ է դեղձը:
— Այդ ինչի՞ մասին ես խոսում, չեմ հասկանում,— հարցրեց հայրիկը:
Ես նրան պատմեցի ամեն ինչ:
- Հիմա հավատում եմ,— ինձ լսելուց հետո ասաց հայրիկը,— որ դեղձը ամենալավ միրգն է: Աստղիկ, մի հատ հատ դեղձ տուր մեր Քնարին...
Մայրիկն ասաց, որ էլ դեղձ չկա: Ես բոլորովին էլ չտխրեցի, միայն թե մի քիչ անհանգիստ էի: Ախր դեղձը մի հատ էր, ճիշտ է, բայց շատ մեծն էր, իսկ Հրաչիկն ի՞նչ է որ, բոլորովին փոքրիկ է, այդքանը կարող էր նրան վնասել: Նա իր լացով այնքան էր շփոթեցրել, որ չմտածեցի կեսը տալ: Ամբողջը տվեցի: Հանկարծ կարոդ էր փորը ցավել:
Այ թե ինչպես եղավ, որ ես հայրիկին հաղթեցի:
ԿԱԿԱՉ
— Կամաց, կամաց, ախր, չեմ կարողանում, ես հոգնել եմ,— բղավում էր Աշոտը:
Նրա շունչը կտրվում էր, նա իսկապես որ շատ-շատ էր հոգնել: 1
Իսկ Սուսանը ասես ոչինչ չէր լսում կամ չէր հասկանում:
Նա վազում էր, թեթև-թեթև թռչում՝ մեկ առվի այս ափից ալն ափը, մեկ վազելիս բարձրանում մի մեծ քարի վրա ու այդ քարի վրայից ցատկում:
— Կամաց, չեմ կարողանում հասնել: ( Հետո Սուսանը կանգնեց առվի եզերքին բարձրացած մի թմբի վրա ու ասաց.
— Դու քանի՞ տարեկան ես:
Աշոտը վերջապես կարողացավ հասնել Սուսանին: Սի քանի քայլ հեռու կանգնեց ու ասաց:
— Ես վեց տարեկան եմ:
— Դե, մինչև վեցը հաշվի՝ հավատամ:
— Մեկ, երկու, երեք, չորս... հինգ... վեց...
— Հիմի հավատում եմ, որ վեց տարեկան ես,— ասաց Սուսանը: — Իսկ ես... ես էլ եմ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց... ես էլ վեց տարեկան եմ: Բա ինչո՛՞ւ չես կարողանում ինձ բռնել:
— Որովհետև ես չաղ եմ,— ասաց Աշոտը...
Սուսանը ծիծաղեց:
— Դու ուժ չունես,— ասաց նա:
- Որովհետև,— նորից ասաց Աշոտը,— քո ոտքերը վզից են սկսվում:
— Ախ, էդպե՞ս... Սուսանը ցած թռավ թմբից, երկու քայլով հասավ Աշոտին ու նրան հրեց:
Այնպես հրեց, որ եթե Աշոտի փոխարեն մեկ ուրիշը լիներ, անպայման կընկներ, բայց Աշոտը չընկավ: Աշոտը ոչ միայն չընկավ, այլև անմիջապես բռնեց Սուսանի թևից, հետո մյուս ձեռքով էլ բռնեց մաղերից: Բռնեց ու քաշեց: Աշոտը շատ ուժեղ քաշեց Սուսանի մազերից:
— Հիմար,— ասաց Սուսանը ու լաց եղավ:
Եվ այդպես վերջացավ ամեն ինչ:
Մայրը Աշոտին պատվիրել էր Սուսանի հետ խելոք խաղալ, լավ ընկերություն անել, բայց ամեն ինչ այդպես միանգամից վերջացավ:
Սուսանը նստեց առվի եղրին, դիտմամբ, ազնիվ խոսք, դիտմամբ ոտքերը կոշիկներով կախեց ջրի մեջ ու սկսեց լաց լինել:
Աշոտը սկզբից ուզեց Սուսանին ավելի բարկացնել: Ուզեց այնքան բարկացնել, որ նա իրեն նորից խփի:
Այնքան ամուր խփի, որ մոռանա լացը:
— Իսկ ես քեզանից ուժեղ եմ,— ծաղրանքով ասաց նա:
— Բայց Սուսանը շարունակում էր լաց լինել:
— Ես քեղանից մի տարով մեծ եմ, դրա համար էլ ուժեղ եմ,— փչեց Աշոտը, բայց մեկ է, Սուսանը շարունակում էր լաց լինել...
Հետո Սուսանը ալդպես էլ վեր կացավ ու ցեխոտված, թաց ոտքերով, լաց լինելով, գնաց տուն: Պարզ էր, գնաց գանգատվելու:
Հիմա Աշոտի մայրը ամեն ինչ կիմանա, դուրս կգա, կբարկանա նրա վրա... Մի խոսքով, Աշոաը բախտ չունի: Ամառանոցում Աշոտի տարիքին հարմար խաղընկերը Սուսանն է: Աշոտը իսկի բախտ չունի: Եթե բախտ ունենար, ապա այստեղ մի կարգին տղա ընկեր կունենար: Ի՞նչ անենք, որ Սուսանը իրենից լավ է վազում: Սուսանը լավ է վազում, բայց տզզան է, իսկ տղա ընկերը տզզան չէր լինի: Պահո, մեծ բան... Մի անգամ մազերը քաշեց: Թոդ նա էլ Աշոտի մազերը քաշեր... Ի՞նչ անենք, որ Աշոտի մազերը կարճ են...
Ու Աշոտը գլուխն առավ, գնաց:
Նա շատ հեռու գնաց: Անցավ առվի վրայով, բարձրացավ դիմացի սարալանջը, գնաց, գնաց մինչև հասավ անտառը, «էհ, թող կորչեմ,— մտածում էր Աշոտը: —Մեկ է, մաման բարկանալու է վրաս, պատժելու...»
Անտառում շատ ծառեր կային, ու մինչև անգամ Աշոտից էլ բարձր շատ ծառեր կային:
«Ես խուլ անտառի մեջ եմ, — մտածեց Աշոտը,— ես կկորչեմ, ու ինձ կարող է չգտնեն,— հետո ամենքին հարցուփորձ կանեն, թե ինչո՞ւ եմ ես կորել»...
Հետո Աշոտը նստեց մի ծառի տակ, խոտերի վրա ու երկա՜ր մտածեց.
- Իսկ ինչո՞ւ եմ ես կորել...
Աշոտը չգիտեր, թե ինչո՞ւ է ինքը կորել, բայց երբ մտածում էր, որ ինքը կորել է՝ լացը ուղղակի գալիս էր:
Բայց նա լաց չեղավ, որովհետև Սուսանի նման տզղան աղջիկ չէր, ոչ էլ Նրա նման խաբարբզիկ, այլ վեց տարեկան տղա էր:
Հետո Աշոտը նայեց իր թմբլիկ, արևից սևացած ոտքերին:
Մայրիկը մի անգամ Սուսանի մասին հայրիկի հետ խոսելիս ասաց. «Ինչ բոյով աղջիկ է, ոտքերը կարծես ուղղակի վզից են սկսվում»: Իսկ Աշոտը սովորական ոտքեր ունի, դրա համար էլ Սուսանը իրենից արագ է վազում: Աշոտը Սուսանին կարող է նույնիսկ ծեծել, բայց նրան հասնել չի կարող...
«Աղջիկները խաբարբզիկ են, նրանց հետ չարժի խաղալ»: Մտածեց Աշոտը, հետո վեր կացավ ու նորից գնաց: Միայն թե այս անգամ նա քայլեց դեպի հեռվում երևացող գյուղի տները: «Կգնամ, ինձ համար մի տղա ընկեր կճարեմ, էլ Սուսանի հետ չեմ խաղա»— մտածեց նա:
Նա քայլեց դեպի գյուղ, քայլեց, քայլեց ու մեկ էլ տեսավ, որ իրենց տան կողմից գալիս է Սուսանը:
Սուսանենք ու իրենք նույն տան մեջ էին ամառանոց վարձել ու համարյա միասին էլ ապրում էին: Երբ Սուսանենք մի լավ բան էին ունենում, Սուսանի մայրիկն անմիջապես կանչում էր.
— Աշոտ, արի մեր տուն:
Երբ Աշոտենք էին մի լավ բան ունենում, Աշոտիկին մայրն ասում էր.
— Գնա Սուսանին կանչիր...
Այ, թե ինչ մոտ հարևաններ էին Աշոտենք ու Սուսանենք: Իսկ հիմա Աշոտը ուզում էր գնար իր համար գյուղից մի տղա ընկեր ճարեր, երբ ճանապարհին տեսավ, որ դիմացից գալիս է Սուսանը:
Նրա շրթունքներն ու թշերր կարմիր էին, կարծես ներկ էր քսել:
— Շուտ, գնա տուն,— դեռ հեռվից ասաց Սուսանը...
Աշոտը իսկի նրա երեսին չէր էլ ուզում նայել, էդ խաբարբզանի: Պարզ էր, գանգատվել է Աշոտից ու հիմի Աշոտին կանչում են պատմելու: Ոչի՜նչ,— մտածում էր Աշոտր,— ոչի՜նչ... Թող ես տուն գնամ, թող ինձ տուն կանչեն ու թոդ ես տուն գնամ. Թող ինձ պատժեն ու թող Սուսանը ինձանից գանգատված լինի... Ոչինչ...
Ու գլուխը կախ քայլեց տուն:
— Ի՞նչ է,— ասաց նա մորը,— եկել եմ...
— Քեզ Սուսանի մայրիկն էր կանչում,— ասաց Նրան մայրը... Աշոտր մի քիչ թեթևացած սրտով, գնաց Սուսանենց սենյակի կողմը:
Դե հո Սուսանի մայրիկը նրան այնպես խիստ չէ՞ր պատ-; ժի, ինչպես իր մայրիկը...
Նա զգույշ մտավ այն սենյակը, որ վարձել էին Սուսանենք:
Սուսանի մայրիկը Աշոտին տեսավ թե չէ, ասաց.
— Որտե՞զ էիր կորել, արի...
Աշոտը գլուխը կախ մոտեցավ...
— Նստիր,— ասաց Սուսանի մայրը և Աշոտի առաջ դրեց մի ափսե լիքը մորիի մուրաբա:— Դե կեր... Սուսանն այնքան կերավ, որ կոկորդը վառեց, իսկ քեզ փնտրեցինք՝ չգտանք...
Աշոտը շատ էր զարմացել: Բայց Աշոտը մորու մուրաբա չէր կերել: Գիտեր, որ դա շատ համեղ բան է լինելու: Նա վերցրեց գդալը, մի քիչ կերավ, ճիշտ որ շատ համեղ բան է այդ մորու մուրաբան: Մի գդալ էլ կերավ՝ ախր շատ համեղ է, է՜... Հետո շրթունքները լիզելով ասաց.
— Իսկ աղջիկները միշտ լացկան են լինում:
Սուսանի մայրը ասաց.
Աղջիկներին նեղացնել չի կարելի:
— Աղջիկները խաբարբզիկ են լինում,— բերանը լիքը մորու մուրաբա,— ասաց Աշոտը:
— Այ, այղ մեկը չգիտեի,— ասաց Սուսանի մայրիկը,— ես առաջին անգամ եմ իմանում, որ աղջիկները կարող են խաբարբզիկ լինել...
Աշոտր շատ զարմացավ: Նա այնքան զարմացավ, որ սկսեց ավելի արագ-արագ ուտել մուրաբան: Նա այնքան էր շտապում, որ նույնիսկ մի քիչ մուրաբա թարս գնաց ու նա սկսեց հազալ: Քիչ էր մնում խեղդվեր:
— Ուրեմն Սուսանը լացկան չի՞,— երբ հազը վերջացավ, հարցրեց Աշոտը:
— Լացկան չի, —ասաց Սուսանի մայրիկը:
— Ուրեմն նա չի գանգատվել... նա խաբարբղիկ չի՞,— նորից հարցրեց Աշոտը:
— Սուսանը խաբարբզիկ չի,— ասաց Սուսանի մայրիկը:
— Ես այդ հաստատ գիտեմ, դեռ իսկի չի պատահել, որ նա մեկն ու մեկից գանգատվի:
Աշոտը նորից զարմացավ և ուրախացավ: Այնքան ուրախացավ, որ մուրաբան չվերջացրած դուրս վազեց, իսկ մորու մուրաբան նրան շատ էր դուր եկել: Նա դուրս վազեց ու տեսավ, որ Սուսանը մենակ խաղում է: Նա մի ոտքի վրա թռչկոտում է:
— Սուսան,— դեռ հեռվից բղավեց Աշոտը,— Սուսան...
— Խաղը շարունակե՞նք,— ասաց Սուսանը,— դե՝ բռնիր ինձ...
Ասաց Սուսանը ու սկսեց վազել:
Սուսանը բոյով աղջիկ էր ու Աշոտի մայրիկը ասում էր, որ այնքան բոյով աղջիկ է, որ թվում է, թե նրա ոտքերը սկսվում են ուղղակի վզից:
Ու որովհետև Սուսանը բոյով աղջիկ էր՝ արագ էր վազում:
Աշոտը ուզում էր ասել՝ արի հիմի էլ ուրիշ բան խաղանք: Բայց Սուսանը արդեն վազում էր: Աշոտը նրան կհասնի ու կասի՝ դե արի մի ուրիշ բան խաղանք, քարկտիկ կամ դասարան կամ կարելի է գնդակը բերել ու խաղալ, բայց որովհետև Սուսանը վազում էր, Աշոտը նույնպես վազեց, նրան հասնելու համար:
Հետո վազելիս, Աշոտը հիշեց, որ քիչ առաջ ինքը քաշել է Սուսանի մազերից: ճիշտ է, Սուսանը ավելի արագ է վազում, բայց դե, Աշոտն էլ, ավելի ուժեղ է ու քաշել է Սուսանի մազերից :Սուսանը տզզացել է, գնացել տուն, բայց տզզոցը հետը չի տարել ու մայրիկին էլ ոչինչ չի ասել այդ մասին: Հետո Աշոտը հիշեց, թե ինչպես, մայրիկը մի անգամ հայրիկին պատմում էր.
«Արուսը ինձ շատ էր նեղացրել, դրա համար էլ որպեսզի սիրտս շահի, այս ծաղիկները բերեց»...
Աշոտը վազում էր Սուսանի ետևից ու երբ հիշեց այդ, տեսավ, որ իր ճանապարհից մի քիչ դուրս կարմրին են տալիս կարմիր֊կարմիր կակաչներ: Նա մի րոպե կանգ առավ, մի մեծ, կարմիր կակաչ քաղեց ու շարունակեց վազել Սուսանի ետևից: Նա մեկ ուզում էր Սուսանին խնդրել, որ նա կանգ առնի, ախր Աշոտը չի կարոդ այդքան արագ ու շատ վազել, բայց մեկ էլ մտածեց, որ ինքը տղա է, ուժեղ ու անպայման պետք է հասնի Սուսանին:
Ու նա հևիհև շարունակեց վազել:
Սուսանը վազելիս բարձրանում էր հանդիսլած քարերի ու թմբերի վրա: Աշոտը ուզենար, կվազեր ուղիղ ճանապարհով, բայց քանի որ ինքը տղա էր և ուժեղ էր, ուզում էր Սուսանին հավասար չարչարվել: Ու ինքն էլ էր բարձրանում քարերի ու թմբերի վրա:
Սուսանը վազելիս թռչում Էր առվի մեկ մի ափը, մեկ մյուս:
Եվ Աշոտը նույնպես թռչում Էր առվի մեկ այս ափը, մեկ այն:
Շատ-շատ վազեցին:
Հետո մեկ Էլ Սուսանը ասաց.
— Ես հոգնեցի:
Այդպես ասաց Սուսանը ու նստեց առվի ափին, խոտերի վրա: Եվ այստեղ Աշոտը հասավ նրան:
— Իսկ ես չեմ հոգնել,— ասաց Աշոտր:— Ես իսկի չեմ հոգնել: Ես չէի էլ ուզում վազել, բայց չեմ հոգնել: Ես վազում էի, որովհետև ուզում էի քեզ տալ էս կակաչը...
Ու Սուսանին մեկնեց իր քաղած կակաչը:
Սուսանը վերցրեց, բայց ափսո՜ս, վազելիս Աշոտը չէր նկատել, թե ինչպես կակաչի թերթիկները թափվել են: Ասենք բոլոր թերթիկները չէին թափվել, մեկը, միայն մեկը մնացել էր:
— Վա՜յ,— տխրեց Աշոտը:
— Ոչինչ,— ասաց Սուսանը...
— Իսկ գիտե՞ս,— ասաց Աշոտը: — Տղաները տզզան չեն: Տղաները խաբարբզիկ չեն: Աղջիկներն էլ տզզան չեն լինում ու խաբարբզիկ չեն լինում:
— Գիտեմ,— ասաց Սուսանը:
— Իսկ էս կակաչր,— նորից ասաց Աշոտր,— քաղել եմ, այ, այնտեղից:
Հետո նայեց Սուսանին ու ծիծաղեց.
— Դու մուրաբայով ներկել ես երեսդ ու բերանդ:
— Դու էլ,— ասաց Սուսանը ու նույնպես ծիծաղեց:
— Իսկ այդ կակաչր,— կրկնեց Աշոտր, քաղել եմ, ա՜յ, այնտեղից:
— Ինչքա՜ն կակաչներ կան այնտեղ,— ասաց Սուսանը:
— Գնանք, քաղենք,— ասաց Աշոտը:
— Գնանք:
Նրանք վազեցին դեպի անտառի բացատը, ուր կարմրին էին տալիս շա՜տ֊շատ կակաչներ:
Իսկ հետո նրանք մի-մի մեծ փունջ կակաչ տուն տարան:
Լավն էին կակաչները: Շատ լավն էին: Նրանց թերթերը ալ կարմիր էին: ճիշտ է, նրանք մեջտեզում սև բծեր ունեին, բայց երբ հեռվից ես նայում, ապա այդ բծերը չեն էլ երևում:
Կակաչի փնջերը նմանվում էին ալ բոցերի: Երբ փնջերր տուն տարան, Սուսանի մայրիկը ասաց.
— Շատ լավ փունջ է, տունը միանգամից գեղեցկացավ:
Աշոտի մայրիկը ասաց.
— Շատ սիրուն փունջ է, միայն ափսո՜ս, որ կակաչները շուտ են թառամում:
Իսկ Աշոտը ասաց.
— Ես ամեն օր կբերեմ կակաչներ, ես ուրիշ ծաղիկներ էլ կբերեմ:
Որովհետև ամառ էր: Աշոտենց սենյակի դուռը բաց էր: Որովհետև ամառ էր, Սուսանենց սենյակի դուռն էլ էր բաց: Եվ դրա համար էլ Սուսանը լսեց Աշոտի խոսքերր և իրենց սենյակից բղավեց.
— Ես էլ կգամ... Ես էլ կգամ ծաղիկներ քաղելու... Վաղը գնա՞նք:
- Գնանք,— իրենց սենյակից նույնպես բղավեց Աշոտը: Ինչո՞ւ չգնան: Ո՞վ ասաց, որ աղջիկները տզզղան են:
Իսկի էյ տզզան չեն: Իսկ Աշոտը ինչո՞ւ պետք է տզզան լինի, Աշոտը հո աղջիկ չի՞, որ լացկան լինի... էլ ինչո՞ւ, չպիտի միասին գնան: Ու Աշոտը ավելի բարձր բղավեց...
- Գնանք... գնանք... Վաղը նորից կակաչներ կբերենք...
ԻՆՉՈ՞Ի ՊԱՏԺԵՑ ՄԱՅՐԻԿԸ
Վահրամն առավոտյան զարթնեց թե չէ, զգաց, որ լավ, շատ լավ բան է սպասում իրեն: Տրամադրությունը բարձր էր: Զարթնեց թե չէ, ուզում էր երգել կամ մի ուրիշ բան անել, ասենք` անկողնի մեջ գլուխկոնծի տալ:
Նա արդեն պատրաստվեց այդ անել, բայց նախ սկսեց մտածել, թե ախր ինչի՞ց է ինքն այդպես ուրախ:
Հայրիկը մի անգամ ասել է, որ կյանքում առանց պատճառի ոչինչ չի լինում: Ահա, դե, իհարկե, հայրիկը ճիշտ է ասել: Հո առանց պատճառի չի՞ Վահրամի տրամադրությունն այդքան բարձր:
Երեք օր է տանը խոսում են այդ մասին, պատրաստվում:
Մայրիկը խոստացել էր կիրակի օրը իրեն ու Սեդային տանել Երևան, տատիկենց մոտ հյուր: Դա մի այնպիսի ուրախություն էր, մի այնպիսի դեպք, որ այնքան էլ հաճախ չէր պատահում: Վահրամը մինչև անգամ կասկածեց, չլինի՞ թե ինքը սխալվել է, և կիրակին դեռ չի եկել: Նա վախեցած նայեց օրացույցին, որը միշտ դիՄացի պատին էր փակցված: Դրանից հետո նոր միայն մի պինդ «ուռա» գոռաց և այնպես Գլուխկոնծի տվեց, որ քիչ էր մնում մահճակալից գլորվեր:
- Զարթնեցի՞ր,— անմիջապես կից սենյակից նրա ձայնի վրա վազեց քույրը՝՝ Սեդան:
Այսօր կիրակի է,— հայտարարեց Վահրամը:
— Ես քեզանից շուտ գիտեմ, ես հայրիկից էլ շուտ գիտեմ, որովհետև բոլորիցդ վաղ եմ արթնացել,— ծափ տվեց ու բղավեց Սեդան:— Դու և հայրիկը ծույլ եք, իսկ ես ու մայրիկը ... օ՜... էնքան շուտ ենք վեր կացել:
Երևում էր, որ Սեդան վաղ էր արթնացել: Նա արդեն լվացվել էր, մաղերը սանրել ու ժապավենով կապել:
Վահրամը նախանձով նայեց նրան:
Չէր կարելի ժամանակ կորցնել: Եթե ուրիշ օր լիներ, կծուլանար, բայց այսօր...
Նա այնպես արագ հագնվեց, որ նույնիսկ մայրիկը զարմացավ:
Մենք պետք է ամեն օր գնանք տատիկենց տուն, որ դուք այդպես արագաշարժ դառնաք,— ծիծաղելով ասաց նա: Սրանից հետո ես միշտ այսպես արագաշարժ կյինեմ,— խոստացավ Վահրամը:
Երբ մարդ ուրախ տրամադրություն է ունենում, ապա շատ հեշտությամբ է խոստումներ տալիս:
Հիմա ինչ ասես, որ չէր խոստանա նա:
— Տեսնենք,— կասկածանքով ժպտաց ւքայրիկը:
— Մայրիկ, իսկ ավտոբուսո՞վ կգնանք,— հետաքրքրվեց Վահրամը, չնայած հաստատ գիտեր, որ ավտոբուսով են գնալու:
— Չէ,— ասաց մայրիկը,— երեսուն կիլոմետրն ի՞նչ է, որ. ոտքով կգնանք...
— Դե լավ, մայրիկ, կատակ մի անի.,.
— Գիժ, իհարկե, կատակ է անում,— ծիծաղեց Սեդան;
— Մայիիկ, իսկ հայրիկը կգա՞:
— Եթե խելոք լինեք, կգամ,— խոստացավ հայրիկը, որ սուրճ խմելով թերթ էր կարդում:
Իսկ հեռուստացույց կնայե՞նք:
— Իհարկե, կնայենք, գիժ,֊— նորից ծիծաղեց Սեղան:
Ախր Սեդան վաղ էր արթնացել և ամեն ինչի մասին հասցրել էր հարցնել ւէայրիկին ու հիմա նա ամեն բան գիտեր:
Բայց Վահրամը շարունակում էր հարցեր տալ:
— է՜, Վահրամ,— վերջապես դժգոհեց մայրիկը,— դու քո հարցերով ինձ խանգարում ես: Իսկ ես շտապում եմ:
Եվ իսկապես, մայրիկը արագ֊արագ ինչ֊որ շոր էր արդուկում:
— Եկ սեղան պատրաստենք ու Օգնենք մայրիկին,— առաջարկեց Սեդան:
— Օգնենք,— համաձայնեց Վահրամը:
Նրանք սկսեցին թեյի պարագաները դասավորել սեղանին:
Ու մեկ էլ շաքարամանը ընկավ Վահրամի ձեռքից, կոտրվեց:
Ախ, այդ շաքարամանը... Հենց կիրակի օ՞րր, այն էլ այսպիսի մի կիրակի՞ պետք է կոտրվեր...
— Դու կոտրեցիր,— անմիջապես վախեցած ասաց Վահրամը քրոջը:
— Ե՞ս,— զարմացավ Սեդան:
— Դու,— պնդեց Վահրամը:
— Ի՞նչ պատահեց,— աղմուկը լսելով, հարցրեց մայրիկը: Սեդան շաքարամանը կոտրեց,— հայտարարեց Վահրամը:
— Վահրամը կոտրեց,— լացակումած ասաց Սեդան:
Մայրիկը զարմացավ: Ինչպե՞ս կարող է պատահել, որ մարդ չիմանա իր ձեռքի՞ց է ընկել շաքարամանը, թե ոչ:
Մայրիկը շատ էր շտապում և եթե զարմացած չլիներ, գուցե շարունակելով արդուկելը, պարզապես կասեր, որ շաքարամանը ափսոս էր, մանավանդ, որ հայրիկն էլ շատ էր սիրում այդ շաքարամանը: Բայց մայրիկը շատ էր զարմացել՝ Ո՞վ կոտրեց,— մոտենալով հարցրեց նա:
— Սեդան,— ասաց Վահրամը:
Խաբում է,— բղավեց Սեդան:
Խաբո՞ւմ է,— հարցրեց Նորից մայրիկը:— Վահրամ, դո՞ւ ես խաբում, թե Սեդա, դու: Ախ, ես ինչքան դժբախտ եմ, ձեզանից մեկը, դեռ չգիտեմ ով, կարողանում է սուտ խոսել:
- Ես այդպես էլ գիտեի,— հայտարարեց հայրիկը:— Արդեն զարմանում էի, թե այս երեք օրը ինչպե՞ս կարողացան խելոք մնալ: Վերջին օրը ամեն ինչ փչացրին: Նշանակում է ես չեմ գա ձեզ հետ...
— Ոչ,— ասաց մայրիկը,— չի գա նա, ով սուտ է ասում:
— Ես սուտ չեմ ասում,— արդեն համարյա թե լաց լինելով ասաց Սեդան:
— Ես էլ սուտ չեմ ասում,— նորից ու նորից պնդեց Վահրամը:
Մայրիկը շվարել էր: Իսկ հայրիկը...
Նա վեր կացավ, լրագիրը դրեց սեղանին, ապա ասաց.
— Ուրեմն՝ այդպե՞ս որոշեցիր, ով որ սուտ է խոսում, նա՝
չպետք է գա:
— Իհարկե,— հաստատեց մայրիկը:— Բա ինչո՞ւ մի սուտասանի պատճառով դու տուժես:
— Դե լավ,— ասաց հայրիկը,— այդ դեպքում էլ ժամանակ չկորցնենք: Երեխաներ, նստեք, թեյ խմենք: Դոհար,— դիմեց նա մայրիկին,— մինչև թեյի վերջը, երևի ով որ սուտ է ասում, կզղջա ու կխոստովանի:
Թեյեցին լուռ:
Տատիկենց մոտ գնալը լրջորեն վտանգված էր: Վահրամը միայն մի մխիթարանք ուներ: Հայրիկը ինչպե՞ս կիմանար,
թե ո՞վ է ջարդել շաքարամանը... Նույնիսկ եթե որևէ կերպ իմանար, ապա դժվար թե իրեն մենակ թողնեին տանը ու գնային այդքան հեռու տեղ, ուր պետք է մնար ամբոդջ օրը:
Բայց և այնպես, նա շատ էր վախենում:
Երբ թեյեցին, վերջացրին, հայրիկը հարցրեց.
— Դե երեխաներ, ո՞վ է ջարդել շաքարամանը...
— Սեդա, վերարկուդ հագիր:
— Սուտ է ասում,— նորից լացակումեց Սեդան:
Հայրիկը շատ տխրեց: Մի րոպե մտածեց, ապա հոնքերի տակից նայելով Վահրամին, ասաց.
— Սեդա, վերարկուդ հագիր:
Վահրամը սկսեց արագ-արագ աչքերը թարթել, ու արտասուքը կախվեց նրա թերթերունքից: Նշանակում է իրեն չեն ուզում տանել:
Հայրիկը ավելի խոժոռ նայեց Վահրամին: Վահրամը հայրիկի այդ խոժոռ, շատ խոժոռ հայացքից չի վախենում: Նա գիաե, թե ինչքան բարի է հայրիկը:
Հայրիկը բոլորովին չէր սիրում, երբ Վահրամը կամ Սեդան լաց էին լինում:
— Դե լավ, լացդ կտրի,— խիստ ասաց նա Վահրամին:— Ես հաստատ գիտեմ, որ դու ես կոտրել, որովհետև այդ միջոցին հատակի վրա տեսա ձեր ստվերները, բայց այս անգամ, քանի որ այդքան հեռու տեղ ենք գնում... Տուն կգանք, ես քեզ մի ուրիշ պատիժ կտամ, ես չեմ թողնի, որ դու այդ սուտը մարսես: Ինձ համար ոչ թե շաքարամանն է կարևոր, այլ այն, որ դու կարողանում ես սուտ ասել: Սուտը ամենավատ բանն է: Դե, վերարկուդ հագիր:
Բայց մայրիկը բարկացավ:
— Ոչ մի վերարկու, նա ոչ մի ւոեղ չի գա:
Հետո հայրիկն ու մայրիկը երկար խոսում էին անգլերեն: Նրանք երկուսով անգլերեն են ուսումնասիրում, որ կարողանան ինչ ուզենան՝ ազատ խոսեն երեխաների մոտ:
Ի վերջո, հայրիկը բոլորովին մռայլ ու փոխված ձայնով, հայերեն ասաց.
— էհ, ի՞նչ կարող ես անել: Դե, Վահրամ, մենք քեղ կթողնենք մորաքույր Վարսիկի տանը:
■
Ահա արդեն քանի ժամ է Վահրամը մորաքույր Վարսիկի տանն է: Այդ տունը Վահրամի համար աշխարհում ամենաձանձրալի ու անհրապույր տեղն է: Մորաքույր Վարսիկը երեխա չունի, բորովին մենակ է ապրում և այդ պատճառով էլ չգիտե, որ ութ տարեկան երեխան եթե վազի, ապա դրանում ոչ մի վտանգավոր բան չկա: Նա այնքան բաներ է արգելում, որ նրա մոտ կարելի էր միայն անշարժ նստել ու շատ զգույշ շնչել: Բայց այդ էլ չի օգնում: Այդ դեպքում էլ մորաքույրը հենց այդպես, համենայն դեպս, երբեմն-երբեմն նկատողություն է անում:
— Խելոք մնա:
Վահրամը այսօր բոլորովին անկարգություն անելու սիրտ էլ չունի: Նա այնքան է լաց եղել, որ հոգնել է: Նա տխուր ու տրտում նստած նայում է, թե ինչպես մորաքույր Վարսիկը թաշկինակ էր ասեղնագործում ու մտածում է, թե ինչքան անխիղճ է մայրիկը...
■
Վահրամը չիմացավ, թե երբ իրեն հայրիկը վերցրեց ու տարավ տուն, պառկեցրեց մահճակալին:
— Բան կերե՞լ է,— հարցրեց մայրը մորաքույր վարսիկին:
Չէր ուտում,— ասաց Վարսիկը,— բայց հետո մի կերպ ստիպեցի:
Վահրամը ոչինչ չիմացավ: Նա քնած էր: Երազում տեսնում էր, թե ինքը տատիկենց տանն է: Հեռուստացույց են նայում: Թատրոն են գնում ու էլի զարմանալի լավ տեղեր են գնում: Վահրամը շատ ուրախ երագ էր տեսնում:
Իսկ մայրիկը...
Մայրիկը անքուն նստած էր Վահրամի մոտ:
Մայրիկի քունը չէր տանում: Նա անընդհատ ծածկում էր անհանգիստ քնած որդու վերմակը ու մտածում, թե ինչպիսին կլինի Վահրամը, երբ մեծանա: Մտածում էր ու նրան թվում էր, թե տեսնում է մեծացած, հասակ առած Վահրամին: նրան ամենքը սիրում են, հարգում, նա ազնիվ է, քաջ, երբեք սուտ չի խոսում:
Մայրիկը չի քնում: Նրա ամբողջ օրը փչացել էր: Տատիկենց տանը նա շարունակ տխուր էր: Հայրիկը քանի՞ անգամ բարկացավ.
— Դե, վերջ տուր, ես գիտեի, որ այդպես է լինելու, դրա համար էլ պնդում էի, որ բերենք նրան...
Մայրիկը չի քնում: Դեռ վերջերս էլ նա մոտ մի շաբաթ համարյա չքնեց գիշերները: Վահրամը այն ժամանակ հիվանդ էր և շարունակ տաքության մեջ վերմակը ետ էր գցում: Մայրիկը այդպիսի շա՝տ֊շատ գիշերներ է արթուն մնացել: Մայրիկը հոգնած է, անքուն, բայց ահա նա ժպտաց... Ինչու ժպտաց մայրիկը... մայրիկի հոգնած աչքերին հանկարծ երևաց Վահրամը:
Արդեն մեծ մարդ էր դարձել Վահրամը: Նրան ամենքը սիրում էին, հիանում նրա ազնվությամբ, քաջությամբ: Մայրիկը նայում էր Նրան ու ժպտում...
ԼԱՎ ՕՐԻՆԱԿ
1
Տանը վերջապես համաձայնեցին ձմեռային արձակուրդին Լևիկին հյուր ուղարկել Երևան՝ մորաքրոջ մոտ: Սկզբում չէին համաձայնում, հատկապես մայրը:
— Քե՞զ... արձակուրդի՞ն... ոչ մի լավ բան,— ասում էրI նա:— Մի քիչ նստի պարապի, գրավորներիդ «երկուսները» ուղղի...
Բայց հետո համաձայնեցին, նույնիսկ ուրախությամբ:
— Կգնաս կտեսնես, թե Բաբկենը ինչ տղա է, մի քիչ օրինակ կվերցնես նրանից, համ էլ նա քեզ կստիպի գրավորներիդ վրա աշխատել...
Լևիկը վերջին անգամ երեք տարի առաջ էր տեսել մորաքրոջ տղային: Բայց օր չէր լինում, որ նրա մասին տանը խոսք չլիներ: էվ շատ զարմանայի ձևով էին խոսում: Կարծես այդ մորաքրոջ տզան աշխարհում գոյություն ուներ միայն Լևիկին ամաչեցնելու համար:
Սեկ էլ տեսար՝ մայրը կարդում է Երևանից ստացած նամակը, ապա հանդիմանանքով նայում Լևիկին և ասում.
— Ամաչիր, է՜, ամաչիր... Բաբկենը քառորդը փակել է «հինգերով», իսկ դո՞ւ...
Կամ՝
— Բաբկենը այնքան լավ էր գրել շարադրությունը, որ ուզում են թերթում տպել...
Մի ուրիշ անգամ էլ, թե՝
— Արի, արի կարդա ու իմացիր, թե ինչպես է Բաբկենը մորը օգնում, ու ամաչիր...
Լևիկը ամեն անգամ զարմանում է: Ախր, ինչո՞ւ պիտի ամաչի: Ախր, ինչո՞ւ պիտի ամաչի, է՜... Բա Բաբկենը ու ինքը մեկ ե՞ն... Նա չորս տարով իրենից մեծ է: Ի՞նչ գիտեն, թե ինքը ինչ տղա է դառնալու մի չորս տարի հետո: Կամ նույնիսկ գուցե երկու տարի հետո: Համբերություն չունե՛ն, ի՜նչ է:
Բայց մայրը ամեն անգամ ասում էր.
Լավ, լավ, քեզ գիտենք... Բաբկենը չորս տարի առաջ էլ կարգին տղա էր...
Լևիկի ձեռքը մի ճամպրուկ տվեցին, մի հատ էլ ծրար, որի մեջ նամակներ կային մորաքրոջը, մեկ էլ Բաբկենին... Ու ամբողջ ընտանիքով եկան, ճանապարհեցին:
Ամենավերջին րոպեին էլ, կայարանում, նրան համբուրելուց առաջ մայրը ասաց.
— Գնա, տես Բաբկենը ինչ տղա է ու ամաչիր...
Բայց մեկ է, Լևիկը ուրախ էր: Աոաջին անդամ մենակ ճանապարհորդություն էր կատարելու, Երևան էր գնում, ինչո՞ւ պետք է ուրախ չլիներ... Այդպես ուրախ սրտով էլ պառկեց քնեց ու լույսը հազիվ բացված՝ արթնացավ, գնացքը մոտենում Էր Երևանին...
Կայարանում նրան դիմավորեց Բաբկենը: Հազիվ իրար ճանաչեցին:
— էստեղ՝ կայարանի կողքին է մեր տունը,— ասաց Բաբկենը,— ոտքով գնանք:
Գնացին: Լևիկր կողքից նայում հր մորաքրոջ տղային ու իսկի էլ չէր ամաչում: Ինչո՞ւ պիտի ամաչեր: Շատ լավ տղա էր էդ Բաբկենը, բոյով, յայնաթիկունք, մի խոսքով կարգին տղա էր, ու դեռ փողոցում Լևիկր շարունակ նայում էր նրան ու ոչ միայն չէր ամաչում, այլ դեռ շատ էլ ուրախ էր:
Մի քիչ քայլեցին, բարձրացան մի շենքի երկրորդ հարկը, Բաբկենը գրպանից բանալին հանեց, դուռը բաց արեց ու ասաց.
— էս էլ մեր տունը... Ես ու դու մենակ ենք: Մամաս գործուղման է գնացել:
— Բա էս նամակը ի՞նչ անեմ,— հարցրեց Լևիկը: — Ոչինչ: Տուր ինձ, մաման ինձ թույլ տվել կարդալ իր բացակայության ժամանակ ստացած նամակները,— ասաց Բաբկենը ու ծրարը վերցրեց:
— Մինչև ես կարդամ, դու գնա լվացվիր,— ասաց նա:
Երբ Լևիկը լվացվեց եկավ, տեսավ, որ Բաբկենը խորամանկ ժպիտով իրեն է նայում:
— Երկու հատ «երկու» ունես, հա՞...
— Գրավորներից,— ասաց Լևիկը, ասես ուզենալով արդարանալ...
— Լսիր,— ասաց Բաբկենը,— ուրեմն՝ Լևիկ, Լևիկ որ ասում են՝ էդ դու ես եղե՞լ,— ու սկսեց ծիծաղել:
— Ի՞նչ ես ծիծաղում,— նեղացավ Լևիկը:
Բաբկենը ավելի բարձր սկսեց քրքջալ:
— Ախր, ինձ մայրիկս անընդհատ քեզ է բերում օրինակ,
թե Լևիկը էսպես, Լևիկը էնպես... Թե՝ ամաչիր, ամաչիր... էդ չե՞ս... երկու հատ «երկու» ես ունեմ, երկու հատ է| դու ունես էլի...
Լևիկի բերանը բաց էր մնացել:
— Բա ինձ էլ միշտ քեղանով են ամաչեցնում...
— Ի՞նչ ես ասում...
— Ազնիվ խոսք...
Այստեղ երկուսն էլ մի լավ ծիծաղեցին; Կարգին ուրախացան:
— Նայիր ինձ՝ ամաչիր,— ասում էր Լևիկը:
— Դու Նայիր ինձ ու ամաչիր,— ասում էր Բաբկենը;
Ու ծիծաղում էին, ծիծաղում... Շատ լավ էր:
Հետո Լևիկը ճամպրուկից հանեց գաթա, թխվածքներ, դրեց սեղանին: Բաբկենն էլ ինչ֊որ ուտելիքներ հանեց դրեց սեղանին, ուրախ֊ուրախ իրար հետ նախաճաշեցին ու միասին դուրս եկան ղբոսննլու: Լավ ման եկան: Կրկես գնացին, կրկեսից հետո՝ կինո, փողոցներում հո այնքան ման եկան, որ մութ էր արդեն, երբ հալից ընկած վերադարձան տուն:
Տուն եկան թե չէ, Բաբկենը մեկնվեց բազմոցին:
— Լավ հոգնել եմ,— ասաց նա,— Լևիկ ջան, լվացվիր հաց ուտենք...
Նորից միասին սեղան նստեցին, կերան, զրուցեցին, կատակեցին, նորից ծիծաղեցին, հիշելով, թե մայրերն ինչպես էին նրանց միմյանց համար օրինակ բերում, ու պառկեցին քնելու...
2
Լույսը կարգին բացվել էր, երբ Լևիկը արթնացավ:
Նայեց Բաբկենի կողմը, տեսավ, որ դեմքը դեպի պատը, Նա դեռ հանգիստ քնած է: Ինքն էլ դեմքը արեց դեպի պատը, աչքերը փակեց:
Ճիշտ է, քունը չէր տանում, բայց փափուկ անկողնում մի քիչ ավելի պառկելուց ի՞նչ վնաս: Մանավանդ, երբ վրան խոսող չկա: Հիմա տանը լիներ՝ մայրը հինգ րոպեն մեկ պետք է գոչեր.
— Վեր կաց, ծույլ...
Դեռ գուցե Նույնիսկ Բաբկենին օրինակ բերեր, ամաչեցներ...
Այստեղ Լևիկը մտքում նորից ծիծաղեց ու վերմակը ավելի լավ քաշեց գլխին:
Մի կես ժամից Նա նորից նայեց Բաբկենի կողմը, նույն դիրքով պառկած էր:
«Այ թե քնկոտն է, հա՜»,— ղարմացավ Լևիկը ու շուռ եկավ մյուս կողքին:
Չգիտես, ինչքան ժամանակ անց, նայեց, տեսավ որ Բաբկենը շարունակում է անխռով քնել:
«Սրան որ թողնես՝ մինչև իրիկուն կքնի,— արդեն մի քիչ դժգոհ մտածեց նա: Լևիկը պառկելուց ձանձրացավ, բայց բանն այդ չէր: Նա սկսել էր սովածանալ: վերջապես չկարողացավ համբերել:
— Բաբկեն,— ձայն տվեց նա,— Բաբկեն...
Բաբկենը դժկամ աչքերը բաց արեց:
— Ի՞նչ կա,— հարցրեց Նա:
— Ի՞նչ պիտի լինի: վեր կաց...
— Հա,— անորոշ բացականչեց Բաբկենը ու նորից դեպի պատը շրջվեց:
Լևիկը էլ չկարողացավ համբերել... Վեր կացավ: Մի քիչ պարապ֊սարապ ման եկավ սենյակներում; Հետո մտածեց—
մտածեց՝ գնաց լվացվեց: Հետո կանգնեց, մի քիչ նայեց գրապահարանին, հետո, ուզեց մի քիչ բան ուտել՝ ամաչեց, ինչպե՞ս նստեր ու մենակ ուտեր, էդ կլիներ ընկերությո՞ւն... Բայց մեկ էլ չկարողացավ համբերել:
— Բաբկե՜ն,— նորից բղավեց նա:
— Ի՞նչ կա...
— վեր կաց, ժամը տասներկուսը դարձավ:
— Հա,— նորից անորոշ բացականչեց Բաբկենը, ապա քունը գլխին ավելացրեց, Ախր, երեկ քո պատճառով առավոտ շատ շուտ էի վեր կացել, սովոր չեմ... պիտի քունս առնեմ,— ու էլի համառորեն դեպի պատը դարձավ:
— Բա առավոտներն ինչպե՞ս ես դպրոց գնում, այ տղա,
— հարցրեց Լևիկը:
Բաբկենը չպատասխանեց: Երևի արդեն քնել էր:
Այ քեզ փորձանք... քաղցից աչքերը մթնում էին: Երեկվանից սեղանը այնպես թափթփված էլ մնացել էր: Չդիմացավ, մի փշուր գաթա գցեց բերանը, բայց ամաչեց կուշտ ուտել:
Քիչ հետո արդեն բոլորովին բարկացած ու վճռական նա ձայն տվեց.
— Բաբկեն:
Ի՜նչ կա,— համարյա տնքաց Բաբկենը և ուզեց աչքերը փակել, բայց Լևիկը մոտեցավ, նրա ուսը ցնցեց ու ասաց.
— Ախր, վեր կաց հաց ուտենք, է՜...
—Հա՜,— բացականչեց Բաբկենը ու վերջապես դանդաղորեն սկսեց հագնվել: Մի կես ժամ քաշեց մինչև լվացվեց, լրիվ հագնվեց, սանրվեց, ապա եկավ հյուրասենյակ ու նորից հարմար ձգվեց բազմոցի վրա: Այստեղ արդեն քիչ էր մնում Լևիկի լացը գար:
— Ես սոված եմ,— արդեն վճռականորեն հայտարարեց նա:
— Վրաս հալ չկա... ալարս գալիս է...— քթի տակ խոսեց Բաբկենը, ապա հայտարարեց,— հոգնած եմ...
Լևիկը գարմացած նայում էր նրան;
— Լսիր,— վերջապես ասաց նա,— չորս տարով ինձնից մեծ ես, վրադ էդքան էլ հալ չկա՞...
Նույնիսկ այդ էլ չազդեց Բաբկենի վրա:
Ի՜նչ ես ուզում ինձնից,— ասաց նա:— Ի՞նչ է, կարծում ես չորս տարուց հետո դու էդպես չե՞ս լինելու, ի՞նչ ես ինձ ամաչեցնում: Թե լավ եղբայր ես, դու սեղանը սարքի, իսկ ես մի քիչ էլ հանգստանամ... Նախ հավաքի երեկվա մնացորդները, աղբամանը պատշգամբումն է... հետո թեյ տաքացրու, նայիր ի՞նչ կա սառնարանում:
Լևիկը մեկ մտածեց ոչ մի բան էլ չանի, բայց քաղցր հաղթեց: Մի հոգոց քաշեց ու անցավ գործի:
Քիչ հետո նա հայտարարեց.
— Սեղանը պատրաստ է, վեր կաց...
3
Այդպես սկսվեց Լևիկի երկրորդ օրը Երևանում:
Բայց երկրորդ օրր փառք էր:
Բա որ մյուս օրը տանը ուտելու բան չէր մնացել ու առավոտ վաղ ստիպված ինքը գնաց խանո՞ւթ: Բա որ երրորդ օրը Բաբկենը հիվանդացավ և տաք ճաշ էր ուզո՞ւմ: Կարծում եք, հե՞շտ բան է հիվանդի համար տաք ճաշ եփելը: Ուզածն էլ ի՞նչ՝ տանու բորշչ: Հուսահատությունից Լևիկի լացը գալիս էր: բայց գնաց շուկա, խանութ, ինչ հարկավոր էր առավ, հետո եկավ տուն ու սկսեց աղաչել.
— Գոնե ասա, ի՞նչ անեմ...
— ճաշի գիրքը էղտեղ է, ընդունիչի տակի սեղանի դարակում:
— Բա որ ճաշի գիրքը ռուսերեն է՞:
— Դու բորշչը գտիր, միասին կթարգմանենք,— հայտարարեց Բաբկենը:
Այստեղ Լևիկը քիչ էր մնում ասեր, թե այդքան բկլիկ լինելն էլ մի բան չի: Բա ի՜նչ, որ բորշչ չուտեր, հո չէ՜ր մեռնի... Բայց բան չասաց: Բաբկենը պառկած տեղից մի քիչ օգնեց, ինչ-որ կար գրված, Անիկը թարգմանեց, հետո սկսեց ամեն ինչ պատրաստեք ինչպես գրված էր գրքում:
Դուք էլ մինչև վերջ լսեցեք, է՜... Բա որ հետո էլ պարզվեց, որ տանը համարյա թե մաքուր բաժակ ու աման չի մնացե՞լ:
— Դու ի՞նչ տղա ես,— բարկանում էր Լևիկը...— Գոնե ամեն օր մի քիչ լվանայիր: Համ էլ մնացել— չորացել են, դժվար է:
Վերջը Լևիկը տեսավ, որ ինքը չլիներ, Բաբկենը մոր բացակայության ժամանակ կկորչեր: «էս տեսակ ծույլին էլ մենակ թողել, գնացել է»,— զարմանում էր նա:
Մի խոսքով, ձմեռային արձակուրդը համարյա թե հարամ եղավ Լևիկի համար: Ասենք, չի կարելի ասել, թե բոլորովին հարամ եղավ: ժամանակ գտնում էին կինո, թատրոն, զբոսանքի գնալու, միայն թե ահագին չարչարվեց Լևիկը: Շատ չարչարվեց: Ամեն երեկո ստիպված նստում էր և ճաշի գրքից թարգմանում ու արտագրում էր, թե ինչ և ինչպես պետք է պատրաստի հաջորդ օրր: Այնքան բկլիկ տղա էր Բաբկենը: Ամեն օր սիրտը նոր ճաշ էր ուղում... I
Բայց վերջին երկու օրը Լևիկի օրինակը լավ էր ազդել Բաբկենի վրա: Նա սկսել էր կարգին օգնել Լևիկին, իսկ վերջին օրը գրեթե չէր թողնում, որ Լևիկը մի գործ անի:
— Դու ճամփի վրա ես,— ասում էր նա:
Եվ արդեն ամեն ինչ էլ կարողանում էր անել: Այնպես էլ արագաշարժ էր դարձել...
Լևիկը շատ էր զարմացել: Նույնիսկ ամենավերջին րոպեին, երբ Բաբկենը նրան ճանապարհ էր գցում կայարանում, Լևիկն ուզեց հարցնել, թե բա ինչպե՞ս եղավ, որ վերջին երկու օրում այդքան փոխվեց, բայց մի քիչ ամաչեց. չէր ուզում վերջին րոպեին մորաքրոջ տղային նեղացնել:
Բայց գնացքում ամեն ինչ հասկացավ: Դե, գնացքում մարդ ժամանակ շատ է ունենում մտածելու: Քեզ համար անշարժ պառկում ես ու մտածում: Լավ բան է գնացքը: «Ինձնից ամաչեց և օրինակ վերցրեց»,— գլխի ընկավ Լևիկը:
4
Ազնիվ խոսք, Լևիկը չէր ուզում մորաքրոջ տղայից բամբասել: Բայց համբերությունն էլ լավ բան է: Տուն մտավ թե չէ, մայրը անմիջապես սկսեց.
— Տեսա՞ր, ինչ տղա է... Մի կարգին շենք֊շնորհք սովորեցիր, մի օրինակ վերցնեիր, էլի...
Չէ, համբերությունը լավ բան է, բայց սահման ունի, ու այստեղ Լևիկը, ինչպես ասում են, աչքերը փակեց ու բերանը բաց արեց:
— Ես,— ասաց նա,— բան չունեմ ասելու, շատ էլ լավ տղա է, Բաբկենը: Բայց... նրան օրինակ չբերեք: Ծույլի մեկն է ոչինչ չի կարողանում անել: Էդ մորաքույրն էլ խեղճին մենակ թողել գնացել էր... Ես,— բարկացած շարունակում էր Լևիկր,— ես որ չգնայի, ի՜նչ պիտի աներ խեղճը: Սոված պիտի մեռներ... Ես...
Սայրը զարմացած նայում էր տղային:
—Նոր փորձանք,֊— վերջապես տխրությամբ ասաց նա:— գնացել ես Երևան, սուտ խոսեյ ես սովորել... այդ մեկր չկար՝ այդ էլ... Դու գործ անես...
Լևիկը այստեղ կպայթեր, ազնիվ խոսք, կպայթեր: Բայց չպայթեց:
— Դե տեսեք,— բղավեց նա,— տեսեք, ես գործ կարո՜ղ եմ անել, թե չէ...
— Ու սկսեց: Այդ օրը տանը ահագին գործ արեց:
Բայց մայրը էլ չէր զարմանում, և տանեցիներից ոչ ոք էլ չէր զարմանում: Նրանք Լևիկից թաքուն կարդացել էին Բաբկենից ստացած նամակը և ժպտալով հետևում էին նրան, իսկ երբ Լևիկը երևանյան սովորությամբ սկսեց ուսումնասիևել ճաշի գիրքն ու թարգմանություն անել, մայրն ասաց.
— Լավ, դու ճաշի հետ գործ չունես: Ես հիմա հավատում եմ, որ սուտ չես խոսում...
— Չէ,— համառեց Լևիկը,— տես, թե ինչպես էի Երևանում ճաշ եփում ձեր էդ օրինակելի ծույլի համար:
Մայրը ժպտալով շարունակում էր նայել նրան, իսկ քույրը թեքվելով գրասեղանի առաջ թարգմանություն կատարող եղբոր կողմը, հայտարարեց.
Լևիկի ձեռագիրը մի քիչ լավացել է...
Լևիկն արհամարհանքով նայեց քրոջն ու ասաց.
- Գուցե մտածես, թե Բաբկենի՞ց եմ օրինակ վերցրել: Բայց ի՞նչ կարող ես անել, հե՞շտ է, արդարության հասնելը: Մի որոշ ժամանակ անց, մայրը նորից, ամեն բան մոռացած, տեղի-անտհղի ասում էր.
— Գոնե օրինակ վերցնեիր մորաքրոջդ տղայից...
Լնիկը սրտնեղում էր, բայց սուս էր մնում: Իսկ մարդիկ ասում են, որ լռելը միշտ չէ, որ լավ նշան է...
ԻՆՉՊԵՍ ԼԵՎԻԿԸ ՀԻՎԱՆԴԱՑԱՎ
Բժշկուհին մայրիկից Էլ ջահել մի մորաքույր Էր: Նա երկար, երկար քննեց Աչոնիկին ու դեղեր գրեց, հետո ասաց.
— Միայն դեղերը չեն օգնի, որ Աչոնիկը շուտ լավանա, նա պետք Է լավ ուտի: Ամենից առաջ ջրալի, տաք ճաշեր:
Տաք, շատ տաք...
Աչոնիկը ծանր հիվանդ Է: Մայրիկը բոլորովին գլուխը կորցրել Է: Հայրիկը գործուղման Է գնացել, ու նա բոլորովին մենակ Է: Ո՞ր մի գործի ետևից հասնի: Աչոնիկն Էլ այնքան կամակորություններ Է անում: Նա շարունակ լաց Է լինում, տնքտնքում: Լևիկը զարմանում Է: Ախր, Աչոնիկն այնքան խելացի քույրիկ է, Լևիկից էլ դեռ երկու տարով մեծ ու արդեն դպրոց է գնում: Իսկ հիմա շարունակ նեղացնում ու բարկացնում է մայրիկին:
— Աչոնիկ, գոնե երկու գդալ կեր, ախր երկու օր է ինչ բան չես կերել,— խնդրում է մայրիկը:
Լևիկը տեսնում է, թե մայրիկը ինչքան է տանջվում: Լևիկը մայրիկին շատ ու շատ է խղճում: Մայրիկի համար Լևիկր պատրաստ է ոչ թե տաք սուպը ուտել, այլ աշխարհի ամենամեծ ամանով թեկուզ ամենադառը դեղր խմել: Բայց դե, ղրանից ինչ օգուտ կլինի: Հիմա պետք է, որ Աչոնիկը սուպը ուտի, որ շուտ լավանա: Ախր, բժշկուհի մորաքույրը ասաց այդ մասին:
Մայրիկը հուսահատված գնաց խոհանոց ամաններ լվանալու, իսկ Աչոնիկի մոտ մնաց միայն Լևիկը:
Նայիր, որ վրան չբացի,— պատվիրեց մայրիկը:
Լևիկը փոքրիկ աթոռակր դըեց Աչոնիկի մահճակալի մոտ ու նստեց:
Աչոնիկը տնքում էր: Լևիկը նրան շատ էր խղճում ու համ էլ բարկանում էր: «Ախր, ինչպե՞ս չի հասկանում, որ եթե սուպը ուտի շուտ կլավանա, ինքն էլ չի տանջվի, մայրիկն էլ»,— մտածում էր Լևիկը:
Նստել էր ու խղճահարությամբ նայում էր Աչոնիկին, մեկ էլ կամաց, շատ կամաց ձայն տվեց.
— Աչոն...
Աչոնը մի րոպե դադարեց տնքալ:
— Ի՜նչ Է:
— Աչոն, ի՞նչ կլինի, մի քիչ սուպ կեր, Էլի:
— Դու Էիր պակաս,— բարկացավ Աչոնը ու սկսեց ավելի բարձր տնքալ:
Լևիկր թշերը նեղացած ուռեցրեց ու մի որոշ ժամանակ էլ ոչինչ չասաց: Բայց մի քիչ հետո, նա նորից հիշեց թե մայրիկը ինչքան Է տխուր, ու նորից կամաց ձայն տվեց
— Աչոն
Աչոնը ցույց Էր տալիս, թե չի լսում:
— Աչոն:
— Ի՞նչ Է:
— ես մի բան գիտեմ...
— Ի նչ գիտես...
— Մի հետաքրքիր բան:
— Դե ասա:
— Որ սուպը ուտես՝ կասեմ...
Գնա կորի,— նորից բարկացավ Աչոնը ու առաջվանից ավելի բարձր ու շուտ-շուտ տնքտնքալ: Ափսո՜ս, որ հայրիկը գործուղման Է գնացել,— մտածում Էր Լևիկը,— թե չէ, նա անպայման կկարողանար համոզել: Հայրիկը ուղղակի հնարագետ է, նա ամեն բան կարողանում է:
— Աչոն...
— Ի՞նչ ես ուղում:
— Աչոն, ուզո՞ւմ ես քեղ համար տիկնիկային թատրոն ներկայացնեմ:
— Ուզում ես՝ ներկայացրու:
— Որ ներկայացնեմ, սուպը կուտե՞ս:
Չէ, երեում է բան դուրս չի գալիս:
«Երանի այնպես լինի,— մտածեց Լևիկը,— ու Աչոնի փոխարեն ես դառնամ հիվանդը: Ես հիվանդանամ, իսկ Աչոնը բոլորովին լավանա: Ես անմիջապես մի մեծ աման սուպ կուտեմ ու կլավանամ»:
— Աչոն:
— Ի՞նչ ես ասում, է՜, ի՞նչ ես շարունակ կպել՝ Աչոն հա Աչոն, չես թողնում մարդ իր համար հանգիստ հիվանդ պառկի...
Լևիկը լռեց: Հետո խնդրեց.
- Աչոն, եթե դու երկու գդալ սուպ ուտես՝ ինչ կուզենաս կտամ:
— Ինչ ուզենամ կտա՞ս,— նորից դադարելով տնքտնքալ հարցրեց Աչոնը:
— Հա, ինչ ուզենաս...
Ինչ ուզենամ:
֊— Հա, էլի՜...
Աչոնը մտածեց, մտածեց, ապա ասաց.
— Ես ուզում եմ... ա՜յ էն...
Երևի նա դեռ լրիվ չէր մտածել, որովհետև մի քիչ էլ մտածեց ու նորից վերջապես ասաց.
— Ես ուզում եմ, որ ինձ տաս լուսինը:
Ախը, լուսինը որտեղի՞ց տամ, է՜...
— Բա դու ասացիր՝ինչ ուզենամ:
— Ես ասացի, ինչ որ կարողանամ:
- Դու ի՞նչ կարող ես ինձ տալ, որ ես ուզենամ, դե էլ մի ձանձրացնի ու կորի:
Լևիկը նորից նեղացավ, բայց ոչ մի տեղ էլ չկորավ:
«Ախ, երանի թե ես Աչոնի փոխարեն հիվանդանամ»— շարունակում էր մտածել նա:
Իսկ մալրիկը խոհանոցում շտապ-շտապ ամաններն էը լվանում: Նա այնքան գործ ուներ: Հեշտ բան է՞: Մենակ էր մնացել: Ո՞ր մի գործին հասնի: էլ դեղատուն, էլ խանութ ու շուկա, էլ ճաշ եփել... որ մի գործի մասին հիշենք: Հայրիկը այստեղ չի ու կարծես հակառակի նման էլ Աչոնիկը հիվանդացել է...
Շտապ֊շտապ ամաններն է, լվանում մայրիկը ու միաժամանակ ականջ դնում: Աչոնի ամեն մի տնքոցի հետ նրա սիրտը ճմլվում է: Ու մեկ է| նա հանկարծ լսեց Լևիկի ձայնը: Լսեց ու այնպես վախեցավ, որ քիչ մնաց ափսեն ձեռքից վայր ընկնի:
Շտապ ձեռքերը սրբեց ու վազեց սենյակ:
Աթոռակի վրա նստած Լնիկր կուչ էր եկել ու ցավից տնքում էր:
Այնպես ուժեղ ու խղճալի էր տնքում, որ մայրիկը միանգամից գլուխը կորցրեց:
— Լևիկ ջան, ի՞նչ պատահեց,— վախեցած հարցրեց նա:
— Օ՜յ, ցավում է, ցավում,— տնքալով խոսեց Լևիկը:
— Որտե՞ղդ է ցավում:
— Օ՜յ, ամբողջ մարմինս:
Մայրիկը անմիջապես ձեռուոտ ընկավ: Նա ւսրագ֊արագ բացեց Լևիկի անկողինը, տղային պառկեցրեց, տսւք֊տաք ծածկեց: Բերեց, Աչոնի դեղերից մի հատ հաբ տվեց:
Լհիկը տնքտնքալով ու դեմքը ծամածռելով դեղը խմեց:
— Բա հիմա ի՞նչ անեմ,— մոլորվել էր մայրիկը:— Ի՞նչ անեմ:
Լևիկը այնպես ողբալի էր տնքտնքում, որ նրան լսելով, Աչոնը նույնիսկ կարծես մոռացել էր, որ ինքը հիվանդ է ու էլ չէր տնքում: Նա հիմա աչքերը լայն֊լայն բաց արած, նայում էր եղբոր կողմը:
— Չէ, արդեն չեմ կարող այսպես շարունակել,— ինքն իրեն խոսում էր մայրիկը,— կհեռագրեմ, թող ձեր հայրը գա: Մինչև հիմա որոշել էի նրան իմաց չանել, ասում էի գործերը կխանգարվեն, բայց հիմա ի՞նչ անեմ, հո մենակ չե՞մ կարող երկու հիվանդ պահել:
Մայրիկը թուղթ, թանաք ու գրիչ բերեց ու սկսեց գրել Երևի հեռագիր էր գրում հայրիկին:
Լևիկը շարունակում էր բարձր տնքտնքալ:
֊— Ախ, գլո՜ւխս, օ՜յ, մեջքս, օ՜յ, ինչպես է ցավում...
Ու մեկ էլ տնքտնքալով, նա մայրիկին ասաց.
— Օ՜յ, էլ չեմ դիմանում... Մայրիկ, որ տաք սուպ ուտեմ կլավանա՞մ:
— Ի՞նչ տաք սուպ,— չհասկանալով հարցրեց մայրիկը:
- էն, որ բժշկուհի մորաքույրը ասաց՝ Աչոնը ուտի՝ շուտ կլավանա:
— Հա, որ ուտես՝ շուտ կլավանաս,— ցրված ու անուշադիր ասաց մայրիկն ու շարունակեց գրել:
Տաք սուպ տո՜ւր,— ավելի բարձր տնքտնքալով ասաց Լհիկը,— շուտ տաք սուպ տուր, էլ չեմ դիմանում, ուզում եմ շուտով լավանալ...
Սպասիր, բալիկս.— ասաց մայրիկը,— վերջացնեմ՝ կտամ:
Չէ, չէ, հիմա տուր, հենց հիմա, էլ չեմ դիմանում,— լաց եղավ Լևիկը,— ուղում եմ շուտ լավանամ...
Մայրիկը ստիպված գրիչը վայր դրեց ու շտապեց խոհանոց: Նա Աչոնիկի համար սուպը տաք էր պահում, ո՞վ է իմանում, մեկ էլ տեսար՝ ուզեց ուտել: Քիչ հետո Լևիկը տաք-տաք փաթաթված նստել էր անկողնում ու մայրիկի օգնությամբ ուտում էր տաք սուպը: Պետք է ասել, որ Լևիկը քիչ առաջ էր ճաշել ու հիմա բոլորովին ուտել չէր ուղում, բայց նա այնքան շատ էր ուզում շուտով լավանալ, որ ինքն իրեն ստիպելով ուտում էր սուպը: Մայրիկը զարմացել Էր, այ քեզ տարօրինակ հիվանդություն: Լևիկը իսկի ամենաառողջ ժամանակ այդքան ախորժակով սուպ չէր կերել ոչ մի անգամ:
Լևիկը սուպը կերավ, վերջացրեց: Մի քիչ էլ տնքտնքաց, ապա սուս արեց ու մեկ էլ բարձրաձայն հայտարարեց:
— Մայրիկ, էլ ոչ մի տեղս չի ցավում: Ես լավացա:
Մայրիկը ուշադիր նայեց տղային: Մայրիկը կարծես թե ուրախ էր, բայց նրա աչքերում արցունքներ երևացին: Ի՞նչ կա որ, մեկ-մեկ պատահում է, որ մարդիկ արտասվում են նաև ուրախությունից, իսկ քի՞չ ուրախություն էր, որ Լևիկն այդքան արագ լավացավ:
— Այդքան արագ լավացար, որովհետև տաք սուպ կերար, համ էլ դեղը խմեցիր,— ասաց մայրիկը:— Ինչքան լավ է, երբ հիվանդը խելացի է, ինչքա՜ն շուտ է լավանում... Ախ, եթե Աչոնն էլ քեզ նման խելոքը լինե՜ր...
Այս ասելով, մայրիկը դուրս եկավ: Սենյակում մի որոշ ժամանակ լռություն էր: Լևիկը չէր տնքում: Դե, էլ ի՞նչ տնքալ, երբ մարդը արդեն լավացել էր: Մարդ էլ զուր տեղը տնքտնքա: Նա արդեն կամաց֊կամաց շորերը մոտ էր քաշում և ուզում էր հագնվել: Իսկ Աչոնն էլ երևի մոռացել էր տնքալը, այնքան էր զարմացել եղբոր արագ հիվանդանալուդ ու լավանալուց: Նա սուսուփուս պառկած էր:
Մեկ էլ բարձր կանչեց.
— Մամա...
Մայրը արագ մոտեցավ:
— Ես էլ եմ ուղում շուտ լավանալ,— ասաց Աչոնը, ինձ էլ տաք սուպ տուր:
Աչոնը այդ ասելով, նախանձով նայում էր, թե ինչպես բոլորովին լավացած Լևիկը արագ հագնվում է:
Մայրիկը համարյա վազելով գնաց խոհանոց: Նա Աչոնի սուպն էր լցնում, երբ խոհանոց վազեց Լեիկը:
Լևիկը ուրախությունից վեր-վեր էր թռչում ու պարում:
Մայրիկն էլ էր ուրախ: Նա անմիջապես համբուրեց Լևիկի ճակատը և շտապեց սուպը տանել Աչոնին: Բայց Լևիկն ավելի էր ուրախ: Չնայած որ նրա փորը մի քիչ ցավում էր: Ախր, նա կարճ ժամանակում երկու անգամ ճաշել էր ու զոռով ահագին սուպ կերել: Բայց միևնույն է, նա շատ ուրախ էր ու չնայած փորի ցավին, շարունակում էր պարել:
Մայրիկը այդ միջոցին օգնում էր Աչոնին սուպ ուտել ու մտածում էր, ինչքան լավ է, որ ինքը մենակ չէ:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Նրանք շատ անսպասելի ծանոթացան:
Սպասեցեք... այսինքն՝ ինչպե՞ս թե՝ ծանոթացան: Երեք տարի սովորում էին նույն դասարանում և արդեն լավ գիտեին միմյանց՝ ով որտեղ է ապրում, ով ինչպես է սովորում, ծնողները որտեղ են աշխատում... մի խոսքով այնքան բան գիտեին միմյանց մասին, ինչքան կարող են մարդիկ իմանալ, եթե երեք տարի սովորեն միասին:
Բայց մի՞թե այդ կարելի է համարել իսկական ծանոթություն:
Բոլորովին էլ ոչ: Այս ամենը նշանակում է, որ մարդը մարդու մասին ինչ-որ տեղեկություններ ունի միայն:
■
Նրանց իսկական ծանոթությունը սկսվեց գարնանը:
Եվ ինչպես հաճախ է պատահում, նրանց ծանոթությունը սկսվեց փոքրիկ մի առիթով: Կիրակի էր: Հրաչը մի քանի ընկերոջ հետ փողոցում գնդակ էր խաղում, հանկարծ նկատեց Սոնային: Սոնան անցնում էր փողոցով, թղթի մեջ փաթաթված ինչ֊որ կապոց թևատակին: Սոնան էլ նկատեց Հրաչին ու կանգ առավ:
— Բարև, Հրաչ,— ասաց նա:
— Բարև,— պատասխանեց Հրաչը, գրեթե չնայելով Սոնայի կողմը, որովհետև այդ միջոցին տաքացած աշխատում էր «հակառակորդից» խլել գնդակը:
— Հրաչ, բարև,— նորից կրկնեց Սոնան:
— Ասացի՝ բարև,— սրտնեղած բացականչեց Հրաչը և հենց այդ միջոցին հակառակորդին վերջապես հաջողվեց նրանից խլել գնդակը:
— Հրաչ,— նորից ասաց Սոնան:
— Ի՞նչ կա,-— դժկամորեն պատասխանեց Հրաչը և մոտեցավ:
— Ինչ կոպիտն ես,— ասաց Սոնան:
— Ի՞նչ կա, է՝,— նորից հարցրեց Հրաչը:
— Մարդու հետ իսկի կարգին խոսել էլ չես իմանում: Հո գնդակը չի՞ փախչի:
Ու ստացվեց այնպես, որ Հրաչը Սոնայի հետ մի կողմ քաշվեց, մինչդեռ ընկերները շարունակում էին խաղը:
— Դե ասա:
— Դե լավ, որ էդքան դժգոհում ես՝ գնա,— ասաց Սոնան ու մի քայլ արեց, բայց Հրաչը շատ չարացավ.
— Սպասիր, թե բան ես ասում՝ ասա:
Ընկերները շարունակում էին խաղալ, բայց աչքի պոչով հետևում էին Հրաչին ու Սոնային, որովհետև Գրիգորը գնդակին հարվածելով, մեկ էլ աշխատելով ձայնին քնքուշ-խրատական արտահայտություն տալ, բղավեց.
— Կոպիտ մի եղիր, Հրաչ...
Հրաչը աչքի պոչով չարացած նայեց Գրիգորին ու ասաց.
— Լսում եմ, ասա...
— Խնդրում եմ, հետս արի, ես էստեղ մի տուն պետք է գնամ, պետք Է անցնեմ մի բակի միջով, իսկ բակում շուն կա:
Սոնան այդ ասաց այնպես, ասես ոչ մի անսովոր բան չէր խնդրում ու հենց այդպես էլ պետք է լիներ, որ Հրաչը խաղը թողներ գնար իրեն ուղեկցելու:
— Գնանք,— դժկամորեն համաձայնեց Հրաչը:
Նրանք քայլեցին:
— Հրաչ, էլ չե՞ս խաղում,— նրանց ետևից բղավեց Սամվելը:
Իսկ Գրիգորը նորից բացականչեց...
— Հրաչ, աղաչում եմ, կոպիտ մի եղիր...
Հրաչը չլսելու տվեց:
— Շա՞տ կա, որ հասնենք,— հարցրեց նա:
— Այ, էն նրբանցքն էլ որ ծռվենք՝ կհասնենք,— ասաց Սոնան,— սկզբում հայրիկս էլ էր այդպես ասում:
Այսպես մոտեցան մի բակի, մտան դռնով ու մյուսով դուրս եկան: Բակում իսկապես շուն կար: Միայն թե այնպիսի շուն էր, որ մարդ պետք է ահագին երևակայություն ունենար դրան շուն համարելու: Բռաչափ, սև, պոչատ, գետնի երեսին հազիվ երևացող մի արարած, որ պստլիկ թաթիկներով կողքից-կողք օրորվելով՝ շատ ծիծաղելի վազվզում էր:
— Սա է շունը,— հարցրեց Հրաչը:
— Չէ,— ասաց Սոնան:— Ավելի մեծն էլ կա: Դու էստեղ մի քիչ սպասիր, ես հիմա կգամ: Արդեն հասա:
Հրաչը պպզեց ու մոտ կանչեց շնիկին: Շնիկը սկզբում վախենում էր, իսկ հետո կամաց-կամաց սիրտ արեց, մոտեցավ: Հրաչը սկսեց նրան շոյել, ականջների ետևը քորել:
Շնիկը բոլորովին սիրտ առավ ու սկսեց իսկական շնային կատակները. իբր վախեցած փախչում էր, հետո թռչկոտելով մոտենում, մեջքի վրա թավալ տալիս, մի խոսքով, կարգին զբաղեցնում էր Հրաչին, այնպես որ չիմացավ էլ, թե ինչպես Սոնան եկավ;
Շնիկն այնքան էր բարեկամացել Հրաչի հետ, որ նրանց ուղեկցեց մինչև փողոցի անկյունը ու նույնիսկ կարծես ափսոսանքով ետ մնաց:
Ետ գալիս չէին խոսում; Երբ իրենց փողոցը հասան, Հրաչը տեսավ, որ տղաները չկան: Շատ բարկացավ: Ախր, որոշել էին կիրակի օրը գնալ ծաղիկ քաղելու: Դրանց տես, չեն ուզեցել սպասել:
— Չհասկացա, էնտեղ ո՞ւր էր շուն,— շատ չարացած հարցրեց նա:
— Ես ի՞նչ գիտեմ:
— Չէ,— պնդեց Հրաչը,— ասա, ո՞ւր է շունը, քո պատճառով տղաներին կորցրեցի, հիմի պետք է գնայինք ծաղիկ քաղելու: Չգիտեմ ուր որոշեցին գնալ: Դե ասա, որտե՞ղ էր շունը:
Այս անգամ Սոնան էլ բարկացավ:
— Ի՞նչ է,— ասաց նա,— շուն չկա՞ր: Ասա, շուն չկա՞ր: Բա էդ շուն չէ՞ր:
— Շո՞ւն էր,— ծաղրանքով հարցրեց Հրաչը:
— Չէ, կատու էր,— իր հերթին ծաղրեց Սոնան ու նեղացած, ավելացրեց:— Մեծ բան, տղաներին կորցրեց, մեծ բան...— հետո նա քայլերն արագացրեց ու հեռանալով Հրաչից, շարունակեց ճանապարհը:
Հրաչը մնաց տեղում, մտածելով, թե ուր գնա, ինչպես գտնի ընկերներին: Մեկ էլ հեռվից Սոնան ձայն տվեց.
— Հրաչ;
— Ի՞նչ կա:
— Սպասիր բան եմ ասում;
Հրաչը մոտ գնաց:
— էլի ի՞նչ կա;
— Այ թե տղա ես, հա՜, մեջդ կարգին ուռել ես; Մե՞ծ բան Էր, մի քիչ պետք եկար մարդու, Էլի: Մի ընկերներ Էլ լինեն...
— Ինչո՞վ են վատ իմ ընկերները:
— Ե՛ս բոլորի մասին չեմ խոսում,— ասաց Սոնան,— օրինակ, Գրիգորը: Ես մենակ նրան նկատի ունեի: Նա քեզնից երկու տարով մեծ Է:
- Նա իսկական, լավ ընկեր Է, քաջ Է, ոչնչից չի վախենում:
Լավ ընկեր Է, իհարկե, քեզ ծխել Է սովորեցնում, ծխախոտներ Է հյուրասիրում, փոքրերին ենթարկում Է իրեն, ծեծում...
Քո գլուխը չունեմ, — սրտնեղեց Հրաչը:
Այս անգամ նա շրջվեց, ուզեց հեռանալ, բայց Սոնան ձայն տվեց.
— Լսիր, ուղո՞ւմ ես, մենք Էլ գնանք ձորը:
— Ի՞նչ ձոր,— հարցրեց Հրաչը:
— Էստեղ, Էլի, մոտիկ ձորը, ծաղիկի...
Այ հենց այդ օրն Էյ ծանոթացան Հրաչն ու Սոնան: Ծանոթացան իսկականից: Իսկականից ճանաչեցին իրար: Զարմանալի Է, ուղղակի անհասկանալի, մարդիկ կարող են տարիներով ճանաչել իրար, միմյանց մասին ահագին բան իմանալ ու իրար հասարակ մի առիթով հանկարծ ճանաչել: Հիմա առիթը ի՞նչն Էր: Շո՞ւնը, ծաղիկ քաղե՞լը, իրարից նեղացած խոսե՞լը: Ի՞նչ իմանաս... Ասենք՝ ձորում ծաղիկ քաղելիս մի դեպք էլ պատահեց:
Տղաներին հանդիպեցին: Հրաչն ու Սոնան ծաղիկ փնտրելով տարված, բարձրանում էին մի լանջով, երբ հանկարծ լսվե՛ց Գրիգորի ձայնը:
— Ասացի կոպիտ մի եղիր, Հրաչ, մի՞թե կարելի է աղջիկներին բերել ծաղիկ քաղելու:
Տղաները Նրանցից մի տասը քայլի վրա էին:
— Մի արի էստեղ, բան եմ ասում,— նորից ձայն տվեց Գրիգորր:
Չնայած Սոնայի մի տեսակ հետաքրքրությամբ նայող հայացքի տակ դժվար Էր այդ կարգադրությանը ենթարկվել, Հրաչը մոտեցավ:
— Մեղ թողեցիր, աղջկա հետ գնացիր, Էլի,— արհամարհանքով ասաց Գրիգորը:
— Դե ինչ անեմ,— սկսեց արդարանալ Հրաչը,— Էնտեղ բակում շուն կար...
— Շո՜ւն կար...— Գրիգորն արհամարհանքով հրեց նրան: Մյուս տղաները դիտողի դերում Էին:— Մռութիդ կհասցնեմ՝ շուն կդառնաս,— նորից հրեց Հրաչին, ավելի շուտ վիրավորանք, քան թե ցավ պատճառելու կամ նրան վայր գցելու նպատակով:
Եվ այդտեղ Սոնան զայրացած բղավեց.
— Լսի, դու ի՞նչ ես ուզում:
Գրիգորը այնպիսի զարմանքով նայեց Սոնային, կարծես առաջին անգամն Էր տեսնում նրան: Նա, իհարկե, կեղծ Էր զարմանում:
— Դու որտեղի՞ց լույս ընկար,— սկսեց նա, բայց անսպասելիորեն Հրաչը , մի քայլ առաջ եկավ:
— Գրիգոր, վե՜րջ տոփ:
— Յա՝,— նորից զարմացած ձևացավ Գրիգորը:— Թե չէ՝...
— Ոչինչ, ասում եմ՝ վերջ տուր:
— Ես հիմա քեզ վերջ կտամ,— ասաց սպառնալից Գրիգորը:
Հրաչը նայեց Գրիգորին ու քիչ էր մնում նրան չճանաչի: Ինչպես թե վերջ կտա, ինչպե՞ս թե... նշանակում է, նա կարող է իրեն ծեծե՞լ... Ու դեռ ընկեր է, հա՞..՛ Ու կատաղությունը հանկարծ բարձրացավ նրա մեջ: Ի՞նչ անենք, որ Գրիգորը նրանից մեծ է և ուժեդ, ի՞նչ է, թողնենք, որ ով մեծ է և ուժեղ՝ վիրավորի՞...
— Ո՞ւմ վերջ կտաս,— շնչակտուր լինելով հարցրեց Հրաչր,— իսկ Սոնան ալդ միջոցին արագ մոտենալով, կանգնեց Հրաչի կողքին:
— Ո՞ւմ վերջ կտաս,— իր հերթին բղավեց նա Գրիգորի վրա:— Սրան տես, վերջ տվողի՜ս...
Գրիգորը սկզբում նորից զարմացավ, իսկ հետո կարծես սկվեց հարգանքով նայել Հրաչին ու Սոնային.
— Լավ,— անսպասելի ասաց նա ու հեռացավ:— Լավ,— կրկնեց նա, բայց որքան էլ աշխատում էր, չէր կարողանում ձայնին սպառնալից տոն տալ:
— Լավ,— վերջին անգամ, ավելի հեռվից, բղավեց նա:
Ինչ-որ զարմանալի մի հպարտություն, որի նմանը երբեք զգացած չէր եղել, հանկարծ շարժվեց Հրաչի սրտում: Նա բոլորովին ուրիշ մի հայացքով նայեց Սոնային և ասաց.
— Այ, կարծես թե էնտեղ ինչ-որ կարմիր ծաղիկներ են երևում, ինչքան էլ շատ են, այ...
— եu էլ տեսա,— ուրախ բացականչեց Սոնան, Ու նրանք միասին վազեցին:
Իսկ երեկոյան մի զարմանալի բան պատահեց:
Գրիգորը փողոցից, լուսամուտների տակից, Հրաչին ձայն տվեց:
Հրաչը սկզբում չէր ուղում դուրս գալ: Չէ, ոչ թե վախենում էր, այլ մի տեսակ, անախորժ էր: Ցերեկվա դեպքերից հետո... Ասենք, եթե կուզեք ճիշտն իմանալ՝ մի քիչ էլ վախենում էր: Բայց մեկ է՝ գնաց: Չգնալ չէր լինի: Մեկ էլ տեսար՝ տարածեցին, թե վախեցել է Գրիգորից, մեկ էլ տեսար՝ նույնիսկ Սոնայի ականջին հասավ: Ի՞նչ անենք, հո չի՞ ուտի...
Նա դուրս եկավ փողոց և տեղի ունեցավ անսպասելի մի բան:
— Արի մի քիչ նստենք,— ասաց Գրիգորը:
— Նստենք փողոցում դրված նստարանին:
— Լսիր,— ասաց Գրիգորը:— էդ Սոնա՝ է, ինչ է՛...
Հրաչը լարվեց ու սպասեց անախորժ խոսակցության:
— Մի խոսքով.— շարունակեց Գրիգորը,— էդ Սոնան կարգին աղջիկ է, հա՝, իսկական աղջիկ... ընկերությո՞ւն եք անում...
— Հա, բա ի՞նչ,— անմիջապես պատասխանեց Հրաչը,— բա ի՞նչ,— և ավելացրեց,— գիտե՞ս ինչ լավ ընկեր է: Չէ, քեզ նման, աղջիկների մոտ ընկերոջդ վրա աքլորանաս... ու ի՞նչ լավ բան եմ քեզանից սովորում... Հո դո՞ւ ես ստիպում, որ դասերից փախչենք, հետդ քարշ գանք, հո դո՞ւ ես ստիպում ծխել:
Զարմանալի բան կատարվեց:
— Հա, ճիշտ ես ասում, ես եմ,— տխուր ասաց Գրիգորը:
— Ես եմ... ես էլ գիտեմ, որ լավ բան չեմ անում... Դե, բայց գիտե՞ս, արի ես ու դու իսկական ընկերություն անենք... Մեկ-մեկ, ես էլ եմ ամաչում...
Նրանք շատ խոսեցին, իսկ երբ բաժանվեցին, Հրաչին թվում էր, թե այդ օրը նա ծանոթացավ Սոնայի հետ:
Ա՜յ թե ինչպես կարող է պատահել, Որ մարդիկ տարիներով իրար գիտեն, բայց մեկ օրում միմյանց ճանաչեն: Եվ ո՛վ ասաց, թե դրա համար առանձնապես մի կարևոր ու մեծ առիթ է հարկավոր:
Իսկ հաջորդ օրը, երբ հանդիպեցին, շատ ուրախացան: Նրանց հանկարծ թվաց, թե երեկ շա՜տ-շատ դեպքեր են պատահել, և իրենք ահագին տպավորություններ ունեն իրար հետ բաժանելու: Դասամիջոցներին անընդհատ շատախոսում էին, իսկ տուն գնալիս, երբ փողոցում իրարից բաժանվում էին, Հրաչը կատակով խայթեց.
— Շո՜ւն... շուն... է՞ն էր քո շունը, բա նա շո՞ւն էր:
— Չէ՜, կատու էր,— նորից պատասխանեց Սոնան ու երկուսով էլ ծիծաղեցին:
ԻՆՔՆԱԹԻՌԸ
Կապույտ-կապույտ երկնքում սավառնում էր մի ինքնաթիռ:
Նա այնպես էր արևի տակ շողշողում, որ կարծես արծաթից լիներ:
Երեխաները նայում էին ինքնաթիռին:
Նայեցին այնքան, մինչև ինքնաթիռը փոքրացավ, դարձավ նախ Սուրիկի ձեռքի չափ, հետո Անահիտի քթի չափ, հետո...
երբ արդեն էլ իսկի չէր էլ երևում, Ստեփանիկը հայտարարեց.
— Ես դեռ տեսնում եմ, ա՜յ, այնտեղ է, իմ եղունգի չափ է...
Բայց Աշոտիկր նայեց, նայեց, երկա՛ր, շատ երկար նայեց,աչքերը կկոցած նայեց, ափերը հեռադիտակի նման կորացրած դրեց աչքերին ու այդպես նայեց, հետո հայտարարեց,
— ճիշտ չես ասում, էլ չի երեում:
Ստեփանիկն էլ Աշոտի ձևով ափերը կկոցած դրեց աչքերին ու նայեց այնպես, իբր հեռադիտակով է նայում և նույնպես ասաց.
— Դու ճիշտ ես ասում, ես սխալվել եմ, էլ իսկի չի երևում:
Հետո բոլորը միասին գնացին, նստեցին Սուրիկենց պատշգամբում դրված մեծ թախտի վրա ու սկսեցին միտք անել, թե տեսնես ո՞ր կողմը գնաց ինքնաթիռը, որտեղի՞ց էր եկել, ի՞նչ էր տանում:
— Ես գիտեմ,— ասաց Սուրիկը,— Մոսկվայից է գալիս, ուղևորներ է բերում: Իմ մայրիկը երբ Մոսկվայից եկավ, ինքնաթիռով եկավ:
— Իսկի էլ չէ,— ասաց Անահիտը,— նամակ է բերում: Իմ հորեղբայրը միշտ ինքնաթիռով է մեզ նամակ ուղարկում: Իմ հորեղբայրը հեռո՜ւ, հեռու քաղաքում է աշխատում, իսկ այդ քաղաքն էլ հեռո՜ւ, Ուրալում է գտնվում, հայրիկս է ասել...
- Ու հիմի ինքնաթիռով մեզ նամակ է ուղարկում...
— Դու էլ բան ասացիր, էլի,— միջամտեց Աշոտիկր,— ու ոչ մեկդ էլ չգիտեք, թե ուր թռավ ինքնաթիռն ու ինչ բերեց: Իսկ ես գիտեմ, ես ամեն ին՜չ գիտեմ:
- Ի՞նչ գիտես,— հարցրին բոլորր միասին:
— Ես գիտեմ, որ այդ ինքնաթիռով հիվանդներ են ուղարկում բուժվելու: Իսկ երբ իմ հայրիկին տարան բժշկելու, ինքնաթիռով տարան: Իսկ երբ լավացավ՝ գնացքով եկավ:
Բայց այդ ժամանակ պատշգամբ դուրս եկավ Գագիկը՝ Սուրիկի մեծ եղբայրը, որ արդեն դպրոցական էր:
— Ի՞նչ եք աղմկում,— բարկացած ասաց նա,— չեք թողնում մարդ դասերը սովորի:
— Մենք չենք աղմկում, մենք վիճում ենք,— պատասխանեցին բոլորը միասին:
— Ես ասում եմ, ինքնաթիռը ուղևորներ է տանում...
— Ես ասում եմ՝ նամակներ:
— Չէ՝, իսկի էլ չէ՝ հիվանդներ:
Ասացին ու բոլորը միասին բերանները բաց արած նայեցին Գագիկի դեմքին, սպասելով, թե ի՞նչ կասի նա:
Դե, Գագիկը մեծ տղա է, երրորդ դասարանում է սովորում, ինչ ասես, որ չգիտի:
Իսկ Գագիկը դեմքը կնճռոտեց, որովհետև սկսեց մտածել: Բոլորը գլխի ընկան ու լռեցին, որ նրան չխանգարեն: Գագիկը մի քիչ մտածեց և շուտով պատասխւսնեց.
— Ինքնաթիռը բեռ է տեղափոխում, ուղևորներ ու փոստ է փոխադրում, մեր սահմաններն է պաշտպանում, վնասատուներին է ոչնչացնում...
— Վնասատուների՞ն...
— Իսկ վնասատուն ի՞նչ է...
— Դե... օրինակ՝ մուկը...
Երեխաներն ավելի զարմացան, Սուրիկը հպարտ, հպարտ նայեց ամենքին, կարծես ուզում էր ասել. «Իմ եղբայրն է, է՝, տեսեք, թե ինչե՜ր է իմանում», բայց այդտեղ Ստեփանիկը փռթկացրեց.
— Ինքնաթիռը հո կատու չի՞, որ մկներ է բռնում...
Գագիկը նեղացավ:
— Համ չգիտես, համ էլ ծիծաղում ես,— ասաց նա,— որ էդպես է, ես ձեզ էլ ոչինչ չեմ ասի, իսկ դուք էլ մի աղմկեք, ես պիտի գնամ դասերս սովորեմ...
Գագիկը շուռ եկավ որ գնա, բայց մի րոպե նորից կանգ առավ ու ասաց.
— Ծիծաղում եք ու իսկի բան էլ չգիտեք: Ինքնաթիռը ոչ թե սենյակի մկներ է ոչնչացնում, այլ դաշտի մկներ: Իսկ դաշտի մկները շատ վնասակար են, նրանք կոլտնտեսությունների ցորենն են ուտում...
— Իսկ ինչպե՞ս է ոչնչացնում,— հետաքրքրվեց Անահիտը:
— Այ, տեսնո՞ւմ եք, որ ոչինչ չգիտեք ու շարունակ ծիծաղում եք: Դե, ասում եմ՝ իմացեք, ինքնաթիռը վերևից թույն է շաղ տալիս, մկները ուտում են ու սատկում...
Գագիկն ասաց ու գնաց, իսկ մյուսները հարգանքով նայեցին նրա ետևից:
Երբ Գագիկը գնաց, երեխաները նորից նստեցին ու սկսեցին մտածել ինքնաթիռի մասին:
— Եկեք ինքնաթիռ շինենք,— հանկարծ ասաց Ստեփանիկը:
— Եկե՜ք, —ասացին Անահիտն ու Սուրիկը:
Իսկ Աշոտիկը ծիծաղեց:
— Ինքնաթի՜ռ... ինչպե՞ս չէ... Մենք իսկի էլ չենք կարոդ ինքնաթիռ շինել...
— Կշինենք փոքրի՜կ, փոքրիկ, ա՜յ, այսքան,— ասաց Ստեփանիկը, ձեռքերը աջ ու ձախ տարածելով:
— էդքան փոքրիկն էլ չեք կարող,— համառեց Աշոտը:
— Դե, լավ, էսքան,— պնդեց Ստեփանիկը՝ ձեռքերը մոտեցնելով իրար:
— Մեկ է, չենք կարող...
— Իսկ էսքա՞ն, իսկ էսքա՞ն...
— Չենք կարող, չենք կարող...
Ստեփանիկի ձեռքերը բոլորովին իրար էին կպել: Վերջապես նա հուսահատվեց ու նորից ձեռքերը լայն բաց արեց:
— Կարող ենք,— բացականչեց նա,— կշինենք, այ, էսքան մի ինքնաթիռ:
— Կարող ենք, կարող ենք, — կրկնեցին Անահիտն ու Սուրիկը:
Այդ ժամանակ նորից պատշգամբ ելավ Գագիկը:
— էլի աղմկո՞ւմ եք... Դե լավ, ես օրինակը լուծեցի, դե ասացեք, հիմի ինչի՞ եք աղմկում:
Երեխաներն ամեն ինչ պատմեցին:
— Ինչո՞ւ չէ, կարոդ ենք ինքնաթիռ պատրաստել,— ասաց Գագիկը,— ուզո՞ւմ եք, ես էլ կօգնեմ ձեզ:
— Ուզո՝ւմ ենք, ուզում ենք,— միաբերան ասացին երեխաները:
Աշոտն էլ ասաց.
— Ուզում ենք...
Իհարկե, եթե Գագիկը օգնի՝ կարելի է ինքնաթիռը պատրաստել, դե, Գագիկը մեծ է, երկրորդ դասարանում է սովորում, այնքա՜ն ոտանավորներ գիտի անգիր...
Հետո վազեց ամեն մեկն իր տուն:
Սուրիկր տախտակներ բերեց:
Աշոսփկը՝ մուրճ:
Անահիտը՝ համ մուրճ, համ էլ մեխ:
Ստեփանիկր...
Ստեփանիկը ոչինչ չբերեց:
— Մենք ինքնաթիռ շինելու համար ոչինչ էլ չունենք,— տխուր տրտում ասաց նա:
— Ոչինչ,— ասաց Գագիկը,— այ, սղոց ու սոսինձ եմ բերել, ուրեմն ամեն ինչ էլ ունենք: Դե՜, անցնենք գործի:
Անահիտը, Ստեփանիկը, Սուրիկն ու Աշոտիկը սկսեցին ծուռ մեխերն ուղղել ու Գագիկի ցույց տված ձևով տախտակները սոսնձով ամրացնել ու մեխել, իսկ ինքը՝ Գագիկը, համ բոլորին օգնում էր ու սովորեցնում, համ էլ սղոցում:
Շատ աշխատեցին:
Աշոտիկր նույնիսկ քրտնեց, իսկ Անահիտը քիչ էր մնում լաց լիներ, որովհետև մեխով ձեռքը մի քիչ քերծեց: Բայց լաց չեղավ: Գագիկն անմիջապես յոդ բերեց ու քսեց Անահիտի ճանկռոտված ձեռքին:
— Սա օգնում է,— ասաց նա,— կանցնի:
Անահիտը նորից քիչ էր մնում լաց լինի, բայց նորից լաց չեղավ: Ամաչեց. ախր ինքնաթիռ էին շինում...
Ու նորից շարունակեցին աշխատել, մինչև որ ամենքն էլ քրտնեցին:
Վերջապես ինքնաթիռը պատրաստ էր:
— Տեսա՜ր,— ասաց Ստեփանիկը Աշոտին:
— Դու տես:
— Բա որ ասո՜ւմ էի...
— Ես էլ էի ասում, ես քեզանից էլ շուտ էի ասում,—
փքվեց Աշոտը:
Սրանք նորից քիչ էր մնում վիճեին, բայց Գագիկն ասաց.
— էլ աղմուկ մի բարձրացրեք, հիմա հարկավոր է մի թել ու մի քիչ էլ մետաղալար:
Թելը Ստեփանիկը բերեց, իսկ լարը՝ Աշոտիկը:
Գագիկը լարից երկու հատ օղակ պատրաստեց ու ամրացրեց ինքնաթիռին, այդ օղակների միջոցով մետաղալարն անցկացրեց, մետաղալարի մի ծայրն ամրացրեց իրենց պատըշգամբի ճաղերից մեկին, իսկ մյուսը՝ Անահիտենց: Հետո մի թել էլ ինքնաթիռի պոչից կապեց:
Այդ թելի ծայրից բռնած երեխաներն սկսեցին հերթով վազել մի պատշգամբից դեպի մյուսը: Ինքնաթիռը մետաղալարի երկարությամբ այնպես էր գնում-գալիս, որ կարծես օդում էր թռչում:Եվ ամենք էլ ուրախ էին:
Ուրախ էին, որ ինքնաթիռն իրենց ձեռքով են պատրաստել, միասին, ուրախ էին, որ Գագիկի նման մեծ, խելոք ու լավ ընկեր ունեն:
Ինքնաթիռը ճիշտ է, իսկական չէր, բայց ի՞նչ անենք, կմեծանան՝ իսկականը կպատրաստեն...
ՄԻԱՍԻՆ
Կա մի բակ: Իսկ այդ բակում շատ երեխաներ կան:
Մեծ է բակը: Երեխաներն էլ շատ են:
Իսկ եթե դուրս գաս այդ բակից, եթե ուղիղ գնաս, մի գետակի կհանդիպես, իսկ գետակի վրա մի կամուրջ կա:
Փոքրիկ է գետակը: Կամուրջն էլ է փոքրիկ:
Իսկ եթե կամուրջն անցնես ու նորից ուղիղ գնաս՝ մի անտառակ կա:
Փոքրիկ է անտառակը ու ճանապարհն էլ երկար չէ:
Եկեք նորից սկսենք մեր պատմությունը:
Կա մի բակ: Իսկ այդ բակում շատ երեխաներ կան:
Մեծ է բակը: Երեխաներն էլ շատ են:
Ամեն օր, երբ արևը դուրս է գալիս, այդ բակից աշխատանքի են գնում հայրիկներն ու մայրիկները, մեծ եղբայրներն ու քույրերը, աշխատանքի են գնում շատ տատիկներ ու պապիկներ:
Դպրոց են գնում շատ երեխաներ:
Բակում մնում են ամենափոքրիկ բալիկներն ու ամենամեծ տատիկներն ու պապիկները:
Ամեն առավոտ, երբ արևը դուրս է դավա, մեկ էլ տեսար՝ մի լուսամուտ բացվեց: Մեկ էլ տեսար՝ մի կապույտ ժապավեն երևաց, մեկ էլ տեսար՝ մի սևուկ գլուխ երևաց ու լսվեց մի բարձր, ուրախ ծիծաղ:
Դա Լուսիկն է:
Մեկ էլ տեսար՝ մի դուռ բացվեց:
Դռնից դուրս գլորվեց մի կարմիր գնդակ, իսկ գնդակի ետևից՝ գնդլիկ Գառնիկը: Գառնիկը վեր նայեց ու կանչեց.
— Լուսիկ, արի...
— Գալիս եմ,— ճչում է Լուսիկն ու լուսամուտից անհետանում են ժապավենն ու գլխիկը:
— Գալիս եմ,— լսվում է մեկ ուրիշ ձայն:
— Գալիս եմ,— նորից լսվում է ձայն:
Ու բակումն են ահա՝ Լևիկը, Լուսիկը, Հասմիկն ու Հրանտիկը, Սուրիկն ու Սոնիկը, Արմենն ու Աշխենը, Գոհարիկն ու Գառնիկը, Վարսիկն ու Վարդանիկը:
Տես, ինչքան շատ են:
Միասին են խաղում, միասին են վազվզում, հետո, երբ հոգնում են, միասին նստում են հանգստանալու: Մեկ էլ տեսար՝ Վարդանիկի պապիկն էլ եկավ նստեց նրանց մոտ: Նստեց ու սկսեց մի հեքիաթ պատմել:
Իսկ մի անգամ տեսեք, թե ինչ պատահեց:
Այդ մեծ բակում, որտեղ շատ երեխաներ կան, Լևիկը մի անկյունում մենակ էր խաղում:
Մի անկյունում այդ մեծ բակի, մենակ՝ այդքան շատ երեխաների, այդքան շատ ընկերների մեջ...
— Լևիկ, միասին խաղանք,— ասաց Լուսիկը...
— Լևիկ մենք էլ քեզ հետ խաղանք,— ասաց Գառնիկը...
— Ես մենակ եմ խաղալու, ես ձեզ հետ գործ չունեմ, ի՞նչ եք ինձ խանգարում,— մրթմրթում էր Լևիկը:
Այդ օրը Լևիկի մայրիկը նրա համար մի խաղալիք֊ձի էր գնել: Եվ հիմա Լևիկը այդ ձիով ուզում էր մենակ խաղալ:
— Այ թե ի՜նչ...
Նեղացավ Լուսիկը, նեղացան Հասմիկն ու Հրանտիկը, Սուրիկն ու Սոնիկը, Արմենն ու Աշխենը, Գոհարիկն ու Գառնիկը, Վարսիկն ու Վարդանիկը:
Նեղացան: Նեղացան ու տխրեցին: Գնացին նստեցին բակի երկար նստարանին:
Նստեցին ու լռեցին:
Այդ ժամանակ նրանց մոտեցավ Վարդանիկի պապիկը;
— Հոգնե՞լ եք խաղալուց,— հարցրեց նա:
Ոչ ոք ոչինչ չպատասխանեց, որովհետև վշտացած էին ու տխուր: Իսկ պապիկը նայե՜ց, նայեց ու ամեն ինչ հասկացավ:
— Ուզո՞ւմ եք էս ձեզ մի հեքիաթ պատմեմ, հարցրեց նա:
— Ուզում ենք,— ասաց Լուսիկը:
Ուզում ենք,— ասացին Հասմիկն ու Հրանտիկը:
— Ուզում ենք,— ասացին բոլոր երեխաները:
Իսկ Լևիկը, որը բոլոր երեխաներից հեռու առանձին նստել էր մի անկյունում, նստել այդքան շատ երեխաներից առանձին ու մենակ, նայեց, ու մտածեց.
«Պապիկը երևի հեքիաթ է պատմելու: Հեքիաթը կպատմի, կվերջացնի ու ինքը չի լսի, չի իմանա ինչի մասին էր: Իսկ ձիով հետո էլ կարելի է խաղալ»:
Նա վերցրեց խաղալիք-ձին, վազելով տարավ տուն, հետո եկավ և թաքուն նստեց մեծ նստարանի մի անկյունում:
Եվ ահա թե ինչ հեքիաթ պատմեց պապիկը:
— Կար մի բակ: Իսկ այդ բակում շատ երեխաներ կային: Մեծ էր բակը: Երեխաներն էլ շատ էին:
Իսկ եթե դուրս գայիր այդ բակից, եթե ուղիղ գնայիր՝ մի գետակի կհանդիպեիր, իսկ գետակի վրա՝ մի կամուրջ:
— Փոքրիկ էր գետակը: Կամուրջն էլ էր փոքրիկ:
Իսկ եթե կամուրջն անցնեիր ու նորից ուղիղ գնայիր, մի անտառակ կար: Փոքրիկ էր անտառակը ու կամուրջն էլ այնքան երկար չէր:
— Ուշադիր լսեք, երեխաներ, նորից եմ սկսում պատմությունը: Կար մի բակ, իսկ բակում շատ երեխաներ: Մեծ էր բակը, երեխաներն էլ շատ էին:
Ամեն առավոտ, երբ լույսը բացվում էր, այդ բակից աշխատանքի էին գնում հայրիկներն ու մայրիկները, մեծ եղբայրներն ու քույրերը, աշխատանքի էին գնում շատ տատիկներ ու պապիկներ:
Դպրոց էին գնում շատ երեխաներ:
Բակում մնում էին ամենափոքրիկ բալիկները, և ամենամեծ տատիկներն ու պապիկները:
Ամեն առավոտ, երբ արևը դուրս էր դալիս, մեկ էլ տեսար՝ մի կապույտ ժապավեն երևաց, մեկ էլ տեսար՝ մի սևուկ գլուխ երևաց ու լսվեց մի բարձր, ուրախ ծիծաղ:
Դա Լուսիկն է:
Մեկ էլ տեսար՝ մի դուռ բացվեց:
Դռնից դուրս գլորվեց մի կարմիր գնդակ, իսկ գնդակի ետևից՝ գևդլիկ Գառնիկը: Գառնիկր վերև նայեց ու կանչեց.
— Լուսի՜կ, արի...
— Գալի՜ս եմ,— ճչաց Լուսիկն ու լուսամուաից անհետացան ժապավենն ու գլխիկը: — Գալիս եմ,— լսվեց մեկ ուրիշ ձայն:
-— Գալիս եմ, գալիս եմ...
Ու բակ վազեցին Լուսիկը, Հասմիկն ու Հրանտիկը, Սուրիկն ու Սոնիկը, Արմենն ու Աշխենը, Գոհարիկն ու Գառնիկը, Վարսիկն Ու Վարդանիկը:
Հավաքվեցին, որ խաղան միասին: Բայց Վարսիկն ասաց.
— Իսկ Լևիկն ո՞ւր է:
— Իսկ Լևիկն ո՞ւր է,— հարցրեցին բոլորը:
— Այդ ի՞նչ հեքիաթ է որ,— ասաց Լուսիկը,— այդ մեր մասին է:
— Այդ մեր մասին է,— ասացին բոլորը,— դու մեզ համար իսկական հեքիաթ պատմիր:
— Իսկական հեքիաթը,— ասաց պապիկը,— հիմա է, սկսվում, դուք լսեցեք...— Ու պապիկը շարունակեց:
Տանից դուրս եկավ Լևիկը: Երեխաները հիացմունքից բերանները բացեցին ու լռեցին:
Լևիկը գալիս էր դանդաղ, քաշում էր սանձը խաղալիք—ձիու:
Բայց ինչ խաղալիք-ձի: Կարծես իսկական ձի լիներ: Կարմիր բաշ ուներ, գեղեցիկ կաշվե թամք, երկար, գեղեցիկ ոտքեր, կարճ խուզած պոչ և ամուր սմբակներ: Քաշում էր Լևվիկը սանձը, անիվները գլորվում էին ու ձին պոչը խաղացնելով առաջ էր գալիս:
— Լևիկ, եկ այստեղ,— կանչեց Լուսիկը:
— Լևիկ, եկ մեզ մոտ,— ձայն տվեցին բոլորը:
Բայց Լևիկը մրթմրթաց:
— Ինձ մի խանգարեք, ես մենակ պիտի խաղամ...
Այդ ժամանակ Լևիկը դժգոհ ասաց.
— Այդ ի՞նչ հեքիաթ է որ, այդ մեր մասին է, ես չեմ ուզում այդպիսի հեքիաթ լսել...
Նա վեր կացավ, որ գնա, բայց պապիկն ասաց.
— Սպասիր, դու լսիր, իսկական հեքիաթը դեռ նոր է սկսվում, դեռ սպասիր:
Ու մեկ էլ բոլորը ի՞նչ տեսնեն...
Զին խրխնջաց, ետևի սմբակների վրա կանգնեց, ծառս եղավ, դեն նետեց սայլակը, որի վրա ամրացված էր, թափ տվեց, Լևիկի ձեռքից խլեց սանձն ու վազեց...
Վազեց, պտտվեց բակի մեջ, նորից խրխնջաց ու դուրս ցատկեց բակից:
Լևիկը վազեց, որ բռնի ձիուն, իսկ ձին սմբակներով փոշի ու կայծեր հանեց, ցատկեց անցավ ճանապարհը, ցատկեց անցավ կամուրջը և անհետացավ անտառակի ծառերի ետևվում:
Այ քեզ խաղալիք-ձի, տեսա՞ք...
— Ես հիմա կգնամ, կգտնեմ, կբերեմ իմ ձիուկին,— ասաց Լևիկն ու գնաց:
Գնաց, բայց հենց նոր էր կամուրջին մոտեցել, մեկ էլ ինչ տեսնի.
Ջրի միջից գլուխը դուրս էր հանել Մեծ Ձուկր: Գլուխը դուրս էր հանել, սուր, փշոտ դունչը դրել կամուրջին, կլոր, կարմիր աչքերով չար չար նայում էր ու թշշացնում...
— Չմոտենաս, քեզ կուլ կտամ...
Լևիկը վախեցավ: Լաց եղավ ու արցունք թափելով ետ եկավ:
Ի՞նչ անի:
Այն ժամանակ Լուսիկն ասաց.
Ու գնացին: Ահա մոտեցան կամուրջին: Մեծ Ձուկը դունչը ջրից վեր ցցած նայում Է, ի՞նչ տեսնի...
Գալիս են Լեիկն ու Լուսիկը, Հասմիկն ու Հրանտիկր, Սուրիկն ու Սոնիկը, Արմենն ու Աշխենը, Գոհարիկն ու Գառնիկը, Վարսիկն ու Վարդանիկը:
Տեսավ Ձուկը՝ մեկ չեն, երկու չեն, այլ ամբողջ տասներկու: Դե ձուկը ինչքան Էլ որ մեծ լինի, ինչքան Էլ չար ու վտանգավոր, Էլի ձուկ Է: Նայեց, վախեցավ, պոչը քաշեց, կծիկ դարձավ ու պուկ՝ մտավ ջրի տակ:
Եվ ահա անցան կամրջակով: Անցան թե չէ, Լեիկն ասում է «Դուք մի եկեք, ձին իմն է, ես կգնամ կփնտրեմ իմ ձիուն»:
- Լավ, գնա մենակ,— ասացին երեխաներն ու վերադարձան: Իսկ Լևիկը գնաց, գնաց, հասավ անտառակին, բայց ի՞նչ տեսնի, դիմացը... թփի ետևից ինչ-որ գազան է նայում շլդիկ, երկար ականջներով ու կլոր գլխով:
Վայ, սա ինձ կուտի,— մտածեց Լևիկը, թեքեց ճանապարհը, որ ուրիշ կողմով գնա, տեսնում է մի ուրիշ գազան՝ սուր-երկար դնչով, սուր-սուր ականջներով:
Վայ, սա ինձ կուտի,— նորից մտածեց Լևիկը, նորից ուզեց մի կողմով գնալ, բայց նայում է, էլի դիմացը մի ինչ-որ գազան է: Երկար թավամազ պոչ ունի, ծառից-ծառ է թռչկոտում, ճյուղերն ու տերևներն իրար խառնում, խշրտացնում: էլ չդիմացավ Լևիկը, շուռ եկավ ու սկսեց վազել ետ, հասավ կամուրջին, իսկ այդտեղ նորից ջրից դունչը վեր է բարձրացնում Մեծ Ձուկը:
— Հիմա մենակ ես,— թշշսւցրեց նա,— հիմա ես քեզ կուլ կտամ...
Լևիկը ետ վազեց, բայց ո՞ր կողմը գնա:
Լաց է լինում Լևիկը, կանչում է.
— Մամա...
Այդ ժամանակ Լևիկի լացը լսեցին Լուսիկը, Հասմիկն ու Հրանտիկը, Սուրիկն ու Սոնիկը, Արմենն ու Աշխենը, Գոհարիկն ու Գառնիկը, Վարսիկն ու Վարդանիկը: Լսեցին ու դուրս վազեցին:
Վազեցին անցան կամուրջը, հասան Լևիկին ու մոտեցան անտառակին: Փախավ շլդիկ գազանը, որր վախկոտ նապաստակն էր, փախավ սրադունչ գազանը, որր խորամանկ աղվեսն էր, փախավ թավամազ պոչով գազանը, որը ճարպիկ սկյուռն էր: Մտան անտառ, իսկ անտառում հանգիստ արածում էր Լևիկի ձին: Բռնեցին սանձից ու ետ բերեցին: Եվ ահա մտան բակ թե չէ՝ Լևիկն ասաց.
Դե, ինձ մի խանգարեք, ես պետք է մենակ խաղամ իմ ձիով...
Բայց այստեղ Լևիկը տեղից վեր թռավ ու ասաց.
- Այդպես չէ, Լևիկն ասաց. «Եկեք բոլորս միասին խաղանք»:
©
Կա մի բակ: Իսկ այդ բակում շատ երեխաներ կան:
Մեծ է բակը: Երեխաներն էլ շատ են:
Մեկ չեն, երկու չեն, այլ ամբողջ տասներկուսն են: Լևիկն ու Լուսիկը, Հասմիկն ու Հրանտիկր, Սուրիկն ու Սոնիկը, Արմենն ու Աշխենը, Գոհարիկն ու Գառնիկը, վարսիկն ու վարդանիկը:
Տես, ինչքան շա՝տ են:
Ու բոլորը խաղում են միասին:
ՀԵՔԻԱԹ ՓՈՔՐԻԿ ԱՂՋԿԱ, ԱՄԵՆԱԼԱՎ ԱՐԵՎԻ ՈԻ ԶԱՆԱԶԱՆ ԼԱՎ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
— Տես, շատ հեռու չգնաս,— ասաց տատիկը:
— Լավ, տատիկ ջան, շատ հեռու չեմ գնա,— ասաց աղջիկը:
Բայց աղջիկը շատ փոքր էր ու բոլորովին չէր հասկանում, թե ինչքա՞ն պետք է գնա, որ չհամարվի հեռու:
Նա դուրս եկավ գյուղամիջյան փողոց, քաղեց առվի մոտով, քայլեց, մինչև հասավ անտառ:
Նախ՝ վազեց մի թիթեռի ետևից, հետո կանգնեց ու երկա՜ր-երկար նայեց ծառի ճյուղին նստած փոքրիկ թռչունին.որն աղջկան թվաց ամենասիրուն թռչունն աշխարհում:
Հետո մի զարմանալի կարմիր ծաղիկ գտավ, քաղեց: Քաղեց ծաղիկն ու անմիջապես տխրեց: Շաղիկը փոքր էր բոլորովին պստլիկ ծաղկաթերթիկներով ու այդպես, իր ցողունից պոկված նա այլևս չէր թվում ոչ զարմանալի, ոչ էլ գեղեցիկ:
Աղջիկը ուզեց դեն նետել, բայց չկարողացավ: Ամաչեց ծաղկից: Նա նստեց մի թմբի վրա ու խոսեց ծաղկի հետ:
ծաղկին:— Դու շա՞տ ես նեղացել: Դու այսպես ձանձրանո՞ւմ ես: Դու տխրո՞ւմ ես: Լավ, ես հիմա ման կգամ, այ, ճիշտ քեզ նման ծաղիկներ կգտնեմ ու նրանց էլ քեզ կմիացնեմ: Հա՞:
Ծաղիկը երևի շատ էր նեղացած, որովհետև ոչինչ չպատասխանեց: Կամ, պարզապես, երևի շատ տխուր էր:
Աղջիկը վեր կացավ ու սկսեց փնտրել այդպիսի մի ծաղիկ: Երկրորդը նա շուտով գտավ: Երևի մի քսան քայլ գնաց ու գտավ: Կամ գուցե մի երեսուն քայլ: Ինչպե՞ս իմանար աղջիկը, թե քանի քայլից գտավ, ախր, նա, չնայած արդեն իմանում էր հաշվել, բայց իմանում էր հաշվել միայն մինչև քսանը:
Բայց հետո շատ-շատ չարչարվեց:
Շատ որոնեց:
Աղջիկը ձեռքերը խողովակաձև դրեց բերանին ու գոռաց ճիշտ այնպես, ինչպես մեծերն են միմյանց կանչում անտառում, երբ իրարից հեռու են լինում:
— էհե՜յ, որտե՞ղ եք, փոքրիկ կարմիր ծաղիկներ:
Բայց ծաղիկները ձայն չէին տալիս: Նրանք կամ թաքնվել էին, կամ ո՞վ իմանա, գուցե չէին կարողանում ձայն հանել:
— էհե՝յ...
Հետո աղջիկը նայեց ձեռքի ծաղիկներին ու հանգստացրեց նըանց:
— Ոչինչ, ես կգտնեմ նրանց:
Ու շարունակեց ման գալ: Ու գտավ էլի մի ծաղիկ, հետո՝ երկրորդը, երրորդը... գտավ տասներորդը, քսաներորդը... ու էլի չգիտեմ, թե քանի ծաղիկ, որովհետև աղջիկը իմանում էր հաշվել, բայց իմանում էր հաշվել միայն մինչև քսանը: Մի խոսքով, գտավ քսան հատ ու էլի չգիտեմ, թե քանի ծաղիկ:
Հետո մի քիչ էլ վազվզեց, ու նստեց հանգստանալու, ջուր խմեց մի զարմանալի սառը աղբյուրից, մի քիչ պառկեց ու նայեց երկնքին: Երկինքը մաքուր էր, պայծառ: Ամպի ոչ մի կտոր, ոչ մի ծվեն: Երկինքը կապույտ, կապույտ էր: Իսկ շատ վերևում, համարյա արևի մոտ սուրում էին ինչ-որ թռչուններ ու երգում.
— Սվիստ, սուս, սվիստ, սուս, սվիստ...
Լավ էր: Անտառում տաք էր, բայց զով: Մշուշը այնպես քնքշորեն էր պարուրել աղջկան, որ նա նույնիսկ ուզեց քնել, կարծես մի հիանալի անկողնում պառկած լիներ, նրան նանիկ էին երգում, իսկ ձեռքին գեղեցիկ կարմիր ծաղիկների փունջն էր: Հիմա փունջը մեծ էր, ու կարծես ոչ թե ծաղկեփունջ լիներ, այլ բոցի մի լեզվակ, կարծես կրակ լին՛եր: Ծաղիկները միասին շատ գեղեցիկ էին:
Աղջիկը կիսանիրհած խոսում էր ծաղիկների հետ.
— Իսկ հիմա չե՞ք տխրում: Տեսնո՞ւմ եք, որ ես ասում էի...
Ծաղիկները դարձյալ չէին խոսում, որովհետև նրանք կամ չէին իմանում խոսել կամ էլ՝ ո՞վ է իմանում, ասում են, որ երբ ծաղիկներր կտրվում են ցողունից՝ սկսում են քնել: Նրանք կտրված էին ցողունից: Երևի սկսել էին արդեն քնել: Ու քիչ էր մնում, որ աղջիկն էլ քներ:
Բայց հետո աղջիկը հիշեց, որ երբ քնում են, չեն իմանում ինչպե՞ս է ժամանակն անցնում: Իսկ թե ի՞նչ բան է ժամանակը, աղջիկը արդեն գիտեր: ժամանակը՝ երբ տատիկը ասում է՝
— Վեր կաց, արդեն ուշ է:
Հետո, երբ տատիկը բարկանում է: Գժվե՞լ ես, ի՞նչ է, նայիր տես, մեկ ուրիշ երեխա այս ժամին կա՞ բակում: Լույսը կարգին չբացված ո՞ւր ես դուրս թռչում:
ժամանա՞կը, երբ մայրիկը աշխատանքից գալիս ու անհանգստացած հարցնում է.
— էս ի՞նչ բան է, դու մինչև հիմա չե՞ս ճաշել: ժամանա՞կը, երբ ինքը դեռ չի ուզում քնել, երբ հայրիկը ուշանում է, երբ հանկարծ մթնում է, երբ հանկարծ լուսանում է: Այ ինչքան լավ գիտեր աղջիկը, թե ի՞նչ է նշանակում ժամանակը: Քանի արթուն ես, իմանում ես, որ ժամանակն անցնում է, իսկ քնած ժամանակ՝ չես իմանում: Եվ աղջիկը մտածեց, որ եթե քնի, չի իմանա, թե ինչպես անցավ ժամանակը: Իսկ Նա գիտեր, որ այդ վատ է: Այդ նույնիսկ շատ վատ է, քանի որ ինքը անտառումն է, իսկ անտառում ժամանակը միանգամից գիշեր ու մութ է բերում: Այդ ասել էր հայրիկը:
Եվ աղջիկը վեր կացավ ու քայլեց դեպի տուն:
Արդեն հոգնել էր: Արդեն քաղցած էր:
Նա դուրս եկավ անտառից: Հեռվում երևացին գյուղի տները: Աղջիկը կամաց-կամաց քայլերն ուղղեց դեպի այդ տները: Իսկ ժամանակն անցնում էր և աղջիկը այդ շատ լավ էր տեսնում: Որովհետև աղջկանից առաջ գնում էր նրա երկար-երկար ստվերը: Աղջիկն ուզում էր գոնե մի քայլ առաջ անցնի իր ստվերից ու չէր կարողանում: Եվ քանի որ չէր կարողանում՝ բարկանում էր: Մեկ-մեկ ստվերին խաբելով, անսպասելի ցատկում էր, բայց ստվերը՝ տեսեք ինչքան խորամանկն է, հասկանում էր ու նրանից առաջ ընկնում:
Եվ այսպես մրցելով իրար հետ, աղջիկն ու ստվերը հասան գյուղ: Երբ աղջիկը մոտեցավ գյուղին, տեսավ, որ ստվերը արդեն հասել է գյուղի առաջին տան դռանը: Երևի ստվերն էլ էր հոգնել, երևի նա էլ էր շտապում րոպե առաջ տուն հասնել:
Աղջիկն այդ հիանալի հասկացավ, դրա համար էլ այլևս չբարկացավ ստվերի վրա:
Միայն թե ժպտաց ու քնքշորեն ասաց.
— Բայց սա մեր տունը չի...
Ու աղջկա ստվերր դանդաղ հեռացավ անծանոթ տնից:
Երևի նրա համար ոչ մի նշանակություն չուներ, թե այդ ինչ տուն է. այնքան, որ հանգստանար: Հետո՝ ստվերը կառչեց երկրորդ տան պատից, ու համարյա չէր ուզում հեռանալ:
Բայց աղջիկն արդեն շատ էր հոգնած ու էլ բան չասաց, նա շարունակեց որոնել իրենց տունը:
Իսկ ստվերը կանգ էր առնում բոլոր տների մոտ, կառչում բոլոր դռներին: ժամանակն անցնում էր: Իհարկե, անցնում էր: Աղջիկն այդ հիանալի հասկանում էր, որովհետև՝ մեկ էլ տեսավ՝ ստվերն արդեն չկա: Ու աղջիկը սկսեց վախենալ: Նա հանդիպում էր անծանոթ երեխաների, անծանոթ մարդկանց: Նա արդեն ուզում էր հարցնել, թե որտե՞ղ է իրենց տունը, երբ մի պապիկ, որ գալիս էր դիմացից, կանգ առավ ու հարցրեց.
— Դու ո՞ւմ աղջիկն ես:
Աղջիկն ասաց մոր անունը, հետո՝ հոր, հետո՝ տատիկի, իսկ ամենավերջում նա ասաց պապիկի անունը ու մտածեց, որ եթե պապիկն իմանա, որ ամենավերջում ասել է նրա անունը, կնեղանա, դրա համար էլ իսկույն ավելացրեց.
— Բայց ես իմ պապիկին շատ եմ սիրում:
- Իսկ ո՞ւր ես գնում հիմա:
- Տուն,— ասաց աղջիկն ու մինչև անգամ զարմացավ: Ինչպե՞ս թե ո՞ւր: Երևի հիմա տատիկը անհանգստանում է, մայրիկը անհանգստանում է, և գուցե հայրիկն էլ եկել է աշխատանքից ու նույնպես անհանգստանում է:
— Արի ինձ հետ,— ասաց պապիկը, բռնեց աղջկա ձեռքից ու քայլեց:
Աղջիկը բոլորովին չանհանգստացավ, որ պապիկն անծանոթ է: Ի՞նչ անենք որ անծանոթ է: Նա պապիկ էր, բարի, խելացի պապիկ, որը ամեն բան իմանում էր:
Բայց երբ այդպես, պապիկի ձեռքից բռնած, հասան մի տան ու պապիկը բաց արեց դուռը, աղջիկն ասաց.
- Սա մեր տունը չի:
- Գիտեմ,— ասաց պապիկը:— Ես ամեն բան գիտեմ: Մի վախենա, դու արի հետս:
Աղջիկը պապիկի հետ մտավ ------տնակը: Պապիկը աղջկան տարավ մի մեծ սենյակ: Սենյակում մի մայրիկ կար, մի հայրիկ, ու մի տղա, որը հիվանդ պառկած էր և երևի մի քիչ փոքր էր աղջկանից: Հենց որ նրան տեսավ, անմիջապես լեզու հանեց ու գլուխը թաքցրեց վերմակի տակ:
- Իսկ դու նրանից մի նեղանա,— ասաց պապիկը:—
Նա այնքան էլ հիմար չի: Նա մրսել է ու հիվանդացել ու նրան չեն թողնում վեր կենալ անկողնից, դրա համար էլ նա պարզապես ձանձրանում է: Նա արդեն շատ է ձանձրացել, բայց եթե իրեն խելոք պահի, ապա վաղը նրան կթողնեն, որ մի քիչ ման գա բակում:
— Իսկ ես խելոք եմ,— ասաց աղջիկը:— Երբ ինձ ասում են, որ չի կարելի վեր կենալ անկողնուց, ես վեր չեմ կենում:
Այսպես ասաց աղջիկը և հանկարծ ինքն էլ չիմացավ ինչո՞ւ՝ լացը եկավ: Դե, ի՞նչ իմանաս, թե ինչից է մարդու լացը գալիս:
Իսկ պապիկը նայեց նրան լուրջ, շատ լուրջ հայացքով ու ասաց.
— Ոչինչ, մենք մի քիչ կհանգստանանք, մի քիչ կզրուցենք ու հետո ամեն բան լավ կլինի: Ամենից առաջ հարկավոր է ճաշել:
Եվ նրանք ճաշեցին:
Իսկապես որ շատ էին հոգնել: Եվ քիչ հետո սեղանին երևաց ճաշը: Շատ համեղ ճաշ էր, շատ բուրավետ, ու աղջիկը հաճույքով կերավ: Իսկ տղան, որը աղջկանից փոքր էր, որը հիվանդ էր ու աղջկա կարծիքով բավական հիմար, շատ էր չեմուչում անում: Մայրը, որ նրան կերակրում էր, ասաց.
— Ամոթ քեղ, դու քեղ տղամարդ ես համարում: Տե՞ս ինչքան խելոք աղջիկ է, տես, թե ինչպես է ուտում առանց չեմուչում անելու: Օրինակ վերցրու:
Ու աղջիկը ավելի եռանդով ու ավելի շատ կերավ, որ տղան իրենից օրինակ վերցնի:
— Դե հիմա զրուցենք,— ասաց պապիկը ճաշից հետո:—Որտեղի՞ց ես եկել, ո՞ւր ես գնում: Որտե՞ղ է ձեր տունը:
Աղջիկը պատմեց, թե ինչպես դուրս եկավ տանից, գնաց անտառ, ծաղիկներ հավաքեց, թե ինչպես չնկատեց, որ ժամանակն անցնում է, թե ինչպե՞ս հետո նկատեց, որ ժամանակն անցել է և ինքը ուշացել է:
Եվ նորից ուզեց լաց լինել, բայց լաց չեղավ:
Ոչինչ,— ասաց պապիկը,— այդ ամենը այնքան էլ սարսափելի չէ: Դու հիմա նկարագրի, թե ինչպիսին է ձեր տունր, ինչպիսի՞ն է քո հայրիկը, մայըիկը և ամեն բան լավ կլինի:
Ու աղջիկն ասաց.
Սեր գյուղն ամենալավն է: Ամենալավ գյուղը մեր գյուղն է:
Տղան, որ հիվանդ պառկած էր, քրքջաց, բայց պապիկը լրջորեն ասաց.
— Պարզ է, դու շարունակիր, դու նրա վրա ուշադրություն մի դարձրու ու նրանից մի նեղանա, նա շատ բարի տղա է, միայն թե ձանձրանում է և ուզում է, որ անվերջ իր հետ խոսեն:
— Ես նրա հետ անպայման անվերջ կխոսեմ,— ասաց աղջիկը և տղան այդ լսելով, լրջացավ:
— Դու շարունակիր պատմել,— ասաց պապիկը:
Իսկ մեր տունը՝ ամենալավն է,— ասաց աղջիկը:—
Մեր տան առաջ ամենալավ ծառերն են, մեր փողոցով հոսում է ամենալավ առուն:
Աղջիկը մի պահ ընդհատեց, որովհետև արդեն ահագին բան ասել էր և երևի պապիկը գլխի էր ընկել, թե որտեղ է ապրում նա: Բայց պապիկը լրջորեն նայեց աղջկան ու գլուխը տմբտմբացրեց:
— Ամենալավ արևը մեր գյուղի վերևումն է,— շարունակեց աղջիկը:— Եվ մեր գյուղի մոտի անտառում այ, այսպիսի կարմիր ծաղիկներ են լինում:
Աղջիկը լռեց, բայց հետո ավելացրեց.
— Իսկ իմ տատիկը ամենալավն է: Նա ունի ծաղկավոր մեծ գրպաններով կապույտ գոգնոց ու նրա գրպաններում միշտ հետաքրքիր ու համեղ բաներ են լինում: Պապիկը ուշադիր ու լուրջ լսում էր: Փոքրիկ տղան էլ ուշադիր լսում էր ու այլևս չէր քրքջում: Ու աղջիկը մտածում էր, որ լսում էր, որ իսկապես, երևի այնքան Էլ հիմար տղա չէ նա: Աղջիկն այդպես պատմում էր ու նրան լսում էին մինչև անգամ տղայի մայրիկն ու տատիկը:
Հետո պապիկն ասաց.
— Ես ամեն ինչ հասկացա: Ես ամեն բան հիանալի հասկացա, որովհետև դու լավ բացատրեցիր: Դու մի վախենա ու մի անհանգստանա: Դու հիմա արդեն պետք է հանգստանաս: Դու պառկի քնի՝ առավոտյան կգնաս ձեր տունը:
Աղջիկը գիտեր, որ այդպես չի կարելի: Նա գիտեր, որ տանը կանհանգստանան տատիկը, պապիկը, հայրիկը, մայրիկը: Բայց փոքրիկ տղայի պապիկն ասաց.
— Ես նրանց իմաց կանեմ, որ դու հյուր ես մեր տանը: Աղջիկն ուրախացավ: Մինչև անգամ հպարտացավ: Այդ առաջին անգամն էր, որ նա ինքնուրույն հյուր էր գնում: Այդ նույնիսկ վատ չէր:
Հետո աղջկա համար անկողին պատրաստեցին ու նա պառկեց: Նա շատ հոգնած էր, ու շատ շուտով քնեց, բայց քունը գլխին լսեց, թե ինչպես պապիկը ասում էր.
— Հարկավոր է շտապ կապվել շրջանային կենտրոնի հետ... Դե, այսքան փոքրիկ աղջիկը հո չէ՞ր կարող շատ հեռվից գալ: Երևի այս մոտիկ գյուղերից է: Հարկավոր է իմաց տալ: Ես կզանգահարեմ ու կգամ:
Աղջիկը քնելով,հասցրեց ասել, որ ինքը այնքան էլ փոքրիկ չէ, որ գիտե հաշվել: Բայց չլսեց, թե ինչ պատասխանեցին, ու քնեց: Եվ որովհետև շատ էր հոգնած, ոչ մի երազ չտեսավ:
Երբ արթնացավ, լուսացել էր, արևի ոսկե շողերը ներս էին րնկել տուն ու առատ-առատ փռվել իր վերմակի վրա: Աղջիկն աչքերը բաց արեց ու տեսավ, որ հայրիկը սեղանի առաջ նստած՝ թեյում է ու զրուցում ինչ-որ պապիկի հետ: Սկզբում զարմացավ, հետո հանկարծ գլխի ընկավ, որ դա երեկվա պապիկն էր: Միայն թե սկզբում աղջիկը չէր հասկանում, այղ պապիկին տեսել է, երազո՞ւմ, թե իսկականից:
Հայրիկը խոսում էր սովորականի պես հանգիստ:
Դուք ամեն ինչ լավ եք մտածել,— ասում էր նա պապիկին: Ես շատ ու շատ շնորհակալ եմ ձեզանից: ճիշտ ժամանակին մեզ իմաց տվեցին, թե որտե՞ղ է մեր խենթուկը: Թե չէ, ամբողջ գյուղը թափվել էր անտառ: Այնքան աղմկեցինք, այնքան գոռգոռացինք, որ ազնիվ խոսք, երևի անտառում ոչ մի թռչուն ու ոչ մի գազան չի մնացել:
Այս խոսքի վրա պապիկն ու հայրիկր ծիծաղեցին, իսկ աղջիկը քիչ մնաց լաց լիներ:
Նա արմունկներին հենվելով, բարձրացավ անկողնում և ասաց.
— Չեմ ուզում: Ես չեմ ուզում որ մեր անտառում ոչ մի գազան չլինի ու ոչ մի թռչուն չլինի...
Ու հենց որ աղջիկն այդ ասաց, բոլորն ավելի ուրախ ու բարձր ձայնով ծիծաղեցին:
Հայրիկը մոտեցավ, շոյեց նրա գլուխն ու ասաց.
— Փոքրիկս, ինչպե՞ս չես հասկանում: Ախր, բոլոր գազաններն ու թռչունները գնացել են քեզ փնտրելու, չէ՞ որ դու կորել էիր և քեզ գտել էր այս բարի, այս հրաշալի պապիկը;
Աղջիկն արդեն գիտեր, որ այդ պապիկը շատ լավն է: Իսկապես հրաշալի պապիկ է, բայց բոլորովին չգիտեր, որ ինքը կորած է եղել ու շատ զարմացավ, իսկ հայրիկը շարունակեց: — Ծույլիկ, իսկ հիմա վեր կաց: Տատիկը քեզ համար թխել է քո սիրած կարկանդակը ու քեզ է սպասում, համարյա թե լաց լինելով:
— Դե նա բոլորովին էլ չէր կորել,— խոսեց պապիկը:— Ինչպե՞ս կարող էր կորչել այն աղջիկը, որը ապրում է ամենալավ գյուղում, որին լուսավորում ու տաքացնում է ամենալավ արևը, որին շրջապատում է ամենալավ անտառը և որտեղ ապրում է զարմանալի գրպաններով գոգնոց կրող ամենալավ տատիկը:
Աղջիկը մտածեց, որ հայրիկը կարող է նեղանալ ու ավելացրեց.
— Ամենալավ հայրիկը...
— Դե իհարկե,— ասաց պապիկը,— ամենալավ հայրիկը:
Իսկ գյուղը այնքան էլ հեռու չէր և պարզվեց, որ կարելի է ոտքով հասնել:
Աղջիկը հայրիկի հետ ճանապարհ ընկավ դեպի իրենց գյուղը:
Նա վազում էր հայրիկից առաջ և շարունակ ետ նայելով, ասում էր.
— Տեսնո՞ւմ ես, իսկ դու ասում էիր կորել եմ: Տեսնո՞ւմ ես, որ գիտեմ ճանապարհը:
— Տեսնում եմ,—ասում էր հայրիկը:
Իսկ երբ մոտեցան գյուղին, աղջիկը շատ ուրախացավ, տեսնելով, որ իրենց անտառում ծլվլում են թռչունները:
— Նրանք գնացել էին քեզ փնտրելու,— ասաց հայրիկը,
— և իմանալով, որ եկել ես, վերաղարձել են:
Ու աղջիկը հանկարծ հիշեց, որ այն մյուս պապիկի տանը թողեց իր զարմանալի գեղեցիկ ծաղկեփունջը: Առավոտյան տեսել էր, որ իր ծաղկեփունջը դրված է ջրով լի ծաղկամանի մեջ: Հիշեց, բայց բան չասաց:
Իսկ անտառում վերադարձել էին նույնիսկ գազանները: Ազնիվ խոսք, աղջիկը մինչև անգամ մի նապաստակ տեսավ: Շլդիկը անտառի եզրին նստած, նայում էր նրանց ու ականջներն էր խլշկոտում: Աղջիկը տեսավ շլդիկին: Հետո շլդիկը չքացավ, երևի նա շտապեց լուր տանելու բոլոր գազաններին, որ փոքրիկ աղջիկը գտնվել է ու վերադարձել տուն: Ազնիվ խոսք, աղջիկը տեսավ շլդիկին:
Ասենք, հայրիկն էլ տեսավ:
ՏԱՆՁԻ ԿՈՐԻԶԸ
ԱՐԿՂԻԿԸ
ԲՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔԸ
ՆՎԵՐԸ
ՊԱՂՊԱՂԱԿԸ
ՉԻ ԿԱՐԵԼԻ
ՓՈՒՉԻԿՆԵՐԸ
ԽԱՇԽԱՇԸ
ԵՍ ԳԱՐԻԿԻՆ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ
ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ
ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԴԵՂՁ ԵՄ ՍԻՐՈՒՄ
ԿԱԿԱՉ
ԻՆՉՈ՞Ի ՊԱՏԺԵՑ ՄԱՅՐԻԿԸ
ԼԱՎ ՕՐԻՆԱԿ
ԻՆՉՊԵՍ ԼԵՎԻԿԸ ՀԻՎԱՆԴԱՑԱՎ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱԹԻՌԸ
ՄԻԱՍԻՆ
ՀԵՔԻԱԹ ՓՈՔՐԻԿ ԱՂՋԿԱ, ԱՄԵՆԱԼԱՎ ԱՐԵՎԻ ՈԻ ԶԱՆԱԶԱՆ ԼԱՎ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱՄԱԿՆԵՐԸ
Այն ամենը, ինչ կպատմեմ՝ վաղուց է պատահել: Բայց ոչ այնքան էլ վաղուց: ճիշտ է, այն ժամանակ դու չկայիր, բայց քո մայրիկը կար, հայրիկը կար: Ասենք, ոչ միայն քո, այլն Սաթիկի, Սուրիկի, Վարդանի, Արփենիկի, Գոհարիկի հայրիկներն էլ կային: Միայն թե նրանք այն ժամանակ դեռ հայրիկներ ու մայրիկներ չէին, այլ քո, Սաթիկի, Սուրիկի, վարդանի, Արփենիկի, Գոհարիկի չափ էին. էլ ինչպե՞ս կարող էին նրանք հայրիկներ ու մայրիկներ լինել: Մանավանդ, որ նրանք մանկապարտեզ էին գնում, իսկ, օրինակ, Սուրիկի մայրիկը սովորում էր առաջին դասարանում: Ուրեմն, տեսնո՞ւմ եք, թե ինչքան վաղուց է պատահել այն, ինչ կպատմեմ ես:
Սուրիկի մայրիկին հո ամենքդ էլ լավ ճանաչո՞ւմ եք: Դե, Քնարիկ մորաքրոջը, էլի: Այ, հենց այն Քնարիկ մորաքրոջը, որը ոսկեգույն շրջանակով ակնոց է կրում ու դպրոցում թվաբանության դասեր է տալիս: Հենց այդ Քնարիկ մորաքրոջ մասին էլ ուզում եմ պատմել:
Ինչպես ասացի, այն ժամանակ Քնարիկ մորաքույրը սովորում էր առաջին դասարանում ու բոլորովին էլ մորաքույր չէր, ակնոց էլ չէր կրում, բայց դրա Փոխարեն մազերին կրում էր ժապավեններ: Դե, ես ի՞նչ գիտեմ ինչպիսի, զանազան գույնի ժապավեններ: Երբեմն կարմիր, երբեմն կապույտ, երբեմն էլ՝ վարդագույն:
Այն Ժամանակ պատերազմ էր:
Սեր հայրենիքի վրա հարձակվել էին ֆաշիստները:
Քո պապիկն էլ էր գնացել կռվելու, մեր Հայրենիքի դեմ հարձակված անթիվ-անհամար թշնամիների դեմ: Ու Քնարիկի հայրիկն էլ էր գնացել պատերազմ:
Եթե կուզեք իմանալ, Քնարիկի հայրը մինչև անգամ սավառնորդ էր: Նա իր ինքնաթիռով թռչում էր, գնում հեռո՜ւ, թշնամու բանակի թիկունքը ու ռումբեր գցում ֆաշիստների տանկերի, թնդանոթների, նավերի ու զորքերի վրա: Այ թե ինչ տեսակ մարդ էր Քնարիկի հայրիկը:
Քնարիկը շատ լավ էր սովորում:
Ինչպե՞ս կարող էր նա վատ սովորել, երբ շուտ-շուտ հայրիկին նամակներ էր գրում ու այդ նամակներից հայրիկը իմանում էր, թե նա ինչպես է սովորում: Երբ հայրիկը իմանում էր, որ իր աղջիկը լավ է սովորում, խելոք է, ապա նրա տրամադրությունը բարձրանում էր ու նա ավելի լավ էր խփում թշնամիներին:
Քնարիկը նկարում էր արև, արևի տակ, ցածում՝ տուն, տան կողքին մի ծառ, ծառի վրա մի ծիտ, ու տակր գրում էր: «Հայրիկ ջան. ես լավ եմ սովորում ու շատ եմ կարոտում քեզ»:
Բա իհարկե: Հո երկար֊բարակ նամակներ չէր գրում: Չէ՞ որ Քնարիկը այն ժամանակ նոր էր սովորել գրելն ու կարճ նամակներ էր գրում: Կամ թե մեկ էլ տեսար՝ նկարում Էր ինքնաթիռ, ինքնաթիռի վրա, մի կարմիր աստղ ու տակը գրում Էր.
«Սիրելի հայրիկ ջան, քեգ շատ֊շատ եմ կարոտել»:
Այ թե ինչ տեսակ նամակներ էր գրում Քնարիկը:
Ի՛սկ հայրիկը երկար նամակներ էր գրում: Գրում Էր, թե ինքն ու իր ընկերները ինչպես են կռվում թշնամիների դեմ, գրում Էր, թե ինչպիսի ընկերներ ունի: Ու տանը ամենքը գիտեին, թե հայրիկս ինչ ընկերներ ունի, ինչպե՞ս են նրանք բոլորը ապրում, ինչպես են կռվում ֆաշիստների դեմ:
Եվ ահա, մի անգամ Էլ հայրիկը գրել Էր.
- «Իսկ իմ ընկեր վասյան շատ տխուր Է: Նա կորցրել է հարազատներին: Նրա կնոջը ֆաշիստները սպանել են, իսկ թե ինչ Է եղել աղջիկը, հայտնի չէ: Թշնամիները գրավել են այն քաղաքը, ուր ապրում էին նրա հարազատները, ու վասյան ոչ մի լուր այլևս չի ստանում այնտեղից»:
Մայրիկը բարձրաձայն կարդաց հայրիկի նամակը և իրենք շատ ու շատ տխրեցին, որովհետև հայրիկի ընկերները նրանց համար շատ մոտ ու հարազատ էին դարձել ու նրանց բոլորի մասին նրանք շատ էին մտածում:
- Բա մեղք չէ՞ Վսայա քեռին,— հարցրեց Քնարիկը:
— Իհարկե՝, մեղք է,— ասաց մայրիկը:
Մայրը սկսեց տխուր միտք անել:
Քնարիկն էլ սկսեց մտածել:
Ախր, Քնարիկը գիտեր, որ նամակները շատ կարևոր են: Ամեն անգամ Քնարիկի հայրը աղջկա նամակները կարդալով ոգևորվում է, նրա տրամադրությունը բարձրանում է ու նա ավելի լավ է կռվում թշնամիների դեմ: Բա հիմա ո՞վ պիտի նամակ գրի քեռի վասյային:
— Հիմա բա ով պիտի նամակներ գրի քեռի վասյային,— հարցրեց մայրիկին Քնարիկը:
Մայրիկը բան չասաց: Միայն թե նա հառաչեց ու քիչ հետո ինքն իրեն խոսեց.
- Անիծյալ ֆաշիստներ: Որքան դժբախտություն ու վիշտ բերեցին նրանք մեր երկրին:
Մայրիկը նստեց նամակ գրելու:
Քնարիկը նույնպես նստեց նամակ գրելու: Նա այս անդամ նկարեց շատ ծաղիկներ ու գրեց.
«Հայրիկ ջան, արդեն գարուն է, ու ծառերը ծաղկել են, ե՞րբ պիտի գաս»:
Տեսնո՞ւմ եք, այս անգամ ինչքան երկար նամակ գրեց Քնարիկը:
Նա երկար նամակ գրեց, որովհետև արդեն փոխադրվելու էր երկրորդ դասարան:
Գրեց Քնարիկը նամակը ու պատկերացրեց, թե ինչպե՞ս է հայրիկը կարդում իր նամակն ու ուրախանում: Հայրիկին պատկերացրեց ու նորից հիշեց քեռի Վասյային: Ու քեռի Վասյային էլ պատկերացրեց: Ահա, հայրիկը կարդում է Քնարիկի նամակը, ուրախանում, իսկ քեռի Վասյան մի կողմ նստած նայում է Քնարիկի նամակին, հիշում իր աղջկան ու տխրում: Պատկերացրեց Քնարիկը, պատկերացրեց ու հանկարծ, վերցրեց մի թուղթ, վրան նկարեց...
Սպասեցեք, թողեք որ մանրամասն նկարագրեմ, թե ինչ նկարեց Քնարիկը...
Նա նկարեց մի կլոր շրջան, շրջանի վրա նկարեց կետեր, գծիկներ, շրջանի վրա՝ մի պոչ, հետո այդ պոչի վրա նկարեց ութ թվանշանի նման ինչ-որ մի բան,..
Շրջանի տակ նկարեց մի ավելի մեծ շրջան, ավելի մեծ այդ շրջանի տակ նկարեց գծեր, կողքերին երկու կողմից էլի մեկական գիծ...
Սի խոսքով, կարծում եք հե՞շտ գործ է Քնարիկի նկարը պատմելը...
Կարճ կապելու համար ասեմ, որ... Ասենք, ձեզանից շատերը երևի արղեն գլխի ընկան, թե ինչ է նկարել Քնարիկը: Իհարկե, Քնարիկը նկարել էր ինքն իրեն:
Քնարիկը նկարել էր ինքն իրեն ու տակը գրել:
«Բարև, քեռի Վասյա, եկեք ծանոթանանք: Այդ ես եմ՝ Քնարիկը: Մի տխրի, մինչև գտնես քո աղջկան, ես կգրեմ քեղ նամակներ»...
Այ թե այս անգամ ինչ տեսակ նամակ գրեց Քնարիկը: Պետք է ասել, որ մայրիկը շատ-շատ հավանեց Քնարիկի նամակը և մինչև անգամ նա այդ նամակը ուղարկեց առանձին ծրարով:
Եվ որոշ ժամանակ անց... Դե, ես ի՞նչ գիտեմ, թե ինչքան ժամանակ անց: Այնքան ժամանակ, որ դպրոցում դասերն արդեն վերջացել էին, որ արձակուրդ էր, որ Քնարիկը արդեն փոխադրվել էր երկրորդ դասարան:
Այ, ճիշտ այդքան ժամանակ անց Քնարիկը քեռի Վասյայից ստացավ իր նամակի պատասխանը:
Քեռի վասյան գրել էր.
«Սիրելի Քնարիկ, շնորհակալ եմ քեզանից: Ես շատ ուրախ՛ացա, երբ ստացա քո նամակը: Ես հավատում եմ, որ անպայման կգտնեմ իմ բալիկին՝ Նյուրոչկային: Դու ինձ էլի գրի նամակներ: Համբուրում եմ քեզ, խոստանում եմ լավ հարվածել ֆ՛աշիստներին, որ շուտ գա հաղթանակը և էլ ոչ մի երեխա չտխրի, իր հայրիկին կարոտելով.
Քո քեռի Վասյա»:
էլ ի՜նչ պատմեմ: Քնարիկը էլի նամակ գրեց քեռի Վասյային:
Քեռի Վասյան նրան նորից պատասխանեց: Քնարիկը էլի գրեց, քեռի Վասյան էլի պատասխանեց:
Քեռի Վասյան պատասխանում էր Քնարիկի բոլոր-բոլոր նամակներին, ու Քնարիկն էլ, հե՛նց որ ստանում էր, անմիջապես պատասխանում էր քեռի Վասյայի բոլոր նամակներին: Քնարիկն ու քեռի Վասյան իրար շատ-շատ նամակներ գրեցին:
երանք իրար գրեցին, մինչև որ պատերազմը վերջացավ: Քնարիկն էլ արդեն փոխադրվեց հինգերորդ դասարան:
Ահա թե ինչքան երկար ժամանակ նրանք նամակներ գրեցին իրար:
Իսկ երբ պատերազմն ավարտվեց, ու Քնարիկի հայրիկը եկավ տուն, քեռի Վասյաև նրա հետ միասին եկավ Քնարիկենց հյուր:
Ու ես հենց այստեղ էլ կավարտեի իմ պատմությունը, եթե հետո չպատահեր մի զարմանալի բան:
Մի անգամ Քնարիկի հայրիկն ու քեռի Վասյան միասին ինչ-որ տեղ գնացին: Մի քանի ժամից նրանք միասին վերադարձան տուն: Նրանք տուն մտան ուրախ, ծիծաղելով ու մինչև անդամ համարյա թե պարելով: Բայց նրանք երկուսով չեկան: Սրանք իրենց հետ բերել էին մի փոքրիկ աղջկա: Այո, մի փոքրիկ աղջկա... Դե, ի՞նչ ասեմ, ոչ այնքան էլ փոքրիկ. բայց Քնարիկից մեկ տարով փոքր մի աղջկա:
Նրանք տուն մտան թե չէ, քեռի Վասյան բղավեց.
— Քնարիկ, սա իմ Նյուրոչկան է, ես նրան գտա...
Բոլորր շատ ուրախացան:
Քնարիկն էլ շատ ուրախացավ ու նա էլ անմիջապես կսկսեր ուրախությունից պարել ու թռչկոտել, բայց չկարողացավ, որովհետև Նյուրոչկան վազեց, փաթաթվեց Քնարիկին: Դե էլ ինչպե՞ս պիտի Քնարիկը պարեր ու թռչկոտեր:
Նյուրոչկան Փաթաթվեց Քնարիկին, ամուր-ամուր գրկեց նրան, համբուրվեց նրա հետ ու ասաց.
- Շնորհակալություն, սիրելի քույրիկ, որ դու իմ փոխարեն նամակներ ես գրել իմ հայրիկին: Հայրիկս արդեն պատմել է, որ քո նամակներր իրեն շատ-շատ են օգնել...
Իսկ պարելն ու թռչկոտելը...
Դե, իհարկե, հետո ոչ միայն Քնարիկր, ոչ միայն Նյուրոչկան, այլ բոլորն էլ այնքան պարեցին, այնքան թռչկոտեցին, այնքան ծիծաղեցին ու երգեցին, որ բոլորովին հոգնեցին: Հիմա դուք գուցե զարմանաք, կամ գուցե պարզապես հետաքրքրվում եք, թե ինչպես պատահեց, որ Վասյա քեռին գտավ Նյուրոչկային:
Հիմա բացատրեմ:
Ախր, պատերազմի ժամանակ, երբ թշնամին մոտենում էր մեր քաղաքներից կամ գյուղերից որևէ մեկին, սովետական մարդիկ այնտեղից անմիջապես դուրս էին բերում և ապահով մի վայր տեղափոխում երեխաներին:
Իհարկե, բա հո չէի՞ն թողնի, որ երեխաներն ընկնեն մեր թշնամիների ձեռքը կամ կռիվներում վնասվեն:
Նյուրոչկայի ապրած քաղաքից էլ անմիջապես բոլոր երեխաներին տեղափոխեցին հեռու, ապահով մի վայր, որտեղ կռիվ չկար: Այնպես էր պատահել, որ Նյուրոչկան ընկել էր Երևան:
Քնարիկի հայրը ուր որ հարկն է, նամակներ էր գրել, տեղեկություններ վերցրել, իմանալու, թե, ախր, ո՞ւր են տեղափոխել Նյուրոչկային ու վերջապես գտել էր նրան:
Նյուրոչկան ապրում ու սովորում էր Երևանում, մի հատուկ դպրոցում, որտեղ սովորում էին այդպիսի երեխաներ:
Ահա թե ինչպես էր պատահել, որ Նյուրոչկան գտնվել էր Երևանում:
Այ թե ինչ էի ուղում պատմել Քնարիկի մասին:
Նորից հարցնում եք, թե ո՞ր Քնարիկի...
Ասենք, ինչպե՞ս թե Քնարիկի: Ոչ թե Քնարիկի, այլ Քնարիկ մորաքրոջ կամ ընկեր Քնարիկի: Նրա, էլի, որ ոսկեգույն շրջանակով ակնոց է կրում ու ձեր փողոցի վրա գտնվող դպրոցում թվաբանություն է սովորեցնում երեխաներին: